Escrow account

The guarantor of your funds' security in every transaction

Apply online
Escrow account

02//

TERMS TARIFFS

//03

Important Conditions

Currency

Dependent on the currency of the transaction

Service charge

No tariff is set

Service fee

No tariff is set

Withdrawal

No tariff is set

Հաճախորդ

Էսքրոու հաշվետեր - 14 տարին լրացած Ֆիզիկական անձ1


Շահառու- ֆիզիկական կամ իրավաբանական անձ, անհատ ձեռներեց

Հաշվի բացման նպատակ

Անշարժ գույքի կամ տրանսպորտային միջոցների (այսուհետ՝ Գույք) ձեռքբերման գումարի  կամ դրա մի մասի մուտքագրում հաշվին՝ որպես գործարքի կատարման երաշխիք:

Արժույթը

Պայմանավորված է գործարքի արժույթով2

Հաշվով գործարքների նվազագույն չափ

Չի սահմանվում

Հաշվով գործարքների առավելագույն չափ

Պայմանավորված է գործարքի պահանջներով

Բանկային հաշվի բացում և սպասարկման միանվագ միջնորդավճար3

Էսքրոու գործարքի գումարի 0.15%, նվազագույնը` 20,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 500․000 ՀՀ դրամ

Հաշվի ժամկետ

ժամկետը պայմանավորված է Էսքրոու գործարքի ժամկետով

Էսքրոու պայմանագրում պայմանների փոփոխություն

10,000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր լրացուցիչ համաձայնագիր կնքելու համար

Հաշվի փակում

Սակագին չի կիրառվում՝ փակվում է Բանկի կողմից Էսքրոու Պայմանագրի ավարտից հետո

Հաշվի օրական մնացորդի նկատմամբ կիրառվող տարեկան (պարզ) տոկոսադրույք

0%

Հաշվով կատարվող գործառնությունների սակագները (ներառյալ գումարի մուտքագրում4, ելքագրում, փոխանցում և այլն)

Համաձայն Բանկում գործող «Ֆիզիկական անձանց ընթացիկ հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների»

1 14-ից 18 տարեկան ֆիզ․ անձի դիմելու դեպքում անհրաժեշտ է նաև ծնողների կամ հոգաբարձուի համաձայնությունը


2 ՀՀ դրամ և Բանկի կողմից ընդունելի այլ արժույթներով


Ձեռք բերվող Գույքի դիմաց վճարումն իրականացվում է բացառապես ՀՀ դրամով: Այլ արժույթներով Գույքի դիմաց վճարումն իրակակացվում է միայն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում: Այն դեպքում, երբ որպես գործարքի ապահովման միջոց մուտք է արվել արտարժույթ, ապա Էսքրոու պայմանագրով նախատեսված փաստաթղթերի ներկայացման դեպքում Շահառուին գումարը փոխանցելիս իրականացվում է արտարժույթի փոխարկում՝ տվյալ պահին Բանկի կողմից հրապարակված փոխարժեքներով:


3 Էսքրոու հաշվի բացումը և սպասարկումը ներառում է՝

 

Էսքրոու գործարքի կողմերի համաձայնությամբ Բանկում Էսքրոու գործարքի համար հաշվի բացում,

էսքրոու հաշվին գործարքի միջոցների դեպոնացում,

Էսքրոու հաշվի բացման պայմանագրի ձևավորում,

Էսքրոու հաշվի բացման պայմանագրի համաձայն Էսքրոու հաշվից Շահառուին միջոցների փոխանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթի ներկայացում Բանկին,

Էսքրոու  հաշվից Շահառուին միջոցների փոխանուց կամ վերադարձ հաշվետիրոջը՝ Էսքրոու գործարքի պայմանների կատարման կամ չկատարման դեպքում (Էսքրոու հաշվի բացման պայմանագրի համաձայն)։


Միջնորդավճարը գանձվում է Էսքրո հաշվի բացման ժամանակ կանխիկ կամ անկանխիկ հաճախորդի այլ հաշիվներից և ենթակա չէ վերադարձման, եթե էսքրոու հաշվով գործարքի կողմերը հրաժարվում են գործարքից:                    

03//

Documents

//03

Documents

Updated at