1․ Ավանդի տոկոսադրույքներ (պարզ անվանական)` տարեկան կտրվածքով ավանդային պայմանագրով սահմանված տոկոսադրույք, որի հիման վրա բանկը հաշվարկում է ավանդատուին վճարման ենթակա տոկոսագումարները:
*Տարեկան տոկոսային եկամտաբերություն
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՆ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ։ ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՔ ԴՈՒՔ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՎԱՍՏԱԿԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ։ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՍՈՒՅՆ ԱՄՓՈՓԱԳՐԻ 8-ՐԴ ԿԵՏՈՒՄ։
2․ Ավանդի նկարագրություն, ներգրավման ընդհանուր դրույթներ՝
- Ավանդը ներդրվում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերի կողմից (ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ):
- Ավանդը ներդրվում է ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո և ՌԴ ռուբլի արժույթներով։
- Ավանդի ներդրման համար սահմանվող նվազագույն գումարը կազմում է 200,000 ՀՀ դրամ, 500 ԱՄՆ դոլար/Եվրո, 30․000 ՌԴ ռուբլի։
- Ավանդի ներդրման համար առավելագույն գումար չի սահմանվում։ ՌԴ ռուբլիով ավանդների ներգրավումը և հետագայում կատարվելիք մուտքագրումները (համալրումները) իրականացվում են միայն անկանխիկ եղանակով1 (1Ավանդային հաշվին անկանխիկ մուտքագրումները կարող են իրականացվել ինչպես այլ բանկերից միջբանկային փոխանցման միջոցով, այնպես էլ Հաճախորդի Բանկում առկա ՌԴ ռուբլիով բանկային հաշվից։ Հաճախորդի կողմից Բանկում ՌԴ ռուբլիով հաշվի բացում իրականացվում է համաձայն Բանկում գործող «Բանկային հաշիվների, փոխանցումների և «Ֆասթ Բանկ» ՓԲԸ կողմից մատուցվող այլ ծառայությունների սակագներ»-ի։)
- Ավանդը լրացուցիչ մուտքագրումներով է և առանց ելքագրումների: Ընդ որում, մուտքագրումների արդյունքում Ավանդի գումարը չի կարող գերազանցել ավանդատեսակի համար սահմանված առավելագույն շեմը՝ համաձայն նախորդ կետի։ Ավանդի մուտքագրումներ կարող են կատարվել Բանկի ցանկացած մասնաճյուղում։
- Ավանդի ժամկետը սահմանվում է 31-550 օր։ Նշված ժամկետից ավել ավանդները ներգրավվում են պայմանագրային հիմունքներով։
- Ավանդը ընդունելիս այն մուտքագրվում է այդ նպատակով բացված ավանդային հաշվին։ Ավանդային հաշիվները վարվում են ընթացիկ և այլ բանկային հաշիվներից առանձին և դրանց նկատմամբ տարածվում են Հաշիվների վերաբերյալ հիմնական պայմանների դրույթները։
- Ժամկետային ավանդի տոկոսները հաշվարկվում են գումարը Բանկ մուտք լինելու օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու կամ Ավանդատուի հաշվից այլ հիմունքներով դուրս գրվելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի օրացուցային օրերի համար։ Ներդրված ավանդի յուրաքանչյուր օրվա տոկոսադրույքը հաշվարկվում է սահմանված տոկոսադրույքի 1/365 հարաբերակցությամբ, իսկ նահանջ տարվա համար 1/366 հարաբերակցությամբ։ Տոկոսները հաշվարկվում են ավանդի փաստացի մնացորդի նկատմամբ։
- Ավանդի դիմաց հաշվեգրված տոկոսագումարները վճարվում են Ավանդի ժամկետի ավարտին կամ ամսական պարբերականությամբ՝ պայմանագրի համաձայն։ Ամսական պարբերականությամբ տոկոսների վճարման դեպքում Ավանդի դիմաց տոկոսների վճարման պարբերականությունը ձևավորվում է յուրաքանչյուր ամիս ավանդի ներդրման նույն օրը և փոխանցվում է ավանդի պայմանագրով նախատեսված և ավանդատուի կողմից նշված հաշվեհամարին:
- ՀՀ դրամով ներդրված ավանդի դիմաց տոկոսագումարները վճարվում են ՀՀ դրամով, իսկ արտարժույթով ներդրված Ավանդի դիմաց տոկոսագումարները ավանդատուի ցանկությամբ կարող են վճարվել ներդրված ավանդի արժույթով (բացառությամբ` ՀՀ ԿԲ կողմից սահմանված դեպքերի) կամ ՀՀ դրամով` վճարման պահի դրությամբ Բանկում գործող անկանխիկ վճարման համար նախատեսված փոխարժեքով (տվյալ դեպքում Ավանդատուն պետք է Բանկում ունենա ցանկացած տիպի բանկային հաշիվ ՀՀ դրամով):
- Ավանդի համար սահմանված տոկոսագումարը փոխանցվում է Բանկում Ավանդատուի բանկային կամ քարտային հաշվին (եթե ժամկետային ավանդի պայմանագրով առկա չէ Ավանդատուի այլ հանձնարարական):
- Պայմանագրով սահմանված տոկոսադրույքը պայմանագրային ժամկետում փոփոխման ենթակա չէ, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ։
- Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հարկման կարգը, չափը և մյուս առանձնահատկությունները կարգավորվում են ՀՀ հարկային օրենսգրքով և այլ նորմատիվ իրավական ակտերով։
- Ավանդատուն իրավունք ունի ավանդի, ինչպես նաև տոկոսների օգտագործման և/կամ տնօրինման իրավունքը փոխանցել այլ անձի միայն նոտարական կարգով վավերացված լիազորագրի կամ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով դրան հավասարեցված այլ մարմինների կողմից հաստատված լիազորագրի հիման վրա, ինչպես նաև Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ հիմքերով։
- Երրորդ անձանցից ավանդատուի անունով մուտքագրվում են դրամական միջոցներ Ավանդի հաշվին՝ հաշվի մասին անհրաժեշտ տվյալների նշումով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով։ Ընդ որում, ենթադրվում է, որ ավանդատուն, նման անձանց իր ավանդի հաշվի մասին անհրաժեշտ տվյալներ տրամադրելով, համաձայնվել է նրանից ստանալ դրամական միջոցներ։
3. Ավանդի ձևակերպման և դադարեցման դրույթները՝
- Ավանդի ձևակերպումն իրականացվում է ավանդատուի՝ համապատասխան փաստաթղթերի ներկայացմամբ, Հաճախորդից պահանջվող փաստաթղթերի ցանկը սահմանվում է Բանկի կողմից և հրապարակվում է Բանկի պաշտոնական ինտերնետային կայքում՝ fastbank.am:
- Ավանդային պայմանագրի ժամկետի ավարտին ավանդի գումարը փոխանցվում է պայմանագրով նախատեսված Բանկում բացված ավանդատուի Բանկային հաշվին։
- Ավանդատուի ընտրությամբ ավանդային պայմանագրի ժամկետի ավարտին ավանդի գումարը կարող է ավտոմատ երկարաձգվել։ Տվյալ դեպքում Ավանդային պայմանագիրը երկարաձգվում է նույն ժամկետով և արժույթով, երկարաձգման պահին տվյալ ավանդատեսակի համար գործող պայմաններով, իսկ տարեկան տոկոսադրույքը սահմանվում է երկարաձգման պահին տվյալ ավանդատեսակի համար Բանկում գործող տոկոսադրույքը։ Համապատասխան ավանդատեսակի պայմաններով այլ բան նախատեսված լինելու դեպքում հիմք են ընդունվում այդ պայմանները։ Ընդ որում տվյալ ժամկետային ավանդի ներգրավումը Բանկում դադարեցված լինելու դեպքում, ավանդի պայմանագիրը չի վերաձևակերպվում (երկարաձգվում), և ավանդի գումարը ժամկետի ավարտին փոխանցվում է պայմանագրով նախատեսված Բանկում բացված ավանդատուի Բանկային հաշվին։
- Պայմանագրի գործողության ընթացքում Բանկն իրավասու է միակողմանի փոփոխել պայմանագրումնախատեսված ավտոմատ երկարաձգման պայմանը, նախօրոք, այդ մասին, երկարաձգման ենթակա ժամկետի ավարտից առնվազն 15 օրացուցային օր առաջ տեղյակ պահելով Ավանդատուին։
- Ավանդը կարող է վերադարձվել ավանդային պայմանագրով սահմանված ժամկետից շուտ։ Ավանդատուի պահանջով ավանդի պայմանագրի ժամկետից շուտ ավանդը վերադարձնելու դեպքում կատարվում է տոկոսների վերահաշվարկ՝ 1-366 օր ժամկետով ավանդների համար ՀՀ դրամի դեպքում 1%, ԱՄՆ դոլար/Եվրո/ՌԴ ռուբլի արժույթների դեպքում 0% տարեկան տոկոսադրույքով, 367-550 օր ժամկետով ավանդների համար ՀՀ դրամի դեպքում 8%, ԱՄՆ/Եվրո արժույթների դեպքում 1%, ՌԴ ռուբլու դեպքում 0% տարեկան տոկոսադրույքով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով՝ Ավանդի գումարից հաշվանցելով արդեն իսկ վճարված տոկոսագումարը, եթե այդպիսիք եղել են։
4. Տեղեկատվություն սակագների, տուժանքների և քաղվածքների մասին՝
- Ավանդային հաշվի բացման, վարման և փակման ընթացքում տուժանքներ չեն կիրառվում։
- Ավանդատուի և Բանկի միջև հաղորդակցումը /այդ թվում` պարտադիր ներկայացման տեղեկատվություն և քաղվածքների տրամադրումը/ իրականացվում է Բանկի և Հաճախորդի միջև կնքված համապատասխան Ծառայության պայմանագրով Հաճախորդի կողմից ընտրված եղանակով (փոստային, էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով)։
- Ավանդային հաշիվների քաղվածքները ավանդատուներին տրամադրվում են ամսական պարբերականությամբ։ Բանկը պարտավոր չէ քաղվածք տրամադրել, եթե հաշվետու ժամանակաշրջանում Ավանդի շարժը բացակայում է։
- Ավանդային հաշվից քաղվածքների և վճարային փաստաթղթերի կրկնօրինակների, ինչպես նաև ավանդային հաշվի վերաբերյալ այլ տեղեկություններն ավանդատուին տրամադրվում են համաձայն Բանկում գործող «Բանկային հաշիվների, փոխանցումների և «Ֆասթ Բանկ» ՓԲԸ կողմից մատուցվող այլ ծառայությունների սակագներ»-ի), որոնք հրապարակված են Բանկի պաշտոնական կայքում՝ fastbank.am:
5. Վեճերի լուծման կարգը`
- Պայմանագրի գործողության ընթացքում կողմերի միջև ծագած վեճերը և տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով։ Բանակցությունների միջոցով համաձայնության չգալու դեպքում վեճը լուծվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Հաճախորդն հնարավորություն ունի Բանկի նկատմամբ ունեցած իր բողոք-պահանջները ներկայացնել ֆինանսական համակարգի հաշտարարին։
- Տեղեկացնում ենք, որ Բանկը կնքել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր այն պահանջներով, որոնց ընդհանուր չափը չի գերազանցում 100,000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը և գործարքի ընդհանուր գումարը չի գերազանցում 500,000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը։
- Հայտարարություն՝ ավանդային հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա։
- Հայտարարություն՝ առանց ավանդատուի/հաշվետիրոջ կարգադրության ավանդային հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականցվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա։ Ընդ որում, Հաճախորդն իր ավանդային հաշվից դրամական միջոցների բռնագանձման վերաբերյալ տեղեկացվում է տվյալ հաշվի քաղվածքի միջոցով՝ իր կողմից նախապես ընտրված քաղվածքի ստացման եղանակով և կարգով։
6. Բանկը՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին (նման պահանջի առկայության դեպքում)։
7. Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում։
8. APY- տվյալ ավանդատեսակի համար հաշվարկված ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունն է: APY ցույց է տալիս, թե որքան կկազմի ավանդի տարեկան եկամտաբերությունը հաճախորդի կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և ստացված տոկոսագումարները մայր գումարին ավելացնելու (կապիտալացման) արդյունքում:
Հաշվարկվում է համաձայն ՀՀ ԿԲ կողմից սահմանված կարգի` համաձայն հետևյալ բանաձևի՝
որտեղ`
n=1(1+APY)365
APY- տարեկան տոկոսային եկամտաբերությունն է, A - ավանդի սկզբնական գումարը,
ո - ավանդի դիմաց դրամական հոսքերի հերթական համարը,
N - ավանդի դիմաց դրամական հոսքերի վերջին համարը (ներառյալ նաև ավանդի ներդրման պահին դրամական հոսքը), որից հետո ավանդային պայմանագրի ժամկետը համարվում է ավարտված,
Kո - ավանդի ներդրման պահին և/կամ ավանդի գործողության ընթացքում ներդրված ավանդի և/կամ կապիտալացված տոկոսագումարների, առկայության դեպքում պարտադիր վճարների հոսքերը,
Dո - այն թիվն է, որը ցույց է տալիս, թե քանի օր է անցել ավանդի ներդրման օրից մինչև ավանդի դիմաց կատարվող հերթական՝ ո-րդ դրամական հոսքերը ներառյալ: Այն դեպքում, երբ ավանդի ներդրման պահին է դրամական հոսքերը, D1 = 0
9. Իրավաբանական անձանց ավանդների վերադարձը երաշխավորված չէ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից
10. Անհատ ձեռնարկատիրոջ ավանդը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից՝ համաձայն «ֆիզիկական անձանց ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի:
Ծառայության վերաբերյալ ամբողջական տվյալներին կարող եք ծանոթանալ www.fastbank.am կայքում, ինչպես նաև զանգահարելով միասնական տեղեկատվական ծառայություն` (+374 10) 510000 հեռախոսահամարով:
|