ԱնհատներԲիզնես
Մասնաճյուղեր+374 10 510 000
Fast Bank
  • Հաշիվներ
    • Բանկային հաշիվ
    • Էսքրոու հաշիվ
    • Միանվագ հաշիվ
  • Խնայողություններ
    • Ավանդ
    • Պարտատոմս
  • Վարկեր
    • Հիփոթեքային վարկ
    • Գրավով վարկ
    • Անգրավ վարկ
  • Քարտեր
    • Ստանդարտ քարտեր
    • Պրեմիում քարտեր
  • Փոխանցումներ
  • Մոբայլ բանկինգ
  • Ավելին
    • Ներդրումային ծառայություններ
    • Պահատուփ
    • Ապահովագրություն
    • Արտարժույթի փոխանակում
    • Այլ ծառայություններ
Օնլայն բանկինգ

Բանկ

Մեր մասինԲաժնետերերՍեփականատերերՂեկավարներՎարչակազմակերպական կառուցվածքՀաշվետվություններՄասնաճյուղեր և բանկոմատներԳործարար վարվելակերպի կանոններ

ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հաճախորդի իրավունքներԻրավական ակտերՀաճախ տրվող հարցերԱշխատանքՀայտարարություններՆորություններՎաճառվող գույքՀավելվածի գաղտնիության քաղաքականությունԳաղտնիության քաղաքականությունՎարկային պատմություն/ Վարկային սքորՕգտակար հղումներ

Գլխամասային գրասենյակ

0047, ՀՀ, ք. Երևան, Նորք-Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6

Հեռախոսահամար

(+374) 10 510 000

Էլ. հասցե

[email protected]

Հետադարձ կապ

Միացեք մեզ սոցիալական ցանցերում

ISO
37301:2021

ISO
37301:2021

ISO/IEC
27001

ISO/IEC
27001

Sustainability
Alignment
Rating

Sustainability
Alignment
Rating

Հարգելի՛ օգտատեր

Կայքի որևէ տեղեկության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

© 2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Ֆասթ Բանկի կողմից

Your browser does not support HTML5 video.

Հայտարարություններ

Scroll Down

Ֆասթ Բանկ ՓԲԸ-ն իրականացնելու է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկում` հրապարակային առաջարկի միջոցով

Ֆասթ Բանկ ՓԲԸ-ն իրականացնելու է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկում` հրապարակային առաջարկի միջոցով

Ֆասթ Բանկը 2026 թվականի մարտի 23-ից մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում հրապարակային առաջարկի միջոցով իրականացնելու է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկում:

Պարտատոմսերը տեղաբաշխվում են հետևյալ հիմնական պայմաններով.

•    Տեղաբաշխման ծավալը՝ 12,000,000,000 (տասներկու միլիարդ) ՀՀ դրամ
•    Տեղաբաշխվող արժեթղթերի քանակը՝ 120,000 (մեկ հարյուր քսան հազար) հատ
•    Անվանական արժեք՝ 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ
•    Եկամտաբերություն՝ 10․50% (տասն ամբողջ հիսուն հարյուրերորդական)
•    Վճարման պարբերականություն՝ կիսամյակային
•    Շրջանառության ժամկետ՝ 24 ամիս

Պարտատոմսերը հնարավոր է լինելու ձեռք բերել ինչպես Բանկի ցանկացած մասնաճյուղից, այնպես էլ հեռավար եղանակով՝ Fast Bank Mobile հավելվածի կամ առցանց բանկինգի միջոցով։

ՀՀ ԿԲ նախագահի 2026 թվականի հունվարի 29-ի թիվ 1/44Ա որոշմամբ գրանցվել է պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը։

Ծրագրային ազդագրի, Ազդագրի լրացման և Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել հետևյալ հղումով, իսկ թղթային տարբերակները` այցելելով Ֆասթ Բանկի գլխամասային գրասենյակ կամ Բանկի ցանկացած մասնաճյուղ։

Հավելենք նաև, որ ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված արտոնության համաձայն՝ տվյալ պարտատոմսերից ստացվող եկամուտն ազատված է եկամտային հարկից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։ 

Պարտատոմսերի փաստացի ձեռքբերումն իրականացվում է Ներդրողի կողմից Հայտում նշված ծավալով Պարտատոմսեր ձեռք բերելու համար անհրաժեշտ դրամական միջոցները Բանկում այդ նպատակով բացված ՀՀ դրամային` 2620018773781001 հաշիվին փոխանցելու միջոցով․ 

Եթե Ներդրողի կողմից համապատասխան դրամական միջոցներն ամբողջությամբ մուտքագրվել են վերոնշյալ տարանցիկ հաշվին մինչև տվյալ աշխատանքային օրվա ժամը 16:00-ն, ապա այդ դրամական միջոցները մուտքագրված կհամարվեն տվյալ աշխատանքային օրը, իսկ եթե համապատասխան ամբողջական գումարները մուտքագրվել են տվյալ աշխատանքային օրվա ժամը 16:00-ից հետո, ապա դրանք մուտքագրված կհամարվեն մուտքագրմանը հաջորդող առաջին աշխատանքային օրը և համապատասխան պարտատոմսերի տեղաբաշխման գինը կորոշվի այդ օրվա հաշվարկով:

Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել «Ֆասթ Բանկ» ՓԲԸ՝ հետևյալ հեռախոսահամարներով. (+37410) 510 020 կամ (+37410) 510 000:

 

  • Ֆասթ Բանկի մասին
  • Մեր առաքելությունը
  • Մեր տեսլականը
  • Մեր արժեքները
  • Ֆասթ Բանկի պատմությունը
  • Վարչակազմակերպական կառուցվածք
  • Մասնաճյուղեր և բանկոմատներ
  • Ֆասթ Բանկի վավերապայմանները
  • Բիզնես էթիկայի կանոնները
  • Նորություններ
  • Բաժնետերեր
  • Բանկի Նշանակալից մասնակիցներ
  • Ղեկավարներ

Ֆասթ Բանկ ՓԲԸ-ի Պարտատոմսերի Ծրագրային ազդագրի լրացում

Ֆասթ Բանկ ՓԲԸ-ի Պարտատոմսերի Ծրագրային ազդագրի լրացում

ՀՀ ԿԲ նախագահի 23.07.2025թ․-ի թիվ 1/249 Ա որոշմամբ գրանցվել է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը։
 
ՀՀ ԿԲ նախագահի 29.08.25թ-ի թիվ 1/312Ա որոշման համաձայն գրանցվել է Ֆասթ Բանկ ՓԲԸ-ի Պարտատոմսերի Ծրագրային ազդագրի լրացումը:

Բանկը 2025 թվականի օգոստոսի 4-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 7-ը տեղաբաշխում է դրամային և դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսեր, համապատասխանաբար՝ 10.75% և 6.25% տարեկան եկամտաբերությամբ:

Ֆասթ Բանկի կողմից կտեղաբաշխվեն 10 մլրդ ՀՀ դրամ և 2 մլն ԱՄՆ դոլար թողարկման ընդհանուր ծավալով և 100,000 ՀՀ դրամ և 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով պարտատոմսեր։ Պարտատոմսերը թողարկվում են 2 տարի մարման ժամկետով, արժեկտրոնի կիսամյակային վճարման պարբերականությամբ։

Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել Ֆասթ Բանկի 38 մասնաճյուղերից։

Թարմացվել է16.04.2026 10:34