01//02
02//
//02
Բարի գալուստ Ֆասթ բանկ
Գաղտնիության հետևյալ քաղաքականությունը ներկայացնում է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ) պաշտոնական կայքէջի՝ https://www.fastbank.am/ (այսուհետ՝ Վեբ էջ) այցելուների և հաճախորդների անձնական տվյալների մշակման, օգտագործման և պաշտպանության ընդհանուր դրույթները:
Բանկը կարևորում է կայքի օգտատերերի անձնական տվյալների անվտանգությունը: Կայքի բովանդակությունը և սույն գաղտնիության քաղաքականությունը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Սույն կայքում օգտագործվող բոլոր տերմինները պետք է մեկնաբանվեն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված կարգով։ Օրենքի համաձայն, ցանկացած անձնական տեղեկատվություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ անձի ինքնության ուղղակի կամ անուղղակի բացահայտում, համարվում է անձնական տեղեկատվություն:
Բանկն իրեն իրավունք է վերապահում փոփոխել սույն Գաղտնիության քաղաքականության մեջ նախատեսված ցանկացած դրույթ՝ առանց Օգտատիրոջը նախապես ծանուցելու: Օգտատերերը կարող են ծանուցվել ցանկացած կիրառելի փոփոխության մասին Վեբ էջի համապատասխան բաժնում կամ էլ. փոստի միջոցով։
Անձնական տվյալների հավաքագրում
Բանկը կարող է հավաքել հետևյալ անձնական տվյալները.
• Տեղեկություններ, որոնք Օգտատերը տրամադրում է Բանկին իր հայեցողությամբ՝ Կայքում ցանկացած դիմում լրացնելիս, տեղեկագրերին բաժանորդագրվելիս, Բանկի առցանց հարթակում գրանցվելիս, Բանկի հետ առցանց չաթի (այսուհետ՝ Չաթ) միջոցով շփվելիս: Օգտատիրոջ անձնական տվյալները հասանելի են Բանկին այն պահից, երբ օգտատերը լրացնում և ուղարկում է դիմումը կամ բաժանորդագրվում նորություններին:
• Տեղեկություններ, որոնք Բանկը ձեռք է բերում երրորդ կողմի գործիքների միջոցով, ինչպիսիք են Օգտատիրոջ բրաուզերի կամ վեբ էջ մուտք գործելու համար օգտագործվող սարքի մասին տեղեկությունները, այցելությունների տվյալները, գտնվելու վայրի տեղեկատվությունը և այլն: IP հասցեների, բրաուզերի մասին տեղեկատվությունը և դրանք «Քուքիներ» բաժնում պահելը ավտոմատ կերպով կսկսվի, երբ օգտատերը այցելի վեբ էջ:
Վեբ էջի կողմից ստացված ցանկացած տեղեկատվություն համարվում է կայքի կողմից հավաքագրված անձնական տեղեկատվություն և կօգտագործվի բացառապես Բանկի ներքին հետազոտությունների և ավելի հաճախորդակենտրոն ծառայությունների մատուցման համար:
Տվյալների օգտագործման մեթոդներ
Բանկը կարող է օգտագործել գրանցման, բաժանորդագրության, մեզ հետ կապի ձևերի կամ այլ երրորդ կողմի գործիքների միջոցով հավաքագրված տեղեկատվությունը միայն հետևյալ նպատակների համար.
• Հաճախորդների սպասարկման որակը բարելավելու համար,• Ծառայության որակի համար, որը համապատասխանում է օգտատիրոջ պահանջներին,
• Ներդրողներին էլեկտրոնային նամակներ պարունակող տեղեկագրեր ուղարկելու համար,
• Հաճախորդի խնդրանքին արձագանքելու համար,
• Օգտատերերի հարցումներին պատասխանելու համար, օրինակ, երբ նրանք լրացրել են հայտի ձևը, կապվել Բանկի հետ Չաթով կամ այլ միջոցներով,
• Տրամադրելու համար տեղեկատվություն Բանկի ապրանքների և ծառայությունների վերաբերյալ,
• Բանկի և Օգտատիրոջ միջև պայմանագրով նախատեսված պարտավորություններից որևէ մեկը կատարելու համար,
• Կայքէջի ցանկացած ինտերակտիվ ֆունկցիայի հասանելիություն ապահովելու համար,
• Վեբկայքի տեղեկատվության փոփոխությունների մասին տեղեկացնելու համար,
• Վեբ էջն ավելի հարմար դարձնելու համար այն սարքերի վրա, որոնցով մուտք են գործում,
• Վեբ էջը և գովազդային արշավի օգտագործելիությունը վերլուծելու համար,
• Հնարավոր խնդիրներն ու թյուրըմբռնումները բացահայտելու և դրանց համապատասխան լուծումներ տալու համար։
Օգտատիրոջ տրամադրած տեղեկատվությունը պահվում է Տվյալների բազայում, որը ավտոմատ կերպով թարմացվում է ամեն անգամ նոր տեղեկատվություն ստանալուց հետո:
Բանկը հավաքագրված տվյալները օգտագործում է նաև իր օրենքներով և միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման, ինչպես նաև հնարավոր իրավախախտումների (ներառյալ ահաբեկչություն, փողերի լվացում և ֆինանսական այլ հանցագործություններ) բացահայտման նպատակով:
Օգտատիրոջ տվյալների պաշտպանության մեթոդներ
Օգտատիրոջ անձնական տվյալները պահվում են ապահով ցանցերում և հասանելի են միայն սահմանափակ թվով մարդկանց համար, ովքեր ունեն մուտքի հատուկ իրավունքներ այս համակարգերին և պարտավոր են պահպանել տեղեկատվության գաղտնիությունը: Բացի այդ, ցանկացած տվյալ, որը Օգտատերը մուտքագրում է վեբ էջում, պաշտպանված է Secure Socket Layer (SSL) տեխնոլոգիայով: Բանկը կատարում է մի շարք անվտանգության գործառույթներ՝ ապահովելու վեբ էջ անվտանգ այցելություն:
«Քուքիների» օգտագործում
Բանկը «Քուքիներ» է օգտագործում մի քանի նպատակներով․
Բանկը փորձում է Վեբ էջի միջոցով տրամադրել առավել մատչելի և հարմարավետ տեղեկատվություն: Այդ նպատակով Բանկը օգտագործում է քուքիներ, որոնք փոքր տեքստային ֆայլեր են և պահպանվում են հաճախորդի համակարգչում կամ շարժական սարքում՝ որոշակի վեբ էջեր այցելելիս: Բանկը օգտագործում է քուքիներ մի քանի նպատակներով՝
• Հասկանալու և հիշելու նախապատվությունները վեբ էջ ապագա այցելության նպատակով,
• Վեբ էջերի օգտագործման վերլուծություն, այցելուների հաշվառման և վեբ էջի բարելավման համար,
• Վեբ էջի հետ սոցցանցերի ինտեգրման համար,
• Վեբ էջի հետ կապված գովազդները հետևելու, վերահսկելու ու վերլուծելու համար,
• Բանկի կողմից մատուցվող ծառայությունների որակը բարելավելու համար:
Եթե Օգտատերը շարունակում է օգտագործել վեբ էջը, նա ինքնաբերաբար համաձայնում է վերը նշված նպատակների համար վեբ էջի քուքիների միջոցով անձնական տվյալների հավաքագրմանը: Անհրաժեշտության դեպքում դուք կարող եք անջատել քուքիները բրաուզերի կարգավորումներից, սակայն քուքիների անջատումը կարող է հանգեցնել տեխնիկական դժվարությունների և էջի մասնակի օգտագործմանը:
Երրորդ կողմերին տեղեկատվության տրամադրում
Բանկը չի վաճառում կամ այլ կերպ չի փոխանցում Օգտատիրոջ անձնական տվյալները երրորդ կողմերին՝ առանց Օգտատիրոջ նախնական համաձայնության: Բանկի կամ այլ անձանց իրավունքների, գույքի կամ անվտանգության պաշտպանության նպատակով Բանկը կարող է հրապարակել օրենքով սահմանված տեղեկատվությունը: Բանկը որևէ երրորդ կողմի թույլ չի տալիս Վեբ էջի օգտատերերի վարքագծի վերանայում իրականացնել:
Վեբ էջի հոսթինգը իրականացնող անհատը, ինչպես նաև վեբ էջի գործարկումն աջակցող այլ անհատները չեն համարվում երրորդ կողմեր, պայմանով, որ այդ անհատները պարտավոր են պահպանել տեղեկատվության գաղտնիությունը:
Բանկը կարող է տեղեկատվությունը հրապարակել նաև օրենքով սահմանված դեպքերում՝ Բանկի կամ այլ անձանց իրավունքների, գույքի կամ անվտանգության պաշտպանության նպատակով: Անձնապես ոչ ճանաչելի տեղեկատվություն կարող է տրամադրվել այլ անձանց մարքեթինգի, գովազդի կամ այլ նպատակներով:
Երրորդ կողմի գործիքներ
Կայքը չի ներառում կամ չի առաջարկում երրորդ կողմի պրոդուկտներ կամ ծառայություններ: Բանկը օգտագործում է երրորդ կողմի մի շարք ծառայություններ՝ Վեբ էջի բնականոն գործունեությունը ապահովելու համար:
Google Analytics
Google Analytics-ը Google-ի վեբ-վերլուծական ծառայությունն է, որը վերահսկում է կայքերի այցելությունները: Բանկն օգտագործում է Google Analytics-ը` վեբկայքի օգտատերերի այցելությունների և կայքի գործունեության ստուգման համար: Google-ի գաղտնիության քաղաքականության մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://policies.google.com/privacy:
Facebook Pixels
Facebook Pixel-ը Facebook-ի կոնվերսիաները հետևելու և վերլուծելու գործիք է: Այն կցված է կայքին և վերահսկում է Facebook սոցիալական հարթակից եկող այցելությունները։ Բանկն օգտագործում է Facebook Pixel-ը վեբ-էջի ֆեյսբուքյան գովազդի, օգտատերերի այցելությունների և Կայքի գործունեության վերանայման համար: Facebook-ի գաղտնիության քաղաքականության մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://www.facebook.com/policy.php էջ։
Օգտատերերը կարող են անանուն այցելել կայք: Այս դեպքում գրանցված «Քուքիներից» բացի այլ անձնական տվյալներ չեն հավաքվում:
Փոփոխություններ այս քաղաքականության մեջ
Բանկն իրեն իրավունք է վերապահում փոփոխել սույն Գաղտնիության քաղաքականության մեջ հստակ նշված ցանկացած դրույթ՝ առանց Օգտատիրոջը նախնական ծանուցման: Ցանկացած կիրառելի փոփոխություն կներկայացվի օգտատիրոջը համապատասխան բաժնում և կուղարկվի նրան էլեկտրոնային փոստով: