Բաժնետերեր


Բաժնետերեր
Վահե
Բադալյան

30.04.1970
Վահե Բադալյանը 1989 թվականից հոր` Ռոմիկ Բադալյանի, և եղբոր` Վիգեն Բադալյանի հետ միասին սկսել է զբաղվել ձեռնարկատիրական, այդ թվում առևտրամիջնորդական գործունեությամբ, որը ներառում է ֆինանսների, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և այլ ոլորտներ։
1992 թվականին կառուցել է առաջին մասնավոր բենզալցակայանը Հայաստանում։ Այնուհետև կառուցել է ևս 3 բենզալցակայաններ և հանդիսացել վառելիք ներմուծող խոշոր ընկերություններից մեկի հիմնադիր/սեփականատեր։ Այս գործունեությունը ծավալվել է շուրջ 10 տարի։
1994 թվականին հիմնադրել է «Ֆասթ Կրեդիտ» ՍՊԸ-ն։ 2011 թվականին ընկերությունը վերակազմավորվել է՝ դառնալով վարկային կազմակերպություն, իսկ 2022 թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ Կենտրոնական բանկից ստացել է բանկային գործունեության լիցենզիա և վերանվանվել «Ֆասթ Բանկ» ՓԲԸ։
Վահե Բադալյանը հիմնել է նաև «Բադալյան եղբայրներ» ՍՊԸ-ն։ 2003 թվականից սկսած «Բադալյան եղբայրներ» ընկերությունը նախաձեռնել է ռեստորանային, հյուրանոցային ու գյուղատնտեսական նախագծեր (օր.՝ Կովկաս ռեստորանային համալիր, Կովկաս հյուրանոցային համալիր, Կովկաս Ագրո և այլն)։
2011 թվականին հիմնել է BetConstruct ընկերությունը, որը Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի առաջատարներից է և ավելի քան տասնամյակ տրամադրում է նորարարական տեխնոլոգիական լուծումներ՝ ունենալով մասնաճյուղեր տասնյակ երկրներում՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ, այդ թվում՝ AI և ML։
2016 թվականին Մեծ Բրիտանիայում հիմնադրել է «Ֆասթ Կրեդիտ» վարկային ընկերությունը, որը շուկայում պահպանում է իր մրցունակ դիրքերը և ունի արդեն իսկ 14 մասնաճյուղ։ 2018 թվականին հիմնադրել է «Ֆասթ Շիֆթ» ընկերությունը, որը մատուցում է վճարահաշվարկային ծառայություններ՝ 24/7 արագ և անվտանգ դրամական փոխանցումների հնարավորությամբ, ունի ավելի քան 1000 վճարային տերմինալ և առաջարկում է շուրջ 400 վճարման եղանակ մեկ ինտեգրված հարթակում։
2020 թվականին Մեծ Բրիտանիայում բացել է «Fjewellery» խանութների ցանցը: Ընկերությունը ներգրավված է ոսկու արտադրության, վաճառքի և արտահանման գործում։ Վահե Բադալյանը համահիմնադիր է մի շարք տեխնոլոգիական ընկերությունների՝ Soft Construct, FinConstruct, BetConstruct, FeedConstruct, PandaMR և այլն, որոնք առաջարկում են ծրագրային լուծումներ, առցանց հարթակներ և դիզայնի գործիքներ Հայաստանում և արտերկրում։
Վահե Բադալյանի հիմնադրած ընկերությունները գործում են Հայաստանում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ռումինիայում, Դանիայում, Շվեդիայում, Բրազիլիայում և այլ երկրներում։ Բիզնես գործունեության հիմքում սոցիալական պատասխանատվությունն է՝ տնտեսական, բնապահպանական, կրթական ու մշակութային արժեքների զարգացումը։
Վահե Բադալյանը նաև հիմնադրել է «Վահագն Բադալյան» բարեգործական հիմնադրամը և մշտապես ներգրավված է սոցիալական և հայրենասիրական նախագծերում՝ աջակցելով կրթական և մշակութային կառույցներին, սահմանամերձ դպրոցների վերանորոգմանը, սոցիալապես անապահով ընտանիքներին ու ստարտափներին։
Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր։
Վիգեն
Բադալյան

Ծնվել է 1975թ․ հունվարի 17-ին:
1995թ․-ին ավարտել է Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանը։
1989թ․-ին սկսել է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ հոր՝ Ռոմիկ Բադալյանի և եղբոր՝ Վահե Բադալյանի հետ միասին՝ իրականացնելով մի շարք ներդրումներ տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։ Իր կողմից հիմնած ընկերություններն իրենց գործունեությունը ծավալում են ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Լատվիա, Սերբիա, Կիպրոս և այլն։
Վիգեն Բադալյանի կողմից հիմնադրված ընկերությունների կառավարման հիմքում ընկած է սոցիալական պատասխանատվության սկզբունքը, մասնավորապես՝ նպաստել սոցիալական, բնապահպանական և տնտեսական արժեքների աճին՝ այդպիսով կայուն դրական ազդեցություն գործելով թե՛ հասարակության, թե՛ բիզնեսի վրա։
Վիգեն Բադալյանի ընդհանուր գործունեության մեջ մեծ տեղ է հատկացված բարեգործական գործունեությանը։ Մասնավորապես, իր միջոցներով իրականացվում է հանուն հայրենիքի պաշտպանության զոհված ազատամարտիկների և զինծառայողների ընտանիքների աջակցության ծրագիրը։ Բադալյանները Թալինի, Հաղարծինի, Թեղուտի և Ջերմուկի դպրոցներում հիմնել են համակարգչային դասարաններ։
1994թ․-ի ապրիլի 1-ին բացվել է «Ֆասթ Կրեդիտ» ընկերության առաջին մասնաճյուղը։ Ընկերությունը, հանդիսանալով ՀՀ խոշորագույն և առաջատար վարկային կազմակերպություններից մեկը, 2022թ․-ի նոյեմբերի 9-ին ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ ստացել է բանկային գործունեություն ծավալելու լիցենզիա։
2003թ․-ի մարտի 26-ին հիմնադրել է «Կովկաս պանդոկ» ռեստորանը, այնուհետև 2012թ․-ին՝ «Կովկաս» հյուրանոցա-ռեստորանային համալիրը։
2003թ․-ին հիմնադրել է «Վիվառո Բեթ» ընկերությունը։
2012թ․-ին Մեծ Բրիտանիայում հիմնադրել են «ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունը, որն իր մեջ ներառում է «ԲեթԿոնստրակտ», «Յուքրաֆթ.մի», «ՖինԿոնստրակտ» և «Սթարթիթափ.սենթր» բրենդերն ու բիզնեսները։
«Յուքրաֆթ.մի»-ն ստարտափ է, որը հնարավորություն է տալիս ցանկացած անհատի ստեղծել կայքեր։ «ՖինԿոնստրակտը» ֆինանսական ոլորտի ծրագրային ապահովումներ ստեղծող ընկերություն է։ 2014թ․-ից «Ֆասթ Կրեդիտ» ընկերությունը, իսկ այժմ Ֆասթ Բանկն աշխատում է «ՖինԿոնստրակտ» ընկերության ստեղծած ծրագրերով։ «Սթարթիթափ.սենթրը» իրենից ներկայացնում է ստարտափերի ֆինանսավորման ծրագիր։
Վիգեն Բադալյանը ամուսնացած է, ունի չորս որդի և մեկ դուստր: