01//02
02//
//02
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ն կարևորում և ապահովում է իր բոլոր հաճախորդների
բանկային գաղտնիք կազմող տվյալների և հաճախորդների անձնական տվյալների
պատշաճ պաշտպանությունը «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի, «Անձնական
տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ISO 27001
տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ստանդարտի
պահանջների համաձայն:
Բանկը երաշխավորում է բանկային գաղտնիք կազմող տեղեկության և
հաճախորդների անձնական տվյալների պատշաճ պահպանումը։ Բանկը ներդրել ու
մշտապես բարելավում է նման տեղեկությունները պատշաճ պահպանելու համար
անհրաժեշտ և տվյալները մշակող համակարգերի բարձր պաշտպանություն
ապահովող տեխնիկա-ծրագրային հնարավորությունները և գործարար
գործընթացները:
Տեղեկատվական անվտանգության գործառույթի իրականացման
շրջանակներում Բանկն ապահովում է ծրագրային ապահովման, ցանցերի և
տվյալների կենտրոնների մշակման և շահագործման փուլերում անվտանգությունը,
որոնում և բացահայտում է ապարատային և ծրագրային ապահովման
խոցելիությունները, կառավարում է հարձակումների և ներխուժումների
կանխարգելման համակարգերը, ճանաչում է պոտենցիալ սպառնալիքները կամ
խախտման փորձերը, նախագծում և գործարկում է ներխուժումների դեմ
պաշտպանական համակարգեր, ինչպես նաև միջադեպերին արձագանքման
միջոցառումներ։
Բանկը հաճախորդների հետ գործարք կնքելու կամ գործարար հարաբերություն
հաստատելու, ինչպես նաև հաճախորդների ակնկալիքներին համապատասխան նոր
պրոդուկտներ և ծառայություններ մշակելու նպատակով իր հաճախորդների
անձնական տվյալները մշակում է միայն հաճախորդների կամ նրանց կողմից
լիազորված անձի գրավոր համաձայնության (այսուհետ՝ Համաձայնություն)
տրամադրման դեպքում և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ու կարգով։
Հաճախորդների անձնական տվյալների մշակման դադարեցումն իրականացվում է
տվյալների մշակման նպատակին հասնելու դեպքում, ինչպես նաև հաճախորդի կամ
նրա կողմից լիազորված անձի կողմից Բանկին տրամադրված Համաձայնությունը հետ
կանչելու/հրաժարվելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
Բանկի հաճախորդներն իրավունք ունեն ծանոթանալ իրենց անձնական
տվյալներին, փոփոխել դրանք, սահմանափակել այդ տվյալների մշակումը և
իրականացնել օրենքով սահմանվող այլ գործողություններ։ Այդ նպատակով
անձնական տվյալների սուբյեկտը պետք է գրավոր (այդ թվում՝ փոստի միջոցով) դիմի
Բանկի որևէ մասնաճյուղ կամ գլխամասային գրասենյակ: Տվյալ դեպքում Բանկն
ընթացք է տալիս հաճախորդի դիմումին 10 աշխատանքային օրվա ընթացքում: