.png)
Բացահայտի՛ր գարնան գույնը Ֆասթի և Visa-ի համատեղ խաղարկությամբ
Ֆասթ Բանկը Visa-ի հետ համատեղ խաղարկում է 10 հատ 500,000 դրամ*
Մասնակցելու համար Բանկի հաճախորդները պետք է ապրիլի 1-ից մինչև մայիսի 31-ն իրենց Visa ԱկնՔարտերով կատարեն հանրագումարային 10,000 դրամի վճարումներ** և յուրաքանչյուրի դիմաց ստանան
մեկ պրոմոկոդ։ Մասնակիցները կարող են ունենալ մինչև 10 պրոմոկոդ և մեծացնել իրենց հաղթելու հնարավորությունը 10 անգամով։ Եվս մեկ՝ հավելյալ պրոմոկոդ կստանան, եթե արշավի ընթացքում պատվիրեն
նոր Visa ԱկնՔարտ։ Ի դեպ, ապրիլի 1-ից մինչև ապրիլի 30-ը հնարավոր է Fast Bank Mobile-ով պատվիրել Visa Gold ԱկնՔարտ՝ առանց տարեկան սպասարկման վճարի։
Յուրաքանչյուր հաճախորդ խաղարկության ժամանակ կարող է հաղթել միայն մեկ անգամ: Եթե միևնույն հաճախորդը պատահականությամբ մեկից ավել անգամ ընտրվում է ծրագրի կողմից, ապա մյուս պրոմոկոդի
ընտրությունը չեղյալ է համարվում և իրականացվում է նոր խաղարկություն:
Խաղարկությունը կամփոփվի Ֆասթ Բանկի YouTube-յան պաշտոնական էջի ուղիղ եթերում՝ հունիսի 30-ին, ժամը՝ 15։00-ին:
*Տրամադրվող գումարը չի ներառում ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը։
**Բացառություն են կազմում վճարումների հետևյալ տեսակները՝
Քարտից քարտ փոխանցումներ, քարտից այլ հաշիվ փոխանցումներ, կոմունալ վճարումներ /ներառյալ հեռահաղորդակցման, ինտերնետ ծառայության վճարներ/, հաշիվների, քարտերի, էլեկտրոնային դրամապանակների համալրումներ, վարկի մարումներ, խաղատների և շահումով խաղերի խաղադրույքների, վիրտուալ խաղատների և խաղադրույքներ ընդունող ընկերությունների հաշիվների համալրումներ, պետական մարմինների ծառայությունների դիմաց վճարներ, տուրքեր, օրենքով պարտադրված հարկերի վճարներ, Բանկի ներքին համակարգերով իրականացված գործառնություններ, ինչպես նաև ցանկացած գործարք, որի գծով կատարվել է գումարի հետվերադարձ (chargeback, refund):
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։