Ֆասթ Բանկի 35-րդ մասնաճյուղը բացվել է Չարենցավանում
Ֆասթ Բանկը Չարենցավան քաղաքում նոր մասնաճյուղ է բացել։ Քոչարի 60 հասցեում այսուհետ կգործի Ֆասթի նոր՝ 35-րդ մասնաճյուղը:
Երկհարկանի մասնաճյուղը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով, հարմարավետ, ընդարձակ ու լուսավոր սրահներով, որտեղ հաճախորդների համար ստեղծված է պարզ, հարմարավետ եւ արագ սպասարկման միջավայր։
«Հավատարիմ մնալով հաճախորդներին մոտ ու հասանելի լինելու մեր առաքելությանը՝ Ֆասթ Բանկն այսօր բացում է իր 35-րդ մասնաճյուղը՝ այս անգամ արդեն Չարենցավան քաղաքում, ինչի համար շատ ուրախ ենք: Թվային ներկայացվածությանը զուգահեռ մենք շատ ենք կարեւորում նաեւ մեր ֆիզիկական ներկայությունը, ուստի շատ ուրախ ենք, որ այսուհետ ունենք նաեւ հնարավորություն այս նոր ու գեղեցիկ սրահում սպասարկել մեր հաճախորդներին, առաջարկել բանկային ամենալայն ու ամենամրցունակ պրոդուկտները, ու որ ամենակարեւորն է՝ 24/7 գրաֆիկով»,- ասել է Ֆասթ Բանկի Վարկերի վերլուծության ծառայության ղեկավար Ռաֆիկ Հարությունյանը:
Ներկայացված լինելով Հայաստանի բոլոր մարզերում՝ Ֆասթ Բանկի համար ռազմավարական նշանակություն ունի թվային լուծումների ակտիվ ներդրմանը զուգահեռ հաճախորդների հետ կենդանի շփման պահպանումը։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաեւ բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
07.02.2025