Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Շենգավիթ համայնքի մասնաճյուղը
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Շենգավիթ համայնքի մասնաճյուղը։ Բագրատունյաց 26 հասցեում գտնվող մասնաճյուղն այժմ իր հաճախորդներին կընդունի նոր, ավելի ընդարձակ սրահում, որը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով:
Ֆասթ Բանկի Շենգավիթ մասնաճյուղը, ինչպես Ֆասթի մյուս բոլոր մասնաճյուղերը, կաշխատեն 24/7 աշխատանքային գրաֆիկով:
«Թվային հարթակների զարգացման եւ արհեստական ինտելեկտի (AI) գործիքների ներմուծմանը զուգահեռ մեր բանկը շարունակում է կարեւորել իր ֆիզիկական ներկայությունը, կենդանի շփումը: Այս մոտեցումը մեզ հնարավորություն է տալիս ամրապնդել հաճախորդների հետ կապը, լսել, հասկանալ՝ անհատականացված լուծումներ առաջարկելու համար: Մեր վերաբրենդավորված մասնաճյուղերը տեխնոլոգիաների եւ մարդկային շփման ջերմության լավագույն մարմնացումն են»,- ասել է Ֆասթ Բանկի ֆինանսական տնօրեն Գոհար Հարությունյանը:
Նորաբաց մասնաճյուղում վճարային տերմինալի միջոցով քաղաքացիները կարող են շուրջօրյա գործարքներ կատարել՝ կոմունալ վճարել, վարկ մարել, ավանդ համալրել, մուտքեր կատարել ընթացիկ եւ քարտային հաշիվներին եւ օգտվել բանկի տարբեր այլ ծառայություններից։
«Նոր մասնաճյուղերի բացումը եւ արդեն իսկ գործող մասնաճյուղերի վերաբրենդավորման գործընթացը Ֆասթ Բանկի շարունակական նախաձեռնություններից է՝ ուղղված հաճախորդների սպասարկման որակի գերազանցությանը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
Նշվում է, Ֆասթ Բանկն առաջարկում է իր առաջին բանկային` ԱկնՔարտերը, որոնք հասանելի են բոլոր մասնաճյուղերում։ Բանկը գործակցում է ArCA, VISA եւ Master վճարահաշվարկային համակարգերի հետ: Ֆասթ Բանկի ԱԿՆքարտերը հնարավոր է ձեռք բերել ինչպես շուրջօրյա աշխատող բանկի մասնաճյուղերում, այնպես էլ Ֆասթ Բանկի հավելվածի միջոցով:
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաեւ բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդը տոնել է ստեղծման 30-ամյակը:
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
16.01.2025