Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Գորիս քաղաքի մասնաճյուղը
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Գորիս քաղաքի Անկախության փողոց 11/1 հասցեում գտնվող մասնաճյուղը եւ իր հաճախորդներին այսուհետ կներկայանա մեծ, լուսավոր, ժամանակակից ոճով կահավորված եւ տեխնիկապես վերազինված սրահով։
Ֆասթ Բանկից հայտնում են, որ ինչպես մյուս մասնաճյուղերը, «Գորիս» մասնաճյուղը եւս տրամադրում է որակյալ եւ արագ սպասարկում՝ ապահովելով բանկային նորարարական լուծումներ։
«Բանկի բոլոր հաճախորդները նորաոճ եւ ընդարձակ սրահի հարմարավետ միջավայրում կօգտվեն բանկի ծառայություններից. կներդնեն ավանդներ, կկատարեն միջազգային փոխանցումներ, տարադրամի փոխարկումներ, վճարումներ եւ այլ գործարքներ, կօգտվեն բանկի վարկատեսակներից»,- ասել է Ֆասթ Բանկի «Գորիս» մասնաճյուղի կառավարիչ Վահագն Վարդանյանը:
Նշվում է, որ «Գորիս» մասնաճյուղն առաջարկում է բանկային ծառայությունների լայն շրջանակ՝ հարմարեցված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կարիքներին։ Բանկի աշխատակիցները մասնագիտացված են եւ պատրաստ են տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն։
«Ֆասթ Բանկում գործում են արագ սպասարկման գոտիներ պարզ գործարքների համար, ինչպես նաեւ էլեկտրոնային հերթագրման համակարգ, որը նվազեցնում է սպասման ժամանակը։ Բանկն առաջնորդվում է հաճախորդներին անհատական մոտեցում ցուցաբերելու սկզբունքով։
Ֆասթ Բանկն այսուհետ հանդես է գալիս նոր պաշտոնական կայքով, որը թույլ է տալիս հաճախորդներին ավելի հեշտ եւ արագ փորձառություն ունենալ տեղեկատվություն փնտրելիս»,- ասվում է հաղորդագրությունում:
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաեւ բանկի հավելվածը։
07.03.2025