Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Արտաշատ քաղաքի մասնաճյուղը
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Արտաշատ քաղաքում գործող մասնաճյուղը, որ այսուհետ իր հաճախորդներին կընդունի երկհարկանի ընդարձակ ու լուսավոր սրահներում՝ համալրված թվային նորագույն տեխնոլոգիաներով։
«Մեծ ուրախությամբ հայտնում եմ ձեզ Արտաշատ մասնաճյուղի վերաբացման մասին: Մասնաճյուղը համալրել ենք նոր եւ ժամանակակից տեխնիկայով հաճախորդների սպասարկումն էլ ավելի բարձր որակով ապահովելու համար: Եվս մեկ հասցե, որտեղ կարող եք ստանալ բանկային ամենալայն, մրցունակ ծառայություններ: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մենք շարունակելու ենք աշխատել 24/7 ժամանակացույցով»,- ասել է Ֆասթ Բանկի Արտաշատ մասնաճյուղի կառավարիչ Գոռ Ավետիսյանը:
«Ֆասթ Բանկում կարեւորում են հաճախորդների հարմարավետ եւ արագ սպասարկումը, հետեւաբար ներդրել են էլեկտրոնային կառավարման համակարգ եւ ավտոմատ ինքնասպասարկման սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս խնայել ժամանակը եւ իրականացնել արագ գործարքներ»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաեւ բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
11.02.2025