Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աշտարակ քաղաքում գործող մասնաճյուղը։
«2025 թվականն սկսում ենք նոր եւ դրական փոփոխություններով։ Ֆասթ Բանկի Աշտարակ մասնաճյուղն այսուհետ իր հաճախորդներին սպասարկելու է ավելի գեղեցիկ եւ հարմարավետ միջավայրում։ Արագ եւ որակյալ սպասարկումն ապահովելու համար մեր մասնաճյուղը հագեցած է բոլոր անհրաժեշտ միջոցներով, եւ ինչպես նախկինում, շարունակելու ենք աշխատել 24/7 գրաֆիկով»,- ասել է Ֆասթ Բանկի Աշտարակ մասնաճյուղի կառավարիչ Ալիկ Դավթյանը:
«Հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ բանկը շարունակում է վերաբրենդավորել եւ վերազինել բոլոր մասնաճյուղերը՝ ապահովելով դրանք ժամանակակից թվային սարքավորումներով:
Ֆասթ Բանկն իր հաճախորդների համար ստանձնել է նորարարական, բազմակողմանի եւ բարձրորակ ֆինանսական լուծումներ տրամադրող գործընկերոջ դեր։ Աշտարակի մասնաճյուղում հաճախորդների հերթը կարգավորում է էլեկտրոնային կառավարման համակարգը, գործում են նաեւ ավտոմատ ինքնասպասարկման սարքավորումներ»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում։ Ֆասթ բրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
04.03.2025