Ֆասթ Բանկը ստացել է տեղեկատվական անվտանգության կառավարման ISO հավաստագիր։
Ֆասթ Բանկը միջազգային TÜV Rheinland ընկերության կողմից վերասերտիֆիկացվել է ISO/IEC 27001 միջազգային ստանդարտների համապատասխանության հավաստագրով։ Միջազգային ստանդարտների վկայականը վերահաստատում է, որ Ֆասթ Բանկը համապատասխանում է տեղեկատվական անվտանգության, կիբերանվտանգության և գաղտնիության պաշտպանության բոլոր համանմուշներին։
Ֆասթ Բանկն առաջնորդվում է նորարար լուծումների ներդրմամբ՝ միաժամանակ կարևորելով իր հաճախորդների անձնական տվյալների պաշտպանությունը։ Ըստ այդմ՝ Բանկն անընդմեջ մշտադիտարկում է ընկերության տեղեկատվական ակտիվներն ու ապահովում շարունակական վերահսկողություն։ Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է հիմնադրման 30-ամյակը:
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
07.02.2025