Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ եւ առանձին բնակավայրերում բնակապահովության» աջակցության ծրագրին
Ֆասթ Բանկի եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համագործակցության շրջանակում բանկը միացել է «Սահմանամերձ եւ առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրին։
Ֆասթ Բանկը ծրագրի շրջանակում տրամադրում է հիփոթեքային կառուցապատման վարկեր 16 մլն դրամի չափով, իսկ Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց եւ Ոսկեպար բնակավայրերում՝ 21 մլն դրամի չափով, որոնք ամբողջությամբ սուբսիդավորվելու են պետության կողմից։ Պետական աջակցությունն ուղղվում է ինչպես հիփոթեքային վարկի ամենամսյա մայր գումարի, այնպես էլ՝ տոկոսագումարների մարմանը։
Բանկից հայտնում են, որ սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովության պետական աջակցության ծրագրի շահառուներ կարող են դառնալ այն ամուսինները, որոնց գումարային տարիքի առավելագույն շեմը չի հատում 75-ը, իսկ գերազանցելու դեպքում՝ պարտադիր պետք է ունենալ 1 անչափահաս երեխա։ Ընտանիքի բոլոր անդամները պետք է ունենան ՀՀ քաղաքացիություն, ծրագրից կարող են օգտվել նաեւ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք։ Ծրագրի շահառու կարող է դառնալ նաեւ ամուսնուն կամ կնոջը կորցրած (մահացած, զոհված) եւ առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող միայնակ ծնողը։
Ծրագիրը գործում է Արարատի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Տավուշի եւ Սյունիքի մարզերում։ Համայնքների եւ բնակավայրերի ամբողջական անվանացանկին ծանոթանալու համար կարող եք անցնել հետեւյալ հղումով։
Ծրագրին դիմելիս քաղաքացիներն արդեն պետք է ունենան սեփականության իրավունքով իրենց պատկանող հող կամ կիսակառույց շինություն՝ ցուցակված գյուղական բնակավայրում, նախագիծ եւ նախահաշիվ, ինչպես նաեւ շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն՝ ստացած մինչեւ 01․09․2024թ․-ը։
Շինարարական աշխատանքների իրականացնելու թույլտվության ժամկետի պարտադիր պահանջ չի գործում Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց, Ոսկեպար եւ Գոմք համայնքներում կառուցապատման իրականացման դեպքում։
Հիփոթեքային վարկավորման գործընթացն սկսելու համար կարող եք մոտենալ Ֆասթ Բանկի ցանկացած մասնաճյուղ։ Ծրագրից օգտվող շահառուների քանակը սահմանափակ է։
Նշվում է, որ Ֆասթ Բանկում գործում է «Հիփոթեքային վարկեր երիտասարդ ընտանիքներին», ինչպես նաեւ «Սպայական եւ ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների բնակարանային ապահովման», «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման» պետական աջակցության եւ այլ ծրագրեր։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում։ Ֆասթ բրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
06.02.2025