Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Եղեգնաձորի մասնաճյուղը
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում գտնվող մասնաճյուղը։ Նարեկացու փողոց 3/4 հասցեում գտնվող բանկի երկհարկանի մասնաճյուղն իր հաճախորդներին է ներկայանում բրենդին համապատասխան գույներով կահավորված եւ տեխնիկապես վերազինված սրահներում։
«Այստեղ մեր հաճախորդներն ավելի հարմարավետ պայմաններում կկատարեն իրենց բանկային գործարքները։ «Եղեգնաձոր» մասնաճյուղը համալրել ենք նոր ու ավելի ժամանակակից տեխնիկայով, ինքնասպասարկման սարքերով։ Պատրաստ ենք մեր հաճախորդներին սպասարկել 24/7 գրաֆիկով եւ տրամադրել մրցունակ բանկային ծառայություններ»,- ասել է Ֆասթ Բանկի «Եղեգնաձոր» մասնաճյուղի կառավարիչ Գեղամ Վարդանյանը:
«Ֆասթ Բանկը շարունակում է բանկինգը դարձնել թափանցիկ, պարզ, հասանելի եւ վստահելի։ Ժամանակակից լուծումների միջոցով ապահովում է բարձրակարգ սպասարկում։ Թվային հարթակների զարգացմանը զուգահեռ Ֆասթ Բանկը շարունակելու է ընդլայնել մասնաճյուղային ցանցը Հայաստանի բոլոր մարզերում»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
Ֆասթ Բանկն այսուհետ հանդես է գալիս նոր պաշտոնական կայքով, որը թույլ է տալիս հաճախորդներին ավելի հեշտ եւ արագ փորձառություն ունենալ տեղեկատվություն փնտրելիս։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաեւ բանկի հավելվածը։
11.03.2025