Ֆասթ Բանկը  թողարկում և տեղաբաշխում է պարտատոմսեր

Ֆասթ Բանկը թողարկում և տեղաբաշխում է պարտատոմսեր

Բանկը 2025 թվականի սեպտեմբերի 22-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 22-ը տեղաբաշխում է դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսեր 6.25% տարեկան եկամտաբերությամբ:


Ֆասթ Բանկի կողմից կտեղաբաշխվի 4 մլն ԱՄՆ դոլար թողարկման ընդհանուր ծավալով և 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով պարտատոմսեր։ Պարտատոմսերը թողարկվում են 2 տարի մարման ժամկետով, արժեկտրոնի կիսամյակային վճարման պարբերականությամբ։ Այս ժամկետայնության պարտատոմսերը ազատված են եկամտային հարկից։

Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել Ֆասթ Բանկի 37 մասնաճյուղերից։


Եթե հաճախորդը աշխատանքային օրվա մինչև ժամը 16։00 է լրացնում հայտերը և ապահովում դրամական միջոցները արժեթղթերի ձեռքբերման համար , ապա պարտատոմսի գինը հաշվարկվում է տվյալ օրվա գնով, հակառակ դեպքում՝ հաջորդ աշխատանքային օրվա։


Պարտատոմսերի ձեռքբերման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր և սոցիալական քարտ կամ նույնականացման քարտ, ինչպես նաև բանկային հաշվի տվյալները։


23/07/25թ․-ին գրանցվել է Ծրագրային Ազդագիրը, իսկ 29/08/25թ․-ին Ծրագրային Ազդագրի լրացումը։ Ծրագրային ազդագրի, Ազդագրի լրացման և Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել հետևյալ ներկայացված հղումով, իսկ թղթային տարբերակները` այցելելով Ֆասթ Բանկի գլխամասային գրասենյակ կամ Բանկի ցանկացած մասնաճյուղ։

Թարմացվել է