Ֆասթ Բանկն ուսանողներին տրամադրում է անվճար Visa Gold ԱկնՔարտեր

Ֆասթ Բանկն ուսանողներին տրամադրում է անվճար Visa Gold ԱկնՔարտեր

Ֆասթ Բանկն ուսանողներին տրամադրում է անվճար Visa Gold ԱկնՔարտեր առանց տարեկան սպասարկման վճարի։ 


Visa Gold ԱկնՔարտի յուրահատուկ դիզայնը ոչ միայն ընդգծում է քարտապանի անհատականությունը, այլև տրամադրում է մի շարք առավելություններ՝ կինոթատրոնի տոմսերի զեղչեր, քեշբեքի հնարավորություն, ինչպես նաև հայտնի առցանց կրթական հարթակների դասընթացներից շահավետ օգտվելու հնարավորություն։


Ֆասթ Բանկի քարտապանները հնարավորություն ունեն ձեռք բերել KinoPark-ի տոմսերը 15% զեղչով Yerevan Mall բջջային հավելվածի միջոցով։ Ճանապարհորդելիս Booking.com կայքով ամրագրումներ կատարելու դեպքում Visa Gold-ի քարտապանները կստանան մինչև 7% քեշբեք։

 

Հավելենք նաև, որ ԱկնՔարտի առաջարկները և զեղչերը տարբեր բրենդների կողմից մշտապես թարմացվում են։

 


Ի դեպ, Visa Gold ԱկնՔարտը լայն հնարավորություններ է ընձեռում նաև առցանց կրթական միջազգային հարթակներում, որտեղ ուսանողները հնարավորություն ունեն դասընթացներ ձեռք բերել շահավետ պայմաններով։

 

Այդ առաջարկներին և ակցիաներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

 


Visa Gold ԱկնՔարտը գործում է 4 արժույթով՝ դրամ, դոլար, եվրո և ռուբլի։ ԱկնՔարտը տրամադրվում է 5 տարի ժամկետով։

 

Ինչպես Ֆասթ Բանկի բոլոր հաշիվները, այնպես էլ ուսանողների համար առաջարկվող Visa Gold ԱկնՔարտը խնայողական է՝ դրական մնացորդի վրա տարեկան մինչև 5% տոկոսադրույքով։
Ուսանողները կարող են ԱկնՔարտը պատվիրել Ֆասթ Բանկի 24/7 գրաֆիկով գործող մասնաճյուղերից։

 

Ուսանողներին անհրաժեշտ է մոտենալ Բանկ իրենց ուսանողական քարտերով։

 

Քարտի առաքումը Երևանի տարածքում անվճար է։ 


Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։


Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Թարմացվել է