Պայմաններ
սակագներ

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակելի տան կառուցապատում
Սահմանամերձ և առանձին գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու / կառուցապատումը շարունակելու նպատակով
18-65 տարեկան ֆիզիկական անձինք
քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, առնվազն մեկ անչափահաս երեխա*** և ՀՀ քաղաքացիություն ունեցող ամուսիններ, կամ
քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, անչափահաս երեխա*** չունեցող և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ամուսիններ, որոնց տարիքների հանրագումարը չի գերազանցում 75-ը (ներառյալ), կամ
առնվազն մեկ անչափահաս երեխա*** և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող միայնակ ծնող՝ այրի
Առանձին բնակավայրերի դեպքում՝
- քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, առնվազն մեկ՝ 13 տարին չլրացած երեխա*** և ՀՀ քաղաքացիություն ունեցող ամուսիններ, որոնք ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում հաշվառված չեն եղել Երևան քաղաքում,
- քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, առնվազն մեկ՝ 13 տարին չլրացած երեխա*** և ՀՀ քաղաքացիություն ունեցող ամուսններ, որոնցից առնվազն մեկն ուսուցչի պահանջները բավարարող անձ է։
Վարկային հայտի հաստատումից հետո վարկի տրամադրումը իրականացվում է բացառապես դիմողին Միասնական Սոցիալական Ծառայության կողմից շահառուի կարգավիճակ շնորհվելուց հետո։
ՀՀ դրամ
120 ամիս
1,000,000-16,000,000 ՀՀ դրամ
Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերի դեպքում վարկի առավելագույն գումարը կազմում է 21,000,000 ՀՀ դրամ
13%
13,92%
հաշվարկում ներառված չէ սուբսիդավորման գումարները
Աջակցության չափ
Ամսական մինչև 277,000 ՀՀ դրամ, բայց ոչ ավել, քան հանրագումարային 16,000,000 ՀՀ դրամ
Ամսական մինչև 203,000 ՀՀ դրամ, բայց ոչ ավել քան հանրագումարային 12,668,000 ՀՀ դրամ
Ամսական մինչև 366,000 ՀՀ դրամ, բայց ոչ ավել, քան հանրագումարային 21,000,000 ՀՀ դրամ
Ամսական մինչև 266,000 ՀՀ դրամ, բայց ոչ ավել քան հանրագումարային 16,626,000 ՀՀ դրամ
Աջակցության ամսական սահմանաչափերը (մայր գումարի և տոկոսագումարների) չեն կիրառվում ժամանակացույցով նախատեսված առաջին ամսվա վճարների նկատմամբ
Անուիտետ
(մայր գումարի և տոկոսագումարի ամենամսյա հավասարաչափ վճարում)
Անկանխիկ՝ փուլային եղանակով,
Ընդ որում յուրաքանչյուր հաջորդ փուլը տրամադրման հիմք է հանդիսանում նախորդ փուլում տրամադրված վարկի գումարի նպատակային օգտագործումը:
Առկա չէ
Առկա չէ
Առկա չէ
Առկա չէ
0,1% օրական
0,13% օրական
Կառուցապատման ենթակա հողատարածք կամ կիսակառույց**
Անհրաժեշտության դեպքում այլ անշարժ գույք
Չի կիրառվում
Բանկի հետ համագործակցող անկախ գնահատողի կողմից
Հիփոթեքային վարկի աջակցությունը դադարում է հետևյալ դեպքերում՝
- վարկի ամբողջական մարման դեպքում
- վարկի գործողության ընթացքում գույքի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձանց անունով գրանցելու դեպքում(անկախ բաժնեմասից)
- գործողության ընթացքում տվյալ վարկի գծով 90 օրվանից ավելի ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում
- պետության կողմից կատարված ամենամսյա մարումների հանրագումարային արժեքի սահմանված չափը լրանալու դեպքում
Տրամադրված վարկի գումարը շահառուի կողմից փոխհամաձայնեցված եղանակով կամ դատական կարգով ենթակա են վերադարձման պետությանը՝
- վարկի ընթացքում շահառոի(վարկառուի) մահվան դեպքում, եթե շահառուի ժառանգը շահառուի ամուսինը կամ երեխան չէ
- վարկի գումարը օգտագործվել է ոչ նպատակային
- վարկի տրամադրումից հետո 3 տարվա ընթացքում շահառուի կողմից կառուցված գույքի նկատմամբ ավարտական ակտը չի ներկայացվել
- սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք՝ 10,000 ՀՀ դրամ,
- իրավունքի պետական գրանցման վճար՝ 26,000–53,000 ՀՀ դրամ,
- նոտարական վավերացման վճար՝ 12,000-30,000 ՀՀ դրամ,
- գրավադրվող գույքի գնահատման վճար՝ 15,000-25,000 ՀՀ դրամ։
Անկախ սույն պայմաններում նշված 3-րդ անձանց վճարների դրույքաչափերից, վերջիններիս կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարները կարող են փոփոխվել
Ֆիզիկական անձի/Իրավաբանական անձի
(Վարկը հաստատող լիազոր մարմնի որոշմամբ)
Վարկի տրամադրման պահին գործող վարկերը և այլ անձանց պարտավորությունների դիմաց տրամադրված երաշխավորությունները չպետք է լինեն ժամկետանց կամ դասակարգված որպես հսկվող կամ ավելի խիստ դասերով
Կառուցապատվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է շահառուների անվանբ։
Վարկի տրամադրումից հետո 36 ամսվա ընթացքում, բայց ոչ ուշ քան վերջին փուլի տրամադրումը
* Բնակավայրերի ցանկը սահմանված է «հավելված 1»-ով
**կառուցապատումը շարունակելու նպատակով հիփոթեքային վարկերը կարող են տրամադրվել, եթե կիսակառույցի շինության նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի «Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնում ավարտվածության աստիճանը մինչև 80% է կամ նշված է անավարտ կամ կիսակառույց։
*** Անչափահաս երեխա(ներ) ուեցող ծնողը հանդիսանում է շահառու, եթե երեխան(երը) ունի ՀՀ քաղաքացիություն Ընդ որում, եթե երեխայ(ներ)ի ծննդի պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում, ապա ծնողը հանդիսանում է շահառու, եթե երեխային(ներին) տրվել է ՀՀ քաղաքացու անձնագիր։
! Սույն պայմաններով չկարգավորվող դեպքերը և ծրագրի ժամկետները կարգավորվում են ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի թիվ 842-Լ և 2022 թվականի հոկտեմբերի 6-ի 1562-Լ որոշումներով