ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐ

Քո նոր բնակարանը սպասում է քեզ

Անվանական տոկոսադրույք

13%

Առավելագույն գումար

60․000․000 AMD

Մինիմալ կանխավճար

10%

Առավելագույն ժամկետ

240 ամիս

Վաղաժամկետ մարման տույժ

Չի կիրառվում

Դիմիր օնլայն
ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐ

02//

ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐ

//04

Վարկի նպատակը

Անշարժ գույքի ձեռքբերում

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

Վարկի գումար

3,000,000-60,000,000 ՀՀ դրամ 

Վարկի ժամկետ

120-240 ամիս 

** Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք /հաստատուն/

* Ձեռքբերման կամ կառուցապատման 35,000,000 ՀՀ դրամից ավել վարկերի և/կամ ՊԵՀ գործակիցը 45%-60% լինելու պարագայում տոկոսադրույքը սահմանվում է համապատասխանաբար՝ 15,5% և 16,5%, իսկ վերանորոգման դեպքում 16% և 17%։
** Եթե վարկը բավարարում է էներգաարդյունավետության չափանիշներին ապա տոկոսադրույքը համապատասխան տոկոսադրույքից 0,5%-ային կետով ցածր է սահմանվում, բացառությամբ Ջերմ օջախ վարկատեսակի։
*** Գույքի Ձեռքբերման /իրավունքի գրավ, փուլային վարկ/ և կառուցապատման վարկերի դեպքում վարկի տոկոսադրույքը համապատասխանաբար սահմանվում է 3 տոկոսային կետով բարձր, մինչև վարկի վերաֆինանսավորումը։

Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք

120-180 ամիս՝ 13.8-14.6%
181-240 ամիս՝ 13.5-15.5%

! «Ֆասթ Բանկ»  ՓԲԸ-ի և վերջինիս հետ փոխկապակցված կազմակերպությունների աշխատակիցների համար գործում է սույն վարկատեսակի համար սահմանված տարեկան անվանական տոկոսադրույքից 1 տոկոսային կետով ցածր դրույքաչափ։

Ապահովվածություն

Ձեռքբերվող անշարժ գույք

Կարող է պահանջվել այլ ապահովման միջոց

 ! (Հիփոթեքի պայմանագիրը վավերացվում է նոտարական կարգով)

Ժամկետանց մայր գումարի տույժ

0.1% օրական

Ժամկետանց տոկոսի տույժ

0.13% օրական

Վարկի տրամադրման վճար

Չի պահանջվում

Վարկի վաղաժամկետ մարում

 Վարկառուն իրավունք ունի ժամկետից շուտ կատարելու վարկի ամբողջական կամ մասնակի մարում

Վաղաժամկետ մարման տույժ Չի կիրառվում

Մարման եղանակ

Անուիտետային /մայր գումարի և տոկոսագումարի ամենամսյա հավասարաչափ վճարում/

Կանխավճար /միայն Ձեռքբերման վարկերի համար/

Գույքի գնահատված շուկայական արժեքի նվազագույնը 30% կամ 10%, եթե․

1․ գրավադրվում է լրացուցիչ բնակելի անշարժ գույք   կամ


2․ առկա է պարտավորության ապահովագրություն ձեռքբերվող բնակելի անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքի 30%-ի և Վարկառուի կողմից 10% կամ ավել կատարված կանխավճարի  տարբերության չափով

Վարկ/Գրավ առավելագույն արժեք

Գույքի գնահատված շուկայական արժեքի 70% կամ 90%, եթե․


1․գրավադրվում է լրացուցիչ բնակելի անշարժ գույք, ընդ որում Վարկի գումարը չի կարող ավել լինել քան անշարժ գույքերի ընդհանուր արժեքի 70%-ը կամ


2․առկա է պարտավորության ապահովագրություն ձեռքբերվող բնակելի անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքի 30%-ի և Վարկառուի կողմից 10 կամ ավելի տոկոսի չափով կատարված կանխավճարի տարբերության չափով։

 

Գույքի շուկայական արժեքի 70%


Ընդ որում Գույքի գնահատված շուկայական արժեքի և ձեռքբերման գնի տարբերության դեպքում հաշվի է առնվում դրանց նվազագույն արժեքը:

Գրավի գնահատում

Գրավը ենթակա է գնահատման Կազմակերպության հետ համագործակցող գույքի գնահատում իրականացնող անկախ գործակալության կողմից։

Ապահովագրություն

Ձեռք բերվող անշարժ գույքի ապահովագրություն

Վարկառուի դժբախտ պատահարներից ապահովագրություն

Չկատարված կանխավճարի գումարի (ՉԿԳ) ապահովագրություն (անհրաժեշտության դեպքում)


! Ապահովագրությունն իրականացվում է վարկի մնացորդի չափով հօգուտ Բանկի Վարկի գործողության ողջ ընթացքում 

Վարկառու

21-65 տարեկան ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը վարկի մարման վերջնաժամկետին չպետք է գերազանցի 65 տարեկանը

Համավարկառու

18-65 տարեկան ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ։


Համավարկառու կարող են լինել Վարկառուի՝ հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, քրոջ, եղբոր ամուսինն ու երեխաները։

! Նախքան պայմանագրի կնքումը Կազմակերպությունը Ձեզ կտրամադրի հիփոթեքային վարկի էական պայմանների անհատական թերթիկը, որում ներկայացված են Ձեզ տրամադրվելիք վարկի էական պայմանները:

03//

Վարկային հաշվիչ

//04

Վարկային հաշվիչ

ԱՄՍԱԿԱՆ ՎՃԱՐՈՒՄ

0

Ընդամենը վճարվող գումար

0

Ընդամենը տոկոսագումար

0

Հարգե՛լի հաճախորդ,

Հաշվարկը կրում է տեղեկատվական բնույթ և կարող է փոփոխվել

04//

Փաստաթղթեր

//04

Փաստաթղթեր

Թարմացվել է