ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐ ԱՐՑԱԽԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Քո նոր բնակարանը սպասում է քեզ

Անվանական տոկոսադրույք

10%

Առավելագույն գումար

35.000.000 AMD

Մինիմալ կանխավճար

1%

Սուբսիդավորում

10%

Առավելագույն ժամկետ

120 ամիս

Դիմիր օնլայն
ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐ ԱՐՑԱԽԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

02//

ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐ ԱՐՑԱԽԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

//04

Տրամադրման ռեսուրս

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն»

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան»

Բանկի ներքին ռեսուրսներով

Վարկի նպատակը

ՀՀ-ում բնակելի նշանակության անշարժ գույքի` բնակարանի, անհատական բնակելի տան (առաջնային և երկրորդային շուկայից) ձեռքբերում :

 ՀՀ-ում բնակելի նշանակության բնակելի անշարժ գույքի ձեռքբերում

ՀՀ-ում բնակելի նշանակության անշարժ գույքի` բնակարանի, անհատական բնակելի տան (առաջնային և երկրորդային շուկայից) ձեռքբերում 

Հաճախորդի նպատակային խումբ

 Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային պետական աջակցության ծրագրի շահառու

 

Վարկի արժույթ

ՀՀ դրամ
 

Վարկի ժամկետ

120 ամիս

Վարկի նվազագույն գումար

 սկսած 2.000.000 ՀՀ դրամ

Վարկի առավելագույն գումար

Մինչև 35,000,000 ՀՀ դրամ

 

Մինչև 22,500,000.00 ՀՀ դրամ

 

Մինչև 35,000,000 ՀՀ դրամ

 

Կանխավճար

Կատարվող կանխավճարի նվազագույն չափը կազմում է առաջնային և երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի գնահատված և ձեռքբերման արժեքներից նվազագույնի առնվազն`
•10 տոկոսը`  Երևան քաղաքում
•2.5 տոկոսը`  ՀՀ մարզերում
•1 տոկոսը եթե աջակցությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված` սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկում ընդգրկված գյուղական բնակավայրում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու համար կամ, եթե շահառուն ունի առնվազն 4 անչափահաս երեխա կամ հավաստագրում ներառված ընտանիքի բոլոր անդամների 65 տարին լրացած է

Տարեկան անվանական հաստատուն %

10%*
•ՀՀ սահմանամերձ բնակավայրում անշարժ գույք ձեռք բերելու,  Սյունիքի և Վայոց ձորի մարզերում առաջնային շուկայից բազմաբնակարան բնակելի շենքում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու դեպքում վարկի տոկոսադրույքը և տոկոսադրույքի սուբսիդավորման չափը կազմում է 13%։ 
• ՀՀ կառավարության 17.02.2022թ. N169-Լ որոշման N2 Հավելվածով հաստատված ցանկում ընդգրկված ՀՀ առանձին գյուղական բնակավայրում բնակելի անշարժ գույք ձեռք բերելու վարկի տոկոսադրույքը և տոկոսադրույքի սուբսիդավորման չափը կազմում է 12%։

10%

 

13%

 

Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք

10,7%-13,7%
(հաշվարկում ներառված չէ սուբսիդավորվող գումարները)

Աջակցության սահմանաչափեր
Երևան քաղաքում բնակելի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում

մայր գումարի մարման համար

 

 

տոկոսագումարի մարման համար

ամսական մինչև 113,000 ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան հանրագումարային 8.000.000 ՀՀ դրամը

 

ամսական մինչև 63.000 ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան հանրագումարային 3,648,000 ՀՀ դրամը

ՀՀ մարզային բնակավայրերում բնակելի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում

մայր գումարի մարման համար

 

 

տոկոսագումարի մարման համար


 

տոկոսագումարի մարման համար
Բանկի ներքին ռեսուրսով
 

ամսական մինչև 153,000 ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան հանրագումարային 10,000,000 ՀՀ դրամը

 

ամսական մինչև 98,000 ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան հանրագումարային 5,850,000 ՀՀ դրամը

 

ամսական մինչև 168,000 ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան հանրագումարային 7,925,000 ՀՀ դրամը

 

ՀՀ կառավարության 17.02.2022թ. N169-Լ որոշման N2 Հավելվածով հաստատված ցանկում ընդգրկված ՀՀ առանձին գյուղական բնակավայրում բնակելի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում

մայր գումարի մարման համար

 

 

տոկոսագումարի մարման համար

 

տոկոսագումարի մարման համար
Բանկի ներքին ռեսուրսով


 


 

ամսական մինչև 200,000 ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան հանրագումարային 12,000,000 ՀՀ դրամը

 

ամսական մինչև 140,000 ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան հանրագումարային 8,660,000 ՀՀ դրամը

 

ամսական մինչև 202,000 ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան հանրագումարային 9,505,000 ՀՀ դրամը

 


 

ՀՀ սահմանամերձ բնակավայրում բնակելի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում

մայր գումարի մարման համար

 

 

տոկոսագումարի մարման համար

 

տոկոսագումարի մարման համար
Բանկի ներքին ռեսուրսով


 


 

ամսական մինչև 242,000 ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան հանրագումարային 14,000,000 ՀՀ դրամը

 

ամսական մինչև 177,000 ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան հանրագումարային 11,085,000 ՀՀ դրամը


ամսական մինչև 177,000 ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան հանրագումարային 11,085,000 ՀՀ դրամը


 

Սյունիքի և Վայոց ձորի մարզերում առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու դեպքում

մայր գումարի մարման համար

 

 

տոկոսագումարի մարման համար

 

տոկոսագումարի մարման համար
Բանկի ներքին ռեսուրսով


 


 

ամսական մինչև 277,000 ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան հանրագումարային 16,000,000 ՀՀ դրամը


ամսական մինչև 207,000 ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան հանրագումարային 12,668,000 ՀՀ դրամը


ամսական մինչև 207,000 ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան հանրագումարային 12,668,000 ՀՀ դրամը


 

Աջակցության ամսական սահմանաչափերը (մայր գումարի և տոկոսագումարների) չեն կիրառվում ժամանակացույցով նախատեսված առաջին ամսվա վճարների նկատմամբ:

Փոխհատուցվում են նաև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածով և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վճարները. սեփականության իրավունքի գրանցման վճար՝ 25,000 ՀՀ դրամ և 20,000 ՀՀ դրամ պետական տուրք, գրավի իրավունքի պետական գրանցման վճար՝ 25,000 ՀՀ դրամ և 1,000 ՀՀ դրամ պետական տուրք: Սահմանամերձ բնակավայրերում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար վերը նշված օրենքներով սահմանված վճարները գանձվում են 50%-ի չափով։

Բանկի միջնորդավճարներ և տույժեր
Վարկի տրամադրման միանվագ վճար

Չի պահանջվում

 

Վարկի սպասարկման ամսական վճար

Չի պահանջվում

 

Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք

Չի սահմանվում

 

Ժամկետանց մայր գումարի տույժ

0.1% օրական

Ժամկետանց տոկոսագումարի տույժ

0.13 % օրական

Գրավ և ապահովագրություն
Վարկի ապահովման միջոց

Ձեռք բերվող անշարժ գույք, անշարժ գույքի գնման իրավունքը,անհրաժեշտության դեպքում` լրացուցիչ բնակելի անշարժ գույք:

 

Գրավի գնահատում

Գրավը ենթակա է գնահատման Ֆասթ Բանկ ՓԲԸ-ի հետ համագործակցող գույքի գնահատում իրականացնող անկախ գործակալության կողմից

 

Վարկ/գրավ հարաբերակցությունը

Մինչև 99%

 

  • Երևանում` անշարժ գույքի արժեքի մինչև 90 %-ի չափով
  • ՀՀ մարզերում` անշարժ գույքի արժեքի մինչև 97.5 %-ի չափով
  • Սահմանամերձ բնակավայրերում` անշարժ գույքի արժեքի մինչև 99%-ի չափով (*Սահմանամերձ բնակավայրեր`Համաձայն Կառավարության 2014թ. թիվ 1444-Ն (Հավելված 1.)), և այն վարկերի դեպքում, երբ շահառուն ունի առնվազն 4 անչափահաս երեխա կամ հավաստագրում ներառված ընտանիքի բոլոր անդամների 65 տարին լրացած է:
     


 

Ապահովագրություն
  • Գրավադրված գույքի ապահովագրություն
  • Վարկառուի և համավարկառուների` դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրության վկայագրերը։


*Վարկի մնացորդային գումարի չափով (վարկի մնացորդային գումարի հաշվարկում չի ներառվում պետության կողմից տրամադրվելիք աջակցության գումարը)

 

  • Բանկի ներքին ռեսուրսներով վարկավորման դեպքում ապահովագրություն չի կատարվում
Վարկառուի/ համավարկառուի / գրավատուի նկատմամբ ներկայացվող պահանջ
Վարկառու/համավարկառու նկատմամբ պահանջ

Արցախի Հանրապետության առանձին շրջաններում 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ բնակված կամ Արցախի Հանրապետությունում հաշվառված, առնվազն վերջին երեք ամիսներին 2 փաստացի բնակված կամ վերջին երեք տարում փաստացի բնակված և Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքն է (այդ թվում՝ մեկ անձից բաղկացած), այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո տվյալ ընտանիքում ծնված երեխան, բացառությամբ այն ընտանիքների (անձանց), որոնք որևէ ծրագրի շրջանակներում գործուղվել են Արցախի Հանրապետություն մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը և վերջին երեք ամիսներին բնակվել են այնտեղ։ Պարտադիր բնակության պահանջը տարածվում է ընտանիքի՝ առնվազն մեկ անդամի վրա։ Ընտանիքի բացակա անդամները դիտվում են շահառու և ընդգրկվում են տվյալ ընտանիքի կազմում, եթե նրանց բացակայությունը պայմանավորված է բուժման կամ ուսման կամ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայության կամ ազատազրկման դատապարտվածների պատիժը կրելու հետ։

 

Ընտանիքի կազմը համալրվել է թոռներով, ինչպես նաև ցանկացած անձով, ով սահմանված ժամանակահատվածում փաստացի (մշտապես) բնակվել է տվյալ ընտանիքում (քաղաքացիական ամուսիններ,  խորթ երեխաներ և այլն)։

Գրավատուի նկատմամբ պահանջ

Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի  նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է շահառու ընտանիքի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող բոլոր անդամների (բացառությամբ երեխաների և այն համավարկառուների, որոնք չեն հանդիսանում ընտանիքի անդամ) անունով։

Վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ

Վարկի համար դիմելու պահին վարկառուն/համավարկառուները չպետք է ունենան ժամկետանց, ինչպես նաև «ստանդարտ»-ից խիստ դասով դասակարգված  գործող վարկային պարտավորություններ:

Համաձայն ԲԵ «Հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման կարգի» պահանջների:Ընդ որորում, ամսական մարումների հաշվարկում  որպես վարկի  գումար կարելի է ընդունել  վարկի պայմանագրային և պետության կողից  տրամադրվող աջակցության գումարների տարբերությունից ստացվող գումար

 

Վարկի  տրամադրման պահին գործող վարկերը և այլ անձանց պարտավորությունների դիմաց տրամադրված երաշխավորությունները չպետք է լինեն ժամկետանց կամ դասակարգված որպես հսկվող կամ ավելի խիստ դասերով

* Եթե վարկառուի մեկ վարկի գծով չվճարված պարտավորության չափը չի գերազանցում 1,000 (մեկ հազար) ՀՀ դրամը , ապա տվյալ վարկը ժամկետանց չի համարվում(կետի դրույթը չի կիրառվում գործող ժամկետանցման դեպքում) 

Վարկունակության գնահատում

Համաձայն Ծրագրի Հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման կարգի: Ընդ որում` որպես վարկի գծով ամսական մարումների գումար կարելի է ընդունել վարկի պայմանագրային և պետության կողմից տրամադրվող աջակցության գումարների տարբերությունից ստացվող գումարը:

 

Այլ պայմաններ
Վարկի տրամադրման եղանակը

Անկանխիկ՝
• Ձեռքբերում՝ միանվագ կամ փուլային

Վարկի մարման կարգը

«Անուիտետային» (հավասարաչափ ամսական մարում), որում մայր գումարը և կուտակված տոկոսները ներառված են փոփոխական մասերով:

 

Այլ պայմաններ

• Երևան քաղաքում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման նպատակով աջակցությունը տրամադրվում է բացառապես այն անձանց և նրանցից սերված ընտանիքներին, ովքեր նախքան Արցախի Հանրապետությունում բնակվելն ունեցել են Երևան քաղաքի հաշվառում։


•ՀՀ մարզային բնակավայրերում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման նպատակով աջակցությունը տրամադրվում է բացառապես այն անձանց և նրանցից սերված ընտանիքներին, ովքեր նախքան Արցախի Հանրապետությունում բնակվելը հաշվառված չեն եղել Արցախի Հանրապետությունում

 

• Հիփոթեքային վարկի գործողության ընթացքում բնակելի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձանց (բացառությամբ ընտանիքի անդամների) անունով գրանցելու դեպքում (անկախ բաժնեմասի չափից) դրամական աջակցության վճարումը դադարում է ամբողջությամբ, այդ պահի դրությամբ վճարված պետական աջակցության գումարները ենթակա չեն վերադարձման պետությանը

 

• Հիփոթեքային վարկի գործողության ընթացքում շահառուի կողմից կատարվող ամսական վճարումների շրջանակներում 90 օրվանից ավելի ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում դրամական աջակցության վճարումը դադարում է ամբողջությամբ, այդ պահի դրությամբ վճարված պետական աջակցության գումարները ենթակա չեն վերադարձման պետությանը

 

• Հիփոթեքային վարկի գործողության ընթացքում բնակելի անշարժ գույքը օտարելու դեպքում պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման պետությանը՝ փոխհամաձայնեցված եղանակով կամ դատական կարգով

 

• 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ձեռք բերվող անշարժ գույքը  չի հանդիսացել շահառու ընտանիքի որևէ անդամի սեփականությունը, այդ թվում՝ չի պատկանել բաժնային սեփականությամբ։

Վարկի դրական գործոններ

•Գրավի առարկայի համապատասխանությունը Բանկի պահանջներին
•Այլ գործոններ

Վարկի մերժման գործոններ

• Վարկատեսակի պայմաններին անհամապատասխանություն
• Հաճախորդի գոևծող ժամկետանց և/կամ հատուկ դասերով դասակարգված վարկային պարտավորություն/երաշխավորություն
• Անբավարար եկամուտներ(եկամուտների ուսումնասիրության դեպքում)
• Վարկարժանության ոչ բավարար մակարդակ
• Բանկի տեսակետից գրավի իրացվելիության ոչ բավարար մակարդակ
• Բանկի համար անցանկալի հաճախորդ
• Կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության տրամադրում
• Վարկի վերադարձելիությունը կասկածի տակ դնող տեղեկատվության առկայություն
• Հաճախորդի էլեկտրոնային փոստի բացակայություն
• Այլ հիմքեր

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:

 

Վարկի տրամադրման մասին դրական որոշման գործողության ժամկետ

Վարկի տրամադրման դրական որոշման կայացման օրվանից 30 օրացուցաին օր

 

Որոշման մասին տեղեկացնելու ժամկետ

1 աշխատանքային օր

 

Սույն պայմաններով չկարգավորվող դեպքերը կարգավորվում են «Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության» ծրագրով սահմանված կարգով և պայմաններով:

 

! Նախքան պայմանագրի կնքումը Կազմակերպությունը Ձեզ կտրամադրի հիփոթեքային վարկի էական պայմանների անհատական թերթիկը, որում ներկայացված են Ձեզ տրամադրվելիք վարկի էական պայմանները։

03//

Վարկային հաշվիչ

//04

Վարկային հաշվիչ

ԱՄՍԱԿԱՆ ՎՃԱՐՈՒՄ

0

Ընդամենը վճարվող գումար

0

Ընդամենը տոկոսագումար

0

Հարգե՛լի հաճախորդ,

Հաշվարկը կրում է տեղեկատվական բնույթ և կարող է փոփոխվել

04//

Փաստաթղթեր

//04

Փաստաթղթեր

Թարմացվել է