Պայմաններ
սակագներ

Վարկառուի անձնական/ընտանեկան սպառողական ծախսերի ֆինանսավորման և/կամ Վարկառուի/ընտանիքի անդամների՝ այլ ֆինանսական կազմակերպություններում գործող վարկերի վերաֆինանսավորման նպատակներով տրամադրվող վարկ
18–65 տարեկան ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, որոնց տարիքը վարկի սպասարկման ողջ ընթացքում չի գերազանցի 65 տարեկանը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող երաշխավոր/համավարկառու անձ
Ֆիզիկական կամ Իրավաբանական անձ
Վարկառու և/կամ վերջինիս հետ համատեղ տնտեսություն վարող կամ ընտանիքի անդամ (ամուսին, երեխա, հայր մայր,քույր, եղբայր)
ՀՀ դրամ
Եկամուտների հիմնավորմամբ
Առանց եկամուտների հիմնավորման
24-120 ամիս
24-120 ամիս
2 000 000–100 000 000
ՀՀ դրամ
2 000 000–30 000 000
ՀՀ դրամ
24-96 ամիս - 15%
97-120 ամիս - 15.5%
24-96 ամիս - 17%
97-120 ամիս - 19%
16.24-21.55%
19.89-23.35%
Գործող տոկոսադրույքից -2%***, բայց ոչ պակաս, քան վարկատեսակի պայմանով սահմանված տոկոսադրույքի նվազագույն շեմերը
Առաջին 3 տարին՝ ֆիքսված, այնուհետև՝ ճշգրտվող
Չի կիրառվում
Չի կիրառվում
Անուիտետային (հավասարաչափ մարում)
Ամսական
1. ժամկետանց վարկի համար՝ օրական 0.1%
2. ժամկետանց տոկոսագումարի համար՝ օրական 0.13%
Անկանխիկ
o Սպառողական կրեդիտավորման մասին ՀՀ օրենքով կարգավորվող վարկերի դեպքում – Չի կիրառվում
o Սպառողական կրեդիտավորման մասին ՀՀ օրենքով չկարգավորվող վարկերի դեպքում- 3%՝ վարկի ամբողջական մարման դեպքում
Անշարժ գույք
1. Պետք է ունենա 100% փաստացի ավարտվածության աստիճան
2. Չպետք է գտնվի 3-րդ և 4-րդ աստիճանի վթարային շենքում կամ ունենա 3-րդ և 4-րդ վթարայնության աստիճան
3. Գրավադրման արժեքը պետք է լինի նվազագույնը 20 000 000 ՀՀ դրամ
4. Չպետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողատարած
Գույքի գրավադրման արժեքի*** առավելագույնը
1. 90%՝ Երևանում գտնվող գույքի դեպքում
2. 75%՝ Երևանից դուրս Բանկի համար ընդունելի տարածքում****
Գույքի գրավադրման արժեքի*** առավելագույնը
1. 50%՝ Երևանում գտնվող
գույքի դեպքում
2. 40%՝ Երևանից դուրս
Բանկի համար ընդունելի
տարածքում****
Գրավը ենթակա է գնահատման Բանկի հետ համագործակցող գույքի գնահատում իրականացնող անկախ գործակալության կողմից և/կամ Բանկի աշխատակցի կողմից։ Մինչև 10 000 000 ՀՀ դրամ վարկերի դեպքում գնահատումը իրականցվում է միայն Բանկի աշխատակցի կողմից՝ անվճար
1. Վերաֆինանսավորման պայմանը գործում է, երբ վերաֆինանսավորվող վարկերից առնվազն մեկը անշարժ գույքի գրավադրմամբ է:
2. Գույքի գնահատման, գրավի վավերացման և նոտարական ծախսերը իրականացվում են Բանկի կողմից:
3. Ներքոնշյալ բոլոր չափանիշներին համապատասխանելու դեպքում իրականացվում է պարզեցված վերլուծություն, և վարկավորումը կատարվում է «եկամուտների հիմնավորմամբ» պայմանով:
o Վերջին 12 ամսվա ընթացքում վարկառուն ստացել է ոչ ավել, քան 5 անգրավ վարկ:
o Գրավադրվող գույքը գտնվում է սույն վարկատեսակի շրջանակում` Բանկի համար ընդունելի տարածքում։
o Վերաֆինանսավորվող վարկը(երը) սպասարկվում է(են) մայր գումարի և տոկոսների ամսական մարումներով (ոչ միայն տոկոսագումարների վճարմամբ):
o Վարկառուն պետք է ունենա վերաֆինանսավորվող վարկ(եր)ի գծով առնվազն 12 ամսվա սպասարկման պատմություն:
o Վերաֆինանսավորվող վարկերի ամսական վճարման չափը (հանրագումարը) չի գերազանցում նոր տրամադրվող վարկի ամսական վճարման չափը։
*Գրավատուն չպետք է ունենա ժամկետանց, հսկվող և ավելի խիստ դասերով դասակարգված վարկային պարտավորություններ։
**Վերաֆինանսավորման վարկի տոկոսադրույքի հաշվարկի համար հիմք է ընդունվում վերաֆինանսավորվող անշարժ գույքի գրավադրմամբ վարկի անվանական տոկոսադրույքի չափը։
***Գրավադրման արժեքը որոշվում է անկախ գնահատողի կողմից հաշվարկած շուկայական արժեքի հիման վրա, որը կարող է ճշգրտվել Բանկի ներքին իրավական ակտերի համաձայն։
****Բանկի համար Երևանից դուրս գրավադրվող գույքի ընդունելի տարածքներն են՝ Բոլոր քաղաքային բնակավայրերը, Ակունք, Այնթապ, Արամուս, Նոր Խարբերդ, Բալահովիտ,
Հայանիստ, Լուսակերտ, Արբաթ, Նոր Գեղի, Գետափնյա, Ջրվեժ, Ազատաշեն, Առինջ, Գեղանիստ, Ձորաղբյուր, Արենի, Վերին Պտղնի, Փարաքար, Քասախ, Սարդարապատ, Պռոշյան, Նորապատ,
Զովունի, Մերձավան, Արզական, Պտղունք, Գողթ, Արգավանդ, Արզնի, Հալիձոր, Գառնի, Տաթև, Բջնի, Գյուլագարակ, Գեղաշեն, Օձուն, Գետարգել, Դարպաս, Պտղնի (գյուղ), Ենոքավան, Կոտայք,
Քանաքեռավան, Նոր գյուղ, Օհանավան, Ուշի, Ագարակ, Կարբի, Օշական, Բյուրական, Փարպի, Ոսկեվազ, Ուջան, Սասունիկ, Մուղնի:
Վարկառուի Վերջին 12 ամիսների ընթացքում ժամկետանց օրերի թույլատրելի հանրագումարը չպետք է գերազանցի.
1. 30 օրը՝ եկամուտների հիմնավորմամբ վարկավորման դեպքում,
2. 15 օրը՝ առանց եկամուտների հիմնավորման վարկավորման դեպքում:
