Պայմաններ
սակագներ

Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգում
(ԷԱ վերանորոգման օբյեկտ է հանդիսանում ՀՀ տարածքում գտնվող բազմաբնակարան շենքի բնակարանը կամ
անհատական բնակելի տունը՝ բացառությամբ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող)
ՀՀ-ում սեփականության իրավունք ունեցող ՀՀ քաղաքացի
• 18-70 տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք, ովքեր ծրագրի իրականացման կարգն ուժի մեջ մտնելուց հետո իրենց բնակարանի (բնակելի տան) էներգաարդյունավետ վերանորոգման համար ֆինանսական կառույցներից ներգրավել են վարկային միջոցներ և վերջինիս ընտանիքի անդամները:
(Ընտանիքի անդամ՝ Շահառուի ընտանիքի անդամ հանդիսացող անձինք, որոնք սույն կարգի իմաստով համարվում են Շահառուի հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը. պապը, քույրը, եղբայրը, երեխաները, թոռները),
• Վարկի սպասարկման ընթացքում վարկառուի/համավարկառուի 70 տարեկանը լրանալու դեպքում եթե վարկի մայր գումարի 70% մարված է, ապա հայտը մերժման ենթակա չէ:
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն»
Բանկի ներքին ռեսուրսներով
բազմաբնակարան շենքի բնակարանի վերանորոգում 300,001-7,000,000
անհատական բնակելի տների վերանորոգում 300,001-10,000,000
ՀՀ դրամ
60-84 ամիս
36-84 ամիս
14%
15%
14,94%-16,15%
(հաշվի չի առնվել տոկոսների սուբսիդավորման դրույքաչափը)
- 14%, եթե վերանորոգվող գույքը գտնվում է սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում,
- 12%, եթե վերանորոգվող գույքը գտնվում է սահմանամերձ բնակավայր չհանդիսացող գյուղական բնակավայրերում,
- 11%, եթե վերանորոգվող գույքը գտնվում է սահմանամերձ բնակավայր չհանդիսացող քաղաքային բնակավայրերում,
- 9%, եթե վերանորոգվող գույքը գտնվում է Երևան քաղաքում։
Բնակավայրերի ցանկը հավելված 1-ում
- Մինչև 1,000,000 ՀՀ դրամի դեպքում առանց երաշխավորության,
- 1,000,001- 5,000,000 ՀՀ դրամի դեպքում 1 երաշխավոր,
- 1,000,001-3,000,000 ՀՀ դրամ՝ առանց երաշխավորության, միայն էներգաարդյունավետ ապրանքների ձեռքբերման դեպքում, եթե OTI գործակիցը մինչև 45% է,
- 5,000,001-7,000,000 ՀՀ դրամ կազմող վարկերի դեպքում եթե OTI գործակիցը մինչև 45% է, անհրաժեշտ է 1 երաշխավոր:
• 5,000,000-10,000,000 ՀՀ դրամ վարկերի դեպքում, որպես վարկի • 5,000,000-10,000,000 ՀՀ դրամ վարկերի դեպքում անհրաժեշտ է 2 երաշխավոր
ապահովման միջոց պետք է հանդիսանա վերանորոգվող անշարժ գույքը։
Բոլոր այն դեպքերում երբ հաճախորդը չի ցանկանա ներկայացնել երաշխավոր, կարող է գրավադրվել վերանորոգվող անշարժ գույքը։
Մինչև 70%
Անկանխիկ` միանվագ կամ փուլային
Անուիտետային /մայր գումարի և տոկոսագումարի ամենամսյա հավասարաչափ վճարում/
• Անշարժ գույքի գրավադրման դեպքում՝ անշարժ գույքի ապահովագրություն
• Դժբախտ պատահարներից ապահովագրությունը պարտադիր պայման է:
! Ապահովագրությունն իրականացվում է վարկի մնացորդի չափով հօգուտ Բանկի Վարկի գործողության ողջ ընթացքում Բանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերությունների կողմից սահանված սակագներով
• Բանկի ներքին ռեսուրսներով վարկավորման դեպքում ապահովագրություն չի կատարվում
Մինչև 5,000,000 ՀՀ դրամ վարկերի համար մինչև 60%
5,000,000-10,000,000 ՀՀ դրամ վարկերի համար մինչև 45% մինչև 60%
0,1% օրական
0,13% օրական
Առկա չէ
Առկա չէ
Առկա չէ
• Վերջին 12 ամսում(գործող և մարված) վարկերի ժամկետանց օրերի թիվը չպետք է գերազանցի 30 օրը*:
• Վարկի տրամադրման որոշումը կայացնելու պահին գործող վարկային պարտավորությունները չպետք է լինեն ժամկետանց և/կամ դասակարգված որպես չաշխատող:
• Վարկի տրամադրման որոշումը կայացնելու պահին գործող երաշխավորությունները չպետք է լինեն ժամկետանց և/կամ դասակարգված որպես չաշխատող:
* Եթե վարկառուի մեկ վարկի գծով չվճարված պարտավորության չափը չի գերազանցում 1,000 (մեկ հազար) ՀՀ դրամը, ապա տվյալ վարկը ժամկետանց չի համարվում:
- սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք՝ 10,000 ՀՀ դրամ,
- իրավունքի պետական գրանցման վճար՝ 26,000 – 52,000 ՀՀ դրամ,
- նոտարական վավերացման վճար՝ 12,000-30,000 ՀՀ դրամ,
- գրավադրվող գույքի գնահատման վճար՝ 15,000-25,000 ՀՀ դրամ:
Անկախ սույն պայմաններում նշված 3-րդ անձանց վճարների դրույքաչափերից, վերջիններիս կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարները կարող են փոփոխվել:
! Սույն պայմաններով չկարգավորվող դեպքերը կարգավորվում են ՀՀ կառավարության 19․04․2022թ-ի թիվ 520-Լ և 30․05․2022թ-ի թիվ 775-Լ որոշումներով։
Այլ պայմաններ
1․ Էներգաարդյունավետ կհամարվի այն վերանորոգումը, որի շրջանակներում իրականացվելիք աշխատանքների ընդհանուր արժեքից էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների՝ էներգիայի այլընտրանքային աղբյուրների, օգտագործվող էներգաարդյունավետ շինարարական նյութերի, էներգախնայող ջեռուցման համակարգերի, արտաքին դռների և պատուհանների ձեռքբերմանը, տեղադրմանը կամ փոխարինմանը, իսկ անհատական բնակելի տան դեպքում՝ նաև արտաքին պատող և պարփակող կոնստրուկցիաների ջերմամեկուսացմանն է ուղղվում՝
ա. Բնակարանների համար՝ առնվազն 20%-ը,
բ. Բնակելի տների համար՝ առնվազն 30%-ը:
գ․ ԱՀ վերաֆինանսավորմամբ վարկերի տրամադրման դեպքում՝ առնվազն 30%-ը։
Մեկ բնակարանի (բնակելի տան) համար ծրագրի շրջանակներում իրականացվում է միայն մեկ վարկի տոկոսադրույքի սուբսիդավորում:
2․ Էներգաարդյունավետության չափանիշներ․
Պատերի, տանիքների, միջհարկային ծածկերի ջրամեկուսացում,
Էներգաարդյունավետ շինարարական նյութերի ձեռքբերում,
Արտաքին դռների և պատուհանների ձեռքբերում, փոխարինում կամ տեղադրում,
Ջեռուցման կամ ջրատաքացուցիչ կաթսայի (գազի կամ էլեկտրականության հիմքով) և ջեռուցման համակարգի բաղադրիչների (խողովակներ, սեկցիաներ և այլն) ձեռքբերում, փոխարինում կամ տեղադրում,
Հովացման համակարգերի, էներգաարդյունավետ օդափոխիչի, օդորակիչի ձեռքբերում և տեղադրում
Արևային համակարգերի (ջրատաքացուցիչ, ֆոտովոլտային) ձեռքբերում և տեղադրում,
Լուսադիոդային լամպերի և լուսատուների ձեռքբերում։
Էներգաարդյունավետ միջոցառումներին ներկայացվող տեխնիկական բնութագրերը սահմանվում են պայմանագրով:
3․ Վարկի ընդհանուր գումարի ոչ ավելի, քան 10%-ը կարող է ուղղվել կենցաղային տեխնիկայի (առնվազն էներգախնայողության A+ դասի սառնարան, լվացքի մեքենա, սպասք լվացող մեքենա, էլեկտրական ջեռոց, էլեկտրական սալօջախ, էլեկտրական ջրատաքացուցիչ) ձեռքբերմանը:
4․ Սուբսիդավորման գումարի տրամադրման վաղաժամկետ դադարեցման հիմքերը․
Վարկի ամբողջական մարման դեպքում
Վարկառուի կողմից վարկի ոչ նպատակային օգտագործման դեպքում
Վարկառուի կողմից կեղծ տեղեկատվություն տրամադրելու դեպքերում
Բնակարանի/բնակելի տան վերանորոգման աշխատանքները վարկի տրամադրումից առավելագույնը 12 ամիս հետո ավարտված չլինելու դեպքում,
Վարկի գործողության ընթացքում Վարկառուի կողմից կատարվող ամսական վճարումների շրջանակներում 90 օրվանից ավելի ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում,
Վարկառուի կողմից Ծրագրի շրջանակներում մեկից ավելի անգամ օգտվելու նպատակով այլ Կազմակերպությունից վարկ ստանալու դեպքում:
Այլ հիմքեր համաձայն Ծրագրի իրականացման կարգի
5․ Վարկի ծախսային ուղղությունները և դրանց ներկայացվող պահանջները՝
Վարկի օգտագործումը թույլատրելի ծախսային ուղղություններով իրականացվում է անկանխիկ եղանակով՝ վարկի ընդհանուր գումարի առնվազն 70%-ի չափով: Վարկի ծախսային ուղղությունների առնվազն 80%-ը և էներգաարդյունավետ միջոցառումներին ուղղվող ծախսերի 100%-ը պետք է հիմնավորվեն վճարումը հավաստող փաստաթղթերով (վճարման հանձնարարական, ՀԴՄ կտրոն, հաշիվ-ապրանքագրերով վճարում, բանկային կամ քարտային փոխանցում, ապրանքի կամ աշխատանքի կամ ծառայության ընդունման-հանձնման փաստը հավաստող փաստաթուղթ (փոխադարձ ակտ, արձանագրություն և այլն)։ Էներգաարդյունավետ այն միջոցառումները, որոնց համար չեն ներկայացվում վճարումը հավաստող փաստաթղթեր, ծրագրի իմաստով չեն դիտարկվում որպես էներգաարդյունավետ միջոցառումներ։
Մինչև 2010 թվականը կառւոցված բնակարանի (բնակելի տան) համար անհրաժեշտ է տեխնիկական վիճակի հետազննության արդյունքում լիցենզավորված անձանց կողմից տրված եզրակացություն (ոչ ավելի, քան 10 տարվա վաղեմության)՝ 4-րդ աստիճանի վնասվածություն չունենալու վերաբերյալ (շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության ոլորտում լիցենզավորված անձանց ցանկը հրապարակված է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական կայքէջում՝ www.minurban.am) կամ գնահատողի որակավորման գործող վկայական ունեցող և լիազոր մարմնի կողմից հաշվառված անձի կողմից տրված գնահատման հաշվետվություն, որը ներառում է գնահատվող գույքի տեխնիկական վիճակի (վնասվածության աստիճանի) վերաբերյալ տեղեկատվություն:
Վերանորոգման/կահավորման աշխատանքների նախահաշիվը լրացվում է հետևյալ հղմամբ Վերանորոգում (nmc.am)և պետք է ունենա դրական հաստատում։