Պարտատոմսերի հրապարակային առաջարկ AMFSCRB2JER5
Ընդհանուր արժեք
3,000,000 EUR
Մարման ժամկետ
17/02/2028
Արժեկտրոնային տարեկան տոկոսադրույք
5.25%
01//04
Ընդհանուր արժեք
3,000,000 EUR
Մարման ժամկետ
17/02/2028
Արժեկտրոնային տարեկան տոկոսադրույք
5.25%
02//
պարտատոմսերի թողարկման պայմանները
//04
ՀՀ ԿԲ նախագահի 05.02.2025թ․-ի թիվ 1/35 Ա որոշմամբ գրանցվել է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ պարտատոմսերի Ծրագրային ազդագիրի լրացումը։
Բանկը 2025 թվականի փետրվար 17-ից մինչև 2025 թվականի հուլիսի 4-ը նախատեսում է տեղաբաշխել դրամային, դոլարային և եվրոյով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր, համապատասխանաբար՝ 10.75%, 6.25% և 5.25% տարեկան եկամտաբերությամբ:
Ֆասթ Բանկի կողմից կտեղաբաշխվեն 3 մլրդ․ ՀՀ դրամ, 9 մլն․ ԱՄՆ դոլար և 3 մլն եվրո թողարկման ընդհանուր ծավալով և 100,000 ՀՀ դրամ, 100 ԱՄՆ դոլար և 100 եվրո անվանական արժեքով պարտատոմսեր։ Պարտատոմսերը թողարկվում են 3 տարի մարման ժամկետով, արժեկտրոնի կիսամյակային վճարման պարբերականությամբ։
Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել Ֆասթ Բանկի 35 մասնաճյուղերից և «Դայմենշն» ՓԲԸ-ից, որը հանդիսանում է Ֆասթ Բանկ ՓԲԸ-ի այս թողարկման տեղաբաշխողը :
Արժեթղթային հաշվի առկայության դեպքում՝ լրացնելով հայտ-հանձնարարականը և մինչև տվյալ օրվա ժամը 15։30-ը պարտատոմսերի ձեռք բերման գումարը ապահովելով Բանկի տրամադրված հաշվեհամարներին ՝ պարտատոմսի գինը հաշվարկվում է տվյալ օրով։ Ժամը 15:30-ից հետո կատարված փոխանցումների դեպքում՝ հայտը ընդունվում է նույն օրը, սակայն վճարվող գումարի չափը հաշվարկվում է տվյալ օրվան հաջորդող աշխատանքային օրվա պարտատոմսի գնով։
Արժեթղթային հաշվի բացակայության դեպքում, հաշիվը բացվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ պարտատոմսերի ձեռքբերումը իրականացվում է հաջորդ աշխատանքային օրվա գնով։
Պարտատոմսերի ձեռքբերման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր և սոցիալական քարտ, ինչպես նաև բանկային հաշիվի տվյալները։
Ձեռք բերված պարտատոմսերի վերաբերյալ տեղեկությունները հաճախորդներին տրամադրում է այն ներդրումային ծառայություններ մատուցող անձը, որի մոտ հաճախորդը բացել է իր արժեթղթերի հաշիվը (դեպո հաշիվը)
Ֆիզիկական անձանց պարտատոմսերից ստացված եկամուտներն երաշխավորվում են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից։
03//
պարտատոմսերի թողարկման պայմանները
//04
Տեսակ
Անվանական արժեկտրոնային
Անվանական արժեք
100,000 EUR
Քանակ
30,000
Արժեկտրոնային պարբերականություն
36 ամիս
Արժեկտրոնային տարեկան տոկոսադրույք
5.25%
04//
Փաստաթղթեր
//04