RESTART ԲԻԶՆԵՍ ՎԱՐԿԵՐԻ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

Անվանական տոկոսադրույք

Տեղափոխվող վարկ -2%, սկսած՝ 11․50%-ից

Առավելագույն գումար

400,000,000 AMD / 1,000,000 USD

Առավելագույն ժամկետ

120 ամիս

Դիմիր օնլայն
RESTART ԲԻԶՆԵՍ ՎԱՐԿԵՐԻ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

RESTART ԲԻԶՆԵՍ ՎԱՐԿԵՐԻ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

Վարկառու

Միկրո, փոքր և միջին բիզնես գործունեություն իրականացնող ՀՀ ռեզիդենտ  Իրավաբանական անձ, Անհատ ձեռնարկատեր

Վարկի նպատակը

Բիզնես վարկերի, վարկային գծերի վերաֆինանսավորում

Վարկի տեսակը

Բիզնես վարկերի վերաֆինանսավորում

Վարկի արժույթ

ՀՀ Դրամ

ԱՄՆ դոլար

Վարկի գումար

15,000,000-400,000,000 ՀՀ դրամ 

40,000-1,000,000 ԱՄՆ դոլար 

Լրացուցիչ վարկի գումար *

Վերաֆինանսավորվող վարկի մնացորդի մինչև 40%-ի չափով

Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք **

Առաջին 3 տարիների համար՝ այլ ֆինանսական հաստատությունից տեղափոխվող  

վարկերի, վարկային գծերի միջին կշռված անվանական տոկոսադրույք -2%՝ նվազագույնը 11.50%, որից հետո 13.50%` մնացորդային ողջ ժամկետի համար։ 

Առաջին 3 տարիների համար՝ այլ ֆինանսական հաստատությունից տեղափոխվող  

վարկերի, վարկային գծերի միջին կշռված անվանական տոկոսադրույք -2%՝ նվազագույնը 8%, որից հետո 9.50%` մնացորդային ողջ ժամկետի համար։ 

Վարկային գծի օգտագործված մասի նկատմամբ կիրառվող տարեկան անվանական տոկոսադրույք

Առաջին 3 տարիների համար՝ այլ ֆինանսական հաստատությունից տեղափոխվող  

վարկերի, վարկային գծերի միջին կշռված անվանական տոկոսադրույք -2%՝ նվազագույնը 12.00%, որից հետո 14.00%` մնացորդային ողջ ժամկետի համար։ 

Առաջին 3 տարիների համար՝ այլ ֆինանսական հաստատությունից տեղափոխվող  

վարկերի, վարկային գծերի միջին կշռված անվանական տոկոսադրույք -2%՝ նվազագույնը 8.50%, որից հետո 10%` մնացորդային ողջ ժամկետի համար։ 

Չօգտագործված մասի տոկոսադրույք (Վարկային գծի դեպքում)

0.5% 

Տարեկան փաստացի տոկոսադրույք

Վարկ՝ 11.91-24%

Վարկային գիծ՝ 11.91-24% 

Վարկ՝ 8.15-24%,

Վարկային գիծ՝ 8.15-24% 

Վարկի ժամկետ

37-120 ամիս 

37-120 ամիս  

Մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ

0-24 ամիս` կախված բիզնեսի առանձնահատկություններից 

Վերաֆինանսավորվող վարկի/երի նկատմամբ պահանջներ

Անկախ վարկի գումարի մեծությունից՝ Բանկի կողմից վարկը տրամադրվում է առանց Վարկառուի ֆինանսական վիճակի և ցուցանիշների վերլուծության, ինչպես նաև Վարկառուի գործունեության վայր այցելության, եթե վերաֆինանսավորվող վարկը/երը այլ ՀՀ բանկերում կամ ֆինանսական հաստատություններում սպասարկվում է նվազագույնը 12 ամիս (1-ից ավել վարկերի դեպքում՝ միջին կշռված ժամկետով 12 ամիս) և վերջին 12 ամիսների ընթացքում իրականացվել են առնվազն գրաֆիկով սահմանված մարումները։

 

Վերոնշյալ պայմաններից շեղումների առկայության դեպքում վարկը ենթակա է տրամադրման ֆինանսական ցուցանիշների վերլուծության հիման վրա։ 

Վարկառուի (նաև իրավաբանական անձի մասնակիցներ/բաժնետերեր, իրական շահառու) նկատմամբ պահանջներ

Վարկային պատմություն․

 

√ Վերջին 12 ամիսների ընթացքում դասակարգման բացակայություն և/կամ ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը:  

√ Գործող ժամկետանց պարտավորությունների բացակայություն:  

 

Անհատ ձեռնարկատեր հանդիսացող Վարկառուի տարիքը՝ 18-65 տարեկան։ 

Մարման եղանակ

Վարկի դեպքում․

 

√ Անուիտետային /մայր գումարի և տոկոսագումարի ամենամսյա հավասարաչափ վճարում/

√ Դիֆերենցված/ Մայր գումարի ամենամսյա հավասարաչափ և տոկոսագումարի ամենամսյա վճարում/

√ Անհատական վճարումների ժամանակացույց՝ կախված բիզնեսի առանձնահատկություններից։

 

Վարկային գծի դեպքում․

 

√Տոկոսագումարի ամսական վճարում

√Մայր գումարը ժամկետի վերջում կամ անհատական վճարումների ժամանակացույց՝ կախված բիզնեսի առանձնահատկություններից։

Մարման եղանակը՝ ըստ  հաճախորդի ընտրության։

 

Ընդ որում, նոր տրամադրվող վարկի (այդ թվում՝ լրացուցիչ վարկի գումարը) սպասարկման գծով ամսական մարման գումարը չպետք է գերազանցի վերաֆինանսավորվող վարկի գծով վերջին 12 ամիսներին իրականացված միջին ամսական մարումների գումարի մեծության 115%-ը

ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐՆԵՐ, ՏՈՒՅԺԵՐ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ
Վարկի տրամադրման և սպասարկման վճար

Չի սահմանվում 

Ժամկետանց մայր գումարի տույժ

0.1% օրական 

Ժամկետանց տոկոսի տույժ

0.13% օրական 

Վարկի վաղաժամկետ մարման տույժ

Վաղաժամկետ մարվող գումարի 5.5%-ի չափով

Վարկային գծի պայմանագրի սահմանաչափի վաղաժամկետ նվազեցման կամ պայմանագրի դադարեցման տույժ

Սահմանաչափի նվազեցման դեպքում՝ նվազեցվող գումարի մեծության 5.5%-ի չափով։

Պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում՝ գործող սահմանաչափի 5.5%-ի չափով

ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑ
Ապահովման միջոց

Վարկի/վարկային գծի ապահովման միջոց է հանդիսանում․

1. Անշարժ գույք, և

2. Երաշխավորություն/ներ.

  • Իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների դեպքում բիզնեսի հիմնադիրների և իրական շահառուների անձնական երաշխավորություններ,
  • Անհատ ձեռնարկատերերի դեպքում իրական շահառուն երրորդ անձ հանդիսանալու դեպքում՝ իրական շահառուի երաշխավորություն։

3. Շարժական գույք․ այն դեպքում, երբ անշարժ գույքը չի ապահովում անհրաժեշտ վարկ/գրավ հարաբերակցությունը, լրացուցիչ գրավի առարկա կարող է հանդիսանալ շարժական գույքը։ Ընդ որում, անշարժ և շարժական գույքերի գրավի դեպքում, ընդհանուր վարկ/գրավ հարաբերակցության հաշվարկում շարժական գույքի մասնաբաժինը չի կարող գերազանցել 20%-ը։

 

Վարկային Կոմիտեի որոշմամբ կարող են նախատեսվել նաև այլ ապահովման միջոցներ:

  

Ավտոտրանսպորտային միջոցի գրավի դեպքում արտադրության ժամկետը չի կարող գերազանցել ՝

√ ռուսական արտադրության ավտոմեքենաների համար՝ 5 տարի,

√ այլ երկրների արտարդրության ավտոմեքենաների համար՝ 10 տարի: 

Վարկ/ Գրավ առավելագույն արժեք

√ Անշարժ գույքի դեպքում՝ գրավի շուկայական արժեքի առավելագույնը 70%-ի չափով,  

 √ Շարժական գույքի դեպքում՝ գրավի շուկայական արժեքի առավելագույնը 50%-ի չափով։ 

 

Ընդ որում, լրացուցիչ վարկի գումարի համար վերոնշյալ վարկ/գրավ հարաբերակցությունը չբավարարելու պարագայում, լրացուցիչ վարկի գումարը կազմում է առավելագույնը 10,000,000 ՀՀ դրամ կամ 25,000 ԱՄՆ դոլար։ 

Ապահովագրություն

1. Գրավադրվող անշարժ կամ շարժական գույքը ենթակա չէ ապահովագրման, բացառությամբ ավտոտրանսպորտային միջոցների։

2. Ավտոտրանսպորտային միջոցները ենթակա են պարտադիր «Կասկո» (ֆիզիկական վնաս և առևանգում) ապահովագրության՝ հօգուտ Բանկի, առնվազն վարկի գումարի չափով և վարկի գործողության ամբողջ ընթացքում յուրաքանչյուր տարի ապահովագրական պայմանագրի վերակնքման պայմանով:

Ապահովագրությունը իրականացվում է հաճախորդի կողմից։ 

Գրավի գնահատում

Գրավը ենթակա է գնահատման Բանկի հետ համագործակցող գույքի գնահատում իրականացնող անկախ գործակալության  և/կամ Բանկի աշխատակցի կողմից՝ կախված վարկի գումարի չափից։  

 

Բանկի աշխատակցի կողմից գնահատումն իրականացվում է անվճար։ 

Գրավադրման հետ կապված ծախսեր

Իրականացվում են Բանկի կողմից։ 

Երաշխավորների նկատմամբ պահանջներ (առկայության դեպքում)

Ֆիզիկական անձ (18-65 տարեկան), ով․

√ չունի գործող ժամկետանց պարտավորություններ․

√ վերջին մեկ տարում ունեցած ժամկետանց օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը:                                                                                                                                                                                                                              

√ Երաշխավորներից առնվազն մեկը  պետք է հանդիսանա անշարժ գույքի սեփականատեր կամ ապահովված լինի գրանցված աշխատավարձով։ 

Վարկային հաշվիչ

Վարկային հաշվիչ

ԱՄՍԱԿԱՆ ՎՃԱՐՈՒՄ

0

Ընդամենը վճարվող գումար

0

Ընդամենը տոկոսագումար

0

Հարգե՛լի հաճախորդ,

Հաշվարկը կրում է տեղեկատվական բնույթ և կարող է փոփոխվել

Փաստաթղթեր

Փաստաթղթեր

Թարմացվել է