Ղեկավարներ


Խորհուրդ
Խորհուրդ
Ղեկավարներ
30.04.1970
Վահե Բադալյանը 1989 թվականից հոր` Ռոմիկ Բադալյանի, և եղբոր` Վիգեն Բադալյանի հետ միասին սկսել է զբաղվել ձեռնարկատիրական, այդ թվում առևտրամիջնորդական գործունեությամբ, որը ներառում է ֆինանսների, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և այլ ոլորտներ։
1992 թվականին կառուցել է առաջին մասնավոր բենզալցակայանը Հայաստանում։ Այնուհետև կառուցել է ևս 3 բենզալցակայաններ և հանդիսացել վառելիք ներմուծող խոշոր ընկերություններից մեկի հիմնադիր/սեփականատեր։ Այս գործունեությունը ծավալվել է շուրջ 10 տարի։
1994 թվականին հիմնադրել է «Ֆասթ Կրեդիտ» ՍՊԸ-ն։ 2011 թվականին ընկերությունը վերակազմավորվել է՝ դառնալով վարկային կազմակերպություն, իսկ 2022 թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ Կենտրոնական բանկից ստացել է բանկային գործունեության լիցենզիա և վերանվանվել «Ֆասթ Բանկ» ՓԲԸ։
Վահե Բադալյանը հիմնել է նաև «Բադալյան եղբայրներ» ՍՊԸ-ն։ 2003 թվականից սկսած «Բադալյան եղբայրներ» ընկերությունը նախաձեռնել է ռեստորանային, հյուրանոցային ու գյուղատնտեսական նախագծեր (օր.՝ Կովկաս ռեստորանային համալիր, Կովկաս հյուրանոցային համալիր, Կովկաս Ագրո և այլն)։
2011 թվականին հիմնել է BetConstruct ընկերությունը, որը Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի առաջատարներից է և ավելի քան տասնամյակ տրամադրում է նորարարական տեխնոլոգիական լուծումներ՝ ունենալով մասնաճյուղեր տասնյակ երկրներում՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ, այդ թվում՝ AI և ML։
2016 թվականին Մեծ Բրիտանիայում հիմնադրել է «Ֆասթ Կրեդիտ» վարկային ընկերությունը, որը շուկայում պահպանում է իր մրցունակ դիրքերը և ունի արդեն իսկ 14 մասնաճյուղ։ 2018 թվականին հիմնադրել է «Ֆասթ Շիֆթ» ընկերությունը, որը մատուցում է վճարահաշվարկային ծառայություններ՝ 24/7 արագ և անվտանգ դրամական փոխանցումների հնարավորությամբ, ունի ավելի քան 1000 վճարային տերմինալ և առաջարկում է շուրջ 400 վճարման եղանակ մեկ ինտեգրված հարթակում։
2020 թվականին Մեծ Բրիտանիայում բացել է «Fjewellery» խանութների ցանցը: Ընկերությունը ներգրավված է ոսկու արտադրության, վաճառքի և արտահանման գործում։ Վահե Բադալյանը համահիմնադիր է մի շարք տեխնոլոգիական ընկերությունների՝ Soft Construct, FinConstruct, BetConstruct, FeedConstruct, PandaMR և այլն, որոնք առաջարկում են ծրագրային լուծումներ, առցանց հարթակներ և դիզայնի գործիքներ Հայաստանում և արտերկրում։
Վահե Բադալյանի հիմնադրած ընկերությունները գործում են Հայաստանում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ռումինիայում, Դանիայում, Շվեդիայում, Բրազիլիայում և այլ երկրներում։ Բիզնես գործունեության հիմքում սոցիալական պատասխանատվությունն է՝ տնտեսական, բնապահպանական, կրթական ու մշակութային արժեքների զարգացումը։
Վահե Բադալյանը նաև հիմնադրել է «Վահագն Բադալյան» բարեգործական հիմնադրամը և մշտապես ներգրավված է սոցիալական և հայրենասիրական նախագծերում՝ աջակցելով կրթական և մշակութային կառույցներին, սահմանամերձ դպրոցների վերանորոգմանը, սոցիալապես անապահով ընտանիքներին ու ստարտափներին։
Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր։
Խորհուրդ
Ընդհանուր տեղեկատվություն
Ծնվել է 08.06.1972թ․
Աշխատանքային փորձ
• Ֆասթ Բանկ ՓԲԸ - Խորհրդի անդամ | 2022թ․ - մինչև օրս
• Կերպակ - Հիմնադիր, Գլխավոր-գործադիր տնօրեն | 2021թ․ - մինչև օրս
• SpacePass – Համահիմնադիր | 2018-2021 թթ․
• McKinsey - Տնօրեն (Գործընկեր) | 2013 - 2017թթ․
• MICEX-RTS, Մոսկվա - Գործադիր տնօրեն / ՏՏ գլխավոր պատասխանատու / Գործադիր մարմնի անդամ | 2011 - 2013թթ․
• Renaissance Capital - Գործադիր տնօրեն / ՏՏ գլխավոր պատասխանատու / Գործադիր տնօրենի առաջատար կատարողական խմբի համաղեկավար | 2004 - 2011թթ․
• BearingPoint (նախկին՝ KPMG Consulting) - Ֆինանսական ծառայությունների ինտեգրացման ղեկավար | 1997 - 2004թթ․
Կրթություն
• Հայաստանի ազգային ինժեներական ինստիտուտ - Համակարգչագիտություն, կառավարչական տեղեկատվության և վերահսկման համակարգեր, բակալավրի աստիճան | 1989 - 1994թթ․
• Բենթլի համալսարանի ՄաքՔալլումի բիզնես դպրոց - Բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան | 1995- 1997թթ․
• Հարվարդի բիզնես դպրոց - Մենեջմենթի խորացված ծրագիր | 2009թ․
Ընդհանուր տեղեկատվություն
• Ծնվել է 27.08.1987թ․,
• Ամուսնացած, մեկ որդի, մեկ դուստր
Աշխատանքային փորձ
• Ֆասթ Բանկ ՓԲԸ - Խորհրդի անդամ | 2022թ․- մինչև օրս
• Ֆասթ Կրեդիտ Կապիտալ ՈՒՎԿ ՓԲԸ - Խորհրդի անդամ | 2022թ․
• Ամերիաբանկ ՓԲԸ - Բիզնես ուղղությունների իրավական սպասարկման բաժնի ավագ իրավաբան / Բաժնի ղեկավար | 2013 - 2022թթ․
• ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ ՓԲԸ - Խնդրահարույց ակտիվների բաժնի իրավաբան / Ավագ իրավաբան | 2010 - 2013թթ․
• BNP Paribas, Ֆրանսիա - Բիզնես և խնդրահարույց վարկերի իրավաբան | 2009թ․
Կրթություն
• Հայաստանի ֆրանսիական համալսարան - Իրավագիտություն, բակալավրի աստիճան | 2005 - 2009թթ․
• Հայաստանի ֆրանսիական համալսարան - Միջազգային գործարար իրավունքի ֆակուլտետ, մագիստրոսի աստիճան | 2009 - 2011թթ․
Ընդհանուր տեղեկատվություն
Ծնվել է 28․01․1973թ․
Աշխատանքային փորձ
• Ֆասթ Բանկ ՓԲԸ - Խորհրդի անդամ | 2024թ․ - մինչև օրս
• Գրանթ Թորնթոն Հայաստան - Մենեջեր | 2023թ․ - մինչև օրս
• Ֆասթ Կրեդիտ Կապիտալ ՈՒՎԿ ՓԲԸ - Գլխավոր հաշվապահ / Տնօրինության անդամ | 2018 - 2022թթ․
• ՊրոԿրեդիտ Բանկ ՓԲԸ - Խորհրդի անդամ | 2015 - 2016թթ․
• Armcollection ՓԲԸ - Վերստուգող հանձնաժողովի անդամ | 2008 - 2009թթ․
• Ինեկոբանկ ՓԲԸ - Հաշվետվությունների բաժնի ղեկավար / Վերստուգող հանձնաժողովի նախագահ / Համապատասխանության և ֆինանսական վերահսկողության վարչության պետ / Պլանավորման և վերլուծության բաժնի ղեկավար / Ֆինանսական տնօրենի տեղակալ / Գլխավոր հաշվապահ / Տնօրինության անդամ | 2003 - 2018թթ․
• Կրեդիտ-Երևան Բանկ - Աուդիտոր / Ավագ աուդիտոր / Ներքին աուդիտի ղեկավար | 1998 - 2003թթ․
Կրթություն
Երևանի պետական համալսարան - Մեխանիկական ֆակուլտետ, Կիրառական մաթեմատիկոս և մեխանիկ, բակալավրի աստիճան | 1992 - 1997թթ․
Ընդհանուր տեղեկատվություն
• Ծնվել է 23.04.1975թ.,
• Ամուսնացած, երկու դուստր
Աշխատանքային փորձ
• Ֆասթ Բանկ ՓԲԸ - Խորհրդի անդամ | 2026թ․ - մինչև օրս
• Ռիսկերի կառավարման և բանկային ոլորտի ավագ խորհրդատու | 2025թ.- մինչև օրս
• Ինեկոբանկ ՓԲԸ - Ռիսկերի տնօրեն, Տնօրինության անդամ | 2017թ.- 2024թ.
• Ինեկոբանկ ՓԲԸ - Վարկային ծառայության ղեկավար | 2010թ.- 2017թ․
• Ինեկոբանկ ՓԲԸ - Վարկային քաղաքականության կառավարման բաժնի ղեկավար | 2009թ.- 2010թ․
• Ինեկոբանկ ՓԲԸ - Առևտրի ֆինանսավորման և երաշխիքների բաժնի ղեկավար | 2005թ.- 2009թ․
• Ինեկոբանկ ՓԲԸ - Ավագ վարկային մասնագետ / Վարկային մասնագետ | 2005թ.- 2005թ․
• «Հայծխախոտ» ԲԲԸ - Մարքեթինգի և գովազդի մասնագետ | 1998թ.– 1999թ․
• «Արմենտել» ՀՁ, Նաիրիի մասնաճյուղ (Եղվարդ) - Ծրագրային ապահովման ինժեներ | 1997թ.– 1998թ․
Կրթություն
• Հայաստանի ամերիկյան համալսարան - Համակարգչային և տեղեկատվական գիտությունների մագիստրոս | 2002-2004թթ․
• Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ - Մասնագիտություն՝ Տնտեսագիտական կիբեռնետիկա | 1992-1997թթ․
• CFA Institute - Investment Foundations® վկայական | 2024թ․