Ամբողջությամբ ռոբոտացված և ՀՀ բանկային համակարգում նմանը չունեցող պահատուփեր, որտեղ կարող եք պահել Ձեր արժեքավոր իրերն անվտանգ, ապահով ու հուսալի
24/7
ծառայությունից օգտվելու հնարավորություն
Նորարարական և թվայնացված լուծումներով գրանցում և սպասարկում
Անհրաժեշտ է իմանալ
- Ծառայությունը մատուցվում է Բանկի «Թումանյան» մասնաճյուղում, որը գտնվում է ՝ ք. Երևան , Թումանյան փողոց, 24 շենք, 48 տարածք հասցեում
- Պահատվության ծառայությունից կարող են օգտվել 18 տարեկանը լրացած ֆիզիկական անձինք, ովքեր հանդիսանում են Բանկում հաշվետեր
- Մեկ պահատուփում պահվող արժեքների կամ իրերի առավելագույն քաշը չի կարող գերազանցել 25 կիլոգրամը
ՓՈՔՐ ՊԱՀԱՏՈՒՓ
Կարճաժամկետ վարձակալություն
30 օր - 15,000 ՀՀ դրամ
90 օր - 25,000 ՀՀ դրամ
Երկարաժամկետ վարձակալություն
180 օր - 35,000 ՀՀ դրամ
365 օր - 55,000 ՀՀ դրամ
Բարձրություն - 4.9 սմ
Լայնություն - 30 սմ
Երկարություն - 40 սմ
ՄԻՋԻՆ ՊԱՀԱՏՈՒՓ
Կարճաժամկետ վարձակալություն
30 օր - 25,000 ՀՀ դրամ
90 օր - 35,000 ՀՀ դրամ
Երկարաժամկետ վարձակալություն
180 օր - 45,000 ՀՀ դրամ
365 օր - 65,000 ՀՀ դրամ
Բարձրություն - 11.8 սմ
Լայնություն - 30 սմ
Երկարություն - 40 սմ
ՄԵԾ ՊԱՀԱՏՈՒՓ
Կարճաժամկետ վարձակալություն
30 օր - 30,000 ՀՀ դրամ
90 օր - 40,000 ՀՀ դրամ
Երկարաժամկետ վարձակալություն
180 օր - 50,000 ՀՀ դրամ
365 օր - 70,000 ՀՀ դրամ
Բարձրություն - 15.2 սմ
Լայնություն - 30 սմ
Երկարություն - 40 սմ
ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Բանկի պահատուփերի ծառայությունից կարող են օգտվել 18 տարեկանը լրացած ֆիզիկական անձինք, ովքեր նաև հանդիսանում են Բանկում հաշվետեր:
- Բանկը պահատուփային ծառայություԱն է մատուցում Բանկի «Թումանյան» մասնաճյուղում, որը գտնվում է՝ ք․ Երևան, Թումանյան փողոց, 24 շենք, 4Ա8 տարածք հասցեում։
- Պահատուն կարող է մուտք գործել Պահասենյակ յուրաքանչյուր օր 24/7 աշխատանքային գրաֆիկով:
- Հաճախորդի կողմից անհատական պահատուփի բանալու կորստի հետևանքով բանալու կրկնօրինակի պատրաստման կամ անհատական պահատուփի վերանորոգման համար Բանկի կրած ծախսերը հատուցում է հաճախորդը, ընդ որում՝ բանալին կորցնելու դեպքում գանձվում է 15 000 ՀՀ դրամ:
- Վարձակալության պայմանագրով նախատեսված ժամկետի ավարտից հետո անհատական պահատուփը հաճախորդի կողմից չազատելու դեպքում վարձակալության պայմանագիրը յուրաքանչյուր անգամ ավտոմատ կարգով երկարաձգվում է դրանում նշված ժամկետով՝ Հաճախորդի հաշվից(հաշիվներից) գանձելով տվյալ պահին Բանկի սակագներով սահմանված վարձավճարը: Նշված եղանակով երկարաձգումները կատարվում են այնքան, մինչև հաճախորդի հաշվին(հաշիվներին) առկա գումարը բավարարում է սակագինը գանձելու համար՝ անհրաժեշտության դեպքում կատարելով արժույթների փոխարկում տվյալ պահի դրությամբ Բանկի կողմից սահմանված համապատասխան փոխարժեքով: Հաճախորդի հաշվին(հաշիվներին) երկարաձգման վարձավճարի բացակայության դեպքում Հաճախորդը պարտավորվում է վճարել յուրաքանչյուր ուշացված օրվա համար վճար (Բանկի կողմից պայմանագրի կետանցի ժամանակ կիրառվող տույժ)՝ 500 ՀՀ դրամի չափով:
- Պայմանագրի ժամկետի ավարտից երեք ամիս հետո պահատուփը հաճախորդի կողմից չազատելու դեպքում Բանկն իրավունք ունի իր ներքին իրավական ակտով սահմանված ընթացակարգով բացել անհատական պահատուփը և մինչև հաճախորդի ներկայանալը պահատուփի պարունակությունն ի պահ վերցնել իր դրամապահոցում: Այդ դեպքում հաճախորդը յուրաքանչյուր օրվա համար վճարում է 500 ՀՀ դրամի չափով դրամապահոցում արժեքների պահատվության վճար, իսկ վարձակալության պայմանագիրը չերկարաձգելու համար յուրաքանչյուր ուշացված օրվա համար գանձվող վճարի հաշվարկը դադարում է:
- Բանկը սույն պայմանների 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված ծախսերն անակցեպտ կերպով գանձում է Հաճախորդի հաշվում(ներում) առկա դրամական միջոցներից` անհրաժեշտության դեպքում կատարելով արժույթների փոխարկում Բանկի կողմից սահմանված փոխարժեքով:
- Հաճախորդն իրավունք ունի միակողմանի դադարեցնել Պայմանների ներքո Կողմերի միջև իրավահարաբերությունները` այդ մասին նախապես գրավոր ծանուցելով Բանկին և վճարելով անհատական պահատուփի հետ կապված Բանկի նկատմամբ ունեցած պարտավորություններն ամբողջությամբ: Այս դեպքում Բանկը վճարված կամ հաշվարկված միջնորդավճարի վերահաշվարկ չի կատարում։
- Մեկ պահատուփում պահվող արժեքների կամ իրերի առավելագույն քաշը չի կարող գերազանցել 25 (քսանհինգ) կիլոգրամը:
էջը թարմացվել է 03/10/2024, 15։00