Terms
tariffs

Ինտենսիվ այգեգործության ծրագիր տոկոսադրույքի սուբսիդավորմամբ
ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացում, արդիական տեխնոլոգիաների ներդրում և ոչ ավանդական մշակաբույսերի արտադրություն
18-65 տարեկան ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ,
ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո
0-60 ամիս
24-96 ամիս*
12,000,000 ՀՀ դրամ 30,000 ԱՄՆ դոլար 30,000 Եվրո
Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված մեկ փոխառուի ռիսկի առավելագույն չափի նորմատիվով թույլատրելի սահմանաչափը
13% 10% 9%
13.77 - 14.33% 10.45 – 10.98% 9.36 -9.88%
9 տոկոսային կետ 5 տոկոսային կետ 5 տոկոսային կետ
Չի սահմանվում
0.1% օրական
0.13% օրական
Չի սահմանվում
Անշարժ գույք և/կամ տրանսպորտային միջոց***,
Վարկային Կոմիտեի որոշմամբ կարող են նախատեսվել նաև այլ ապահովման միջոցներ:
***Ավտոտրանսպորտային միջոց, որի արտադրման ժամկետը գրավադրման պահին չպետք է ավելի մեծ լինի, քան՝
ռուսական արտադրության ավտոտրանսպորտային միջոցի համար՝ 5 տարին,
այլ երկրների արտարդրության ավտոտրանսպորտային միջոցի համար՝ 10 տարին:
! Ավտոտրանսպորտային միջոցը ենթակա է պարտադիր «Կասկո» (ֆիզիկական վնաս և առևանգում) ապահովագրության հօգուտ Բանկի՝ առնվազն Վարկի գումարի չափով և Վարկի գործողության ամբողջ ընթացքում:
Գրավի գնահատված արժեքի առավելագույնը 70%-ի չափով
Գրավը ենթակա է գնահատման Բանկի հետ համագործակցող գույքի գնահատում
իրականացնող անկախ գործակալության և/կամ Բանկի աշխատակցի կողմից՝ կախված
վարկի գումարի չափից ։
Բանկի աշխատակցի կողմից գնահատումն իրականացվում է անվճար։
Անուիտետային /մայր գումարի և տոկոսագումարի ամենամսյա հավասարաչափ վճարում/
Դիֆերենցված/ Մայր գումարի ամենամսյա հավասարաչափ և տոկոսագումարի ամենամսյա
վճարում/
Անհատական վճարումների ժամանակացույց
Մարման եղանակը՝ ըստ հաճախորդի ընտրության
* ա) Այգեհիմնում կատարելու դեպքում 96 ամիս, մայր գումարի մարման արտոնյալ ժամկետը՝ 60 ամիս,
բ) առանց կարկտապաշտպան համակարգեր ներդնելու դեպքում՝ 84 ամիս, մայր գումարի մարման արտոնյալ ժամկետը՝ մինչև 36 ամիս,
գ) առանց այգեհիմնման ոռոգման արդիական համակարգեր (կաթիլային կամ անձրևացման) ներդնելու, ինչպես նաև ջրավազանների կառուցման կամ ընդլայնման դեպքում՝ 48 ամիս, մայր գումարի մարման արտոնյալ ժամկետը՝ մինչև 12 ամիս,
դ) ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակության դեպքում՝ 24 ամիս (ծնեբեկի դեպքում՝ 60 ամիս), մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 12 ամիս (ծնեբեկի դեպքում՝ մինչև 48 ամիս):
** Վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի 9 (արտարժույթի դեպքում՝ 5) տոկոսային կետով, ոչ ավանդական բարձրարժեք, այդ թվում՝ հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության, առանց այգեհիմնման ոռոգման արդիական համակարգերի ներդրման կամ ջրավազանների կառուցման կամ ընդլայնման համար՝ 12 (արտարժույթի դեպքում՝ 7) տոկոսային կետով, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի տնտեսավարողներին, գյուղատնտեսական կոոպերատիվներին, զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիներին, գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդներին (18-35 տարեկանը չլրացած ֆիզիկական անձանց (վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահին)՝ 14 (արտարժույթի դեպքում՝ 8) տոկոսային կետով։ Ընդ որում, սուբսիդավորման տոկոսային կետը չի կարող ավելի լինել, քան տրամադրվող վարկի տոկոսադրույքը.
Զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողներին՝ 0% տոկոսադրույքով: