Գարեգին Դարբինյան
Գործադիր տնօրեն-տնօրինության նախագահ
Ծնվել է 1977թ․-ին ք. Երևանում:
1999թ.-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսահաշվային ֆակուլտետը՝ ստանալով Հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտությունը:
1997–1999թթ․ աշխատել է «ԱՐ» հեռուստաընկերության գովազդային բաժնում։
Աշխատել է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ում (նախկին՝ Հայգյուղփոխբանկ) զբաղեցնելով տարբեր պաշտոնները։
Աշխատել է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ում (նախկին՝ Հայգյուղփոխբանկ) զբաղեցնելով հետևյալ պաշտոնները՝
2002-2009թթ․՝ մասնաճյուղի գլխավոր հաշվապահ,
2009-2015թթ․՝ Ֆինանսական անվտանգության բաժնի պետ,
2015-2018թթ․՝ Համապատասխանության վարչության պետ,
2018-2020թթ․՝ Ռիսկերի կառավարման վարչության պետ։
«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում ստանձնել է հետևյալ պաշտոնները՝
2020-2021թթ․՝ Զարգացման գծով փոխտնօրեն-վարչության անդամ,
2021թ․ ապրիլից՝ Գործադիր տնօրեն-վարչության նախագահի ժ/պ,
2021-2022թթ․՝ Գործադիր տնօրենի տեղեկալ-զարգացման տնօրեն։
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ում ստանձնել է հետևյալ պաշտոնները՝
2022թ․ նոյեմբերի 9-ից՝ Գործադիր տնօրենի տեղեկալ-զարգացման տնօրեն-տնօրինության անդամ,
2023թ․ մայիսի 2-ից՝ Գործադիր տնօրեն-տնօրինության նախագահի ժ/պ,
2023թ․ մայիսի 31-ից առ այսօր՝ Գործադիր տնօրեն-տնօրինության նախագահ։
Ծառայել է ՀՀ զինված ուժերում։
Ամուսնացած է, ունի երեք որդի։
Տիգրան Մխիթարյան
Գործադիր տնօրենի տեղակալ-Զարգացման տնօրեն-տնօրինության անդամ
Ծնվել է 1983 թվականին, Երևանում։
2005 թվականին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ ստանալով կառավարման մագիստրոսի կոչում: Հետագայում՝ 2008թ.-ին, ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
2005 -2006 թթ․-ին աշխատել է ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլում որպես վարկային մասնագետ։
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ում ստանձնել է հետևյալ պաշտոնները՝
2006-2008թթ․ ՝ վարկային գործառնությունների մասնագետ,
2008-2011թթ․՝ Կորպորատիվ հաճախորդների հետ հարաբերությունների կառավարիչ,
2011-2015թթ․՝ Կորպորատիվ հաճախորդների հետ հարաբերությունների ավագ կառավարիչ, ՓՄՁ վարկավորման թիմի ղեկավար,
2015-2018թթ․՝ Գործառնական ռիսկերի և Անվտանգության ու Զեղծարարության ռիսկերի կառավարման բաժինների ղեկավար,
2018-2021թթ․՝ Բիզնես Ծառայությունների Տնօրեն, Գլխավոր գործառնական տնօրենի տեղակալ։
2020-2024թթ․՝ Գործառնությունների վերափոխման եվրոպական ծրագրի ռեգիոնալ կառավարիչ,
2022թ․ հուլիս-սեպտեմբեր՝ կարճաժամկետ միջազգային հանձնարարություն՝ որպես Գործառնությունների վարչության ղեկավար Էյչ-Էս-Բի-Սի Խմբի Յոհանեսբուրգ, Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն մասնաճյուղում,
2024թ-ի մայիսի 20-ից ստանձնել է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի Գործադիր տնօրենի տեղեկալ-զարգացման տնօրեն-տնօրինության անդամի պաշտոնը։
Ամուսնացած է, ունի մեկ որդի։
Սերգեյ Գասպարյան
Բիզնեսի կառավարման տնօրեն-տնօրինության անդամ
Ծնվել է 1988թ․ մայիսի 8-ին։
2010թ․-ին ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Քաղաքագիտություն ֆակուլտետը՝ ստանալով Միջազգային հարաբերությունների մասնագիտացում։
2011-2014թթ. սովորել է Մոսկվայի Տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանի Ֆինանսական կառավարում ֆակուլտետում:
2010-2012թթ․ աշխատել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի Էրեբունի մասնաճյուղում՝ որպես վարկային մասնագետ, ավագ մասնագետ, այնուհետև՝ առաջատար մասնագետ։
2010-2022թթ․ «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի Գլխամասային գրասենյակում զբաղեցրել է հետևյալ պաշտոնները՝
2012-2013թթ․՝ սպառողական և հիփոթեքային վարկերի ավագ մասնագետ,
2013թ․-ի հունվարից մինչև նույն թվականի նոյեմբեր՝ գլխավոր մասնագետ,
2013- 2018թթ․՝ ֆիզիկական անձանց վարկավորման բաժնի ղեկավար,
2018- 2022թթ․՝ Մանրածախ բիզնեսի վարչության պետ։
2022թ․ հունվար-նոյեմբեր ամիսներին «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում ստանձնել է Բիզնեսի կառավարման տնօրենի պաշտոնը։
2022թ․ նոյեմեբերի 9-ից ստանձնել է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի Բիզնեսի կառավարման տնօրեն-տնօրինության անդամի պաշտոնը։
Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր։
Տիգրան Ավագյան
Ռիսկերի կառավարման և համապատասխանության տնօրեն-տնօրինության անդամ
Ծնվել է 1982թ․ նոյեմբերի 2-ին։
2005թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուկտետը՝ ստանալով մագիստրոսի որակավորում։
2007-2010թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ասպիրատուրայում՝ ստանալով Գիտությունների թեկնածուի կոչում:
2012-2013թթ. աշխատել է «ՎՏԲ բանկ Հայաստան» ՓԲԸ-ում՝ որպես Շուկայական ռիսկերի մենեջեր։
«Արդշինբանկ» ՓԲԸ-ում զբաղեցրել է հետևյալ պաշտոնները՝
2013-2017թթ․՝ աուդիտոր,
2017-2019թթ․՝ Պորտֆելային ռիսկերի կառավարման բաժնի ղեկավար։
2019-2021թթ․ աշխատել է «Դիջիթեյն» ՓԲԸ-ում՝ որպես Մաթեմատիկ մոդելավորող։
2021-2022թթ․ զբաղեցրել է «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Ֆինանսական ռիսկերի կառավարման ծառայության ղեկավարի պաշտոնը։
2022-2023թթ․ աշխատել է «Ֆորտրա» ՍՊԸ-ում՝ որպես Պրոդուկտների թեստավորման ինժիներ։
2023թ․ հոկտեմբերից ստանձնել է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի Ռիսկերի կառավարման և համապատասխանության տնօրեն-տնօրինության անդամի պաշտոնը։
Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր։
Արթուր Հարությունյան
Թվային բանկինգի տնօրեն-տնօրինության անդամ
Ծնվել է 1985թ․ մայիսի 9-ին։
2006թ․-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետը։
Աշխատել է որպես ծրագրավորող տարբեր ընկերություններում։
Աշխատել է որպես ծրագրավորող հետևյալ ընկերություններում՝
2005-2006թթ․ «Կոռնետ-ԱՄ» ՓԲԸ-ում,
2007-2008թթ․ «ՕՍՄՊ» ՍՊԸ-ում։
2008-2018թթ․ աշխատել է «Իդրամ» ՍՊԸ-ում՝ որպես ավագ ծրագրավորող, տեխնիկական տնօրեն։
Աշխատել է որպես տեխնիկական տնօրեն հետևյալ ընկերություններում՝
2018-2020թթ․ «Ինթելիջենթ Դիջիթլ Թեքնոլոջիս» ՍՊԸ-ում,
2020-2023թթ․ «Հայփոստ» ՓԲԸ-ում,
2021-2023թթ․ զբաղեցրել է iNovation ընկերության Գործադիր տնօրենի պաշտոնը,
2020թ․-ից մինչ այսօր հանդիսանում է Oxy.gen ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրենը,
2023թ․-ի նոյեմբերից ստանձնել է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի թվային բանկինգի տնօրեն-տնօրինության անդամի պաշտոնը։
Ամուսնացած է, ունի երեք որդի։
Թաթուլ Թամրազյան
Գլխավոր հաշվապահ-տնօրինության անդամ
Ծնվել է 1985թ․ դեկտեմբերի 7-ին, ք․ Իջևանում:
2002–2006թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի կոչում:
2007-2009թթ-ին սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետում՝ ստանալով մագիստրոսի կոչում:
2006–2015թթ աշխատել է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում զբաղեցնելով հետևյալ պաշտոնները՝
2006–2007թթ․՝ Հաշվապահ
2007–2008թթ․՝ Մասնաճյուղի հաշվապահ
2008–2015թթ․՝ Մասնաճյուղի գլխավոր հաշվապահ
2015–2023թթ․ աշխատել է «Ակբա Լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ում զբաղեցնելով հետևյալ պաշտոնները՝
2015-2017 թթ․՝ Գլխավոր հաշվապահի տեղակալ
2017-2023 թթ․՝ Գլխավոր հաշվապահ
2023թ․ ապրիլի 25-ից ստանձնել է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի Գլխավոր հաշվապահի պաշտոնը։
Ամուսնացած է, ունի երկու դուստր:
Լուսինե Ամիրխանյան
Ներքին աուդիտի ղեկավար
Ծնվել է 1986թ․ նոյեմբերի 5-ին:
2003-2007թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի աստիճան։
2009թ․ Երևանի պետական համալսարանի կողմից ստացել է մագիստրոսի կոչում Ֆինանսների ոլորտում:
2012-2015թթ․ աշխատել է որպես աուդիտի օգնական «KPMG» հայաստանյան գրասենյակում, իսկ 2015-2016թթ․ ընթացքում դարձել է ավագ աուդիտոր:
2016-2017թթ․ աշխատել է «KPMG» ռուսաստանյան գրասենյակի Մոսկվայի մասնաճյուղում՝ որպես ավագ աուդիտոր:
2018-2019թթ. աշխատել է «Ernst & Young»-ի հայաստանյան գրասենյակում՝ որպես ավագ խորհրդատու:
2019-2022թթ․ աշխատել է «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում՝ որպես Ներքին աուդիտի ղեկավար։
2022թ․ նոյեմբերի 9-ից զբաղեցնում է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի Ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնը։
Հանդիսանում է Մեծ Բրիտանիայի Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) անդամ:
Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր։
էջը թարմացվել է 15/07/2024, 17։42