Վարկային պատմություն և վարկային սքոր
Բանկի կողմից վարկ տրամադրելու վերաբերյալ որոշումը կայացվում է՝ հաշվի առնելով տվյալ պահին հաճախորդի ունեցած վարկային պատմությունը և բանկի կողմից կիրառվող սքորինգային համակարգում ձևավորված վարկարժանության գնահատականը (սքորը)։
Վարկային պատմությունը հաճախորդի ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկությունների ամբողջությունն է, որը հավաքվում, կուտակվում և պարբերաբար թարմացվում է։
Վարկային պատմության մեջ ներառվում են վարկային պատմության վերաբերյալ հարցման պահից միայն վերջին 5 տարվա տվյալները (ստացած վարկերը՝ դրանց քանակը և գումարը, յուրաքանչյուր վարկի տեսակը և ժամկետները, վարկից բխող մարումների կատարումը, այլ անձանց երաշխավորած կամ ժամկետանց վարկերի առկայությունը, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ-տուգանքները):
Օրինակ՝ եթե վարկային պատմության վերաբերյալ հարցում է կատարվում 2023 թվականի մայիսին, ապա վարկային պատմությունում կարտացոլվի միայն 2018 թվականի մայիսից սկսած տեղեկությունը:
Երբ հաճախորդը դիմում է վարկի համար, բանկը մինչև վարկ տրամադրելու որոշում կայացնելը գնահատում է, թե որքանով է տվյալ անձը պատասխանատու որպես վարկառու:
Եթե հաճախորդը ձևավորել է «լավ վարկային պատմություն», ապա հավանական է, որ բանկն ավելի հեշտ, արագ և բարենպաստ պայմաններով կտրամադրի նրա պահանջած վարկը։
:
Լավ վարկային պատմություն ձևավորելու համար անհրաժեշտ է՝
- պատշաճ կերպով, ճիշտ ժամանակին վճարել վարկի տոկոսներն ու կատարել մայր գումարի մարումները,
- խուսափել վատ վարկային պատմություն ունեցող անձի համար երաշխավոր դառնալուց:
Եթե կարծում եք, որ Ձեր վարկային պատմության մեջ կան թերի կամ սխալ տվյալներ, ապա կարող եք դիմել ԱՔՌԱ վարկային բյուրո, որպեսզի պարզեք, թե ինչ տվյալներ են պահվում այնտեղ Ձեր մասին, և որն է սխալ կամ թերի տեղեկության աղբյուրը։ ԱՔՌԱ վարկային բյուրո կարող եք դիմել՝ ներկայացնելով գրավոր դիմում՝ www.acra.am կայքում սահմանված կարգով։
Վարկային պատմության մեջ սխալ կամ թերի տվյալների ուղղման նպատակով կարող եք նաև գրավոր դիմել բանկին՝ ներկայացնեկով բողոք-պահանջի հայտ։
Գրավոր դիմումը կարող եք ներկայացնել հետևյալ ձևերով՝
Առձեռն՝ բանկի գլխամասային գրասենյակում կամ ցանկացած մասնաճյուղում
Փոստով՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0047, Նորք-Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6
Էլ. հասցեով՝ [email protected]
Սքորը սքորինգային համակարգում ձևավորվող Հաճախորդի վարկարժանության գնահատականն է, որը ստացվում է հաճախորդի վերաբերյալ տարաբնույթ հասանելի տեղեկատվության վերլուծության և վիճակագրական մեթոդների կիրառման արդյունքում։ Սքոր գնահատականի հիման վրա կարող է որոշվել հաճախորդի վարկավորման հնարավոր սահմանաչափը, ժամկետը և այլ պայմաններ կոնկրետ վարկատեսակի համար։
Ֆասթ Բանկը վարկավորման գործընթացում կիրառում է սեփական սքորինգային համակարգը, որտեղ հավքագրվում և վերլուծվում են հաճախորդի վերաբերյալ տվյալներ տարբեր հասանելի տեղեկատվական աղբյուրներից, այդ թվում՝ ԱՔՌԱ վարկային բյուրո, ԷԿԵՆԳ, ՆՈՐՔ և այլտեղեկատվական բազաներ։ Սքորինգային ալգորիթմը հիմնված է մի շարք առանցքային պարամետրերի վրա, որոնց թվում են հաճախորդի վարկային պատմությունը և ֆինանսական վարքագիծը, վարկային ծանրաբեռնվածությունը, եկամուտները և այլ գործոններ։
ՍՔՈՐ գնահատականը բարելավելու համար վարկառուն կարող է`
- մարել կամ նվազեցնել ժամկետանց վարկերի քանակը, գումարը, հետագայում բացառելով նույնիսկ մեկ օրվա կտրվածքով ժամկետանց պարտավորությունների գոյացումը,
- նվազեցնել տրված երաշխավորությունների քանակը և գումարը,
- ապահովել տրված երաշխավորությունների մասով ժամկետանց գումարների ամբողջական մարումը,
- նվազեցնել առկա վարկերի քանակն ու մնացորդները՝ դրանք մարելով մասամբ կամ լիովին:
Մանրամասներ՝
Հարգե՛լի հաճախորդ,
ԱՔՌԱ վարկային բյուրոյից տարին մեկ անգամ վարկային զեկույց ստանալն անվճար է:
Կարող եք տարին մեկ անգամ առցանց եղանակով ԱՔՌԱ վարկային բյուրոյի կայքից (www.acra.am) վերցնել Ձեր վարկային զեկույցը և ստուգել Ձեր վարկային վարքագիծը: Սխալներ նկատելու դեպքում դիմեք վարկատու կազմակերպությանը՝ դրանք շտկելու նպատակով:
էջը թարմացվել է 26/06/2023, 14։00