Ուսանողական վարկ («Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ կողմից վերաֆինանսավորվող)
Ուժի մեջ է մտնում 25․11․2024
9%
անվանական տոկոսադրույք
4,000,000 ֏
առավելագույն գումար
120 ամիս
առավելագույն ժամկետ
Չի կիրառվում
վաղաժամկետ մարման տույժ
Ուսանողական վարկ |
|
Վարկի նպատակը |
ՀՀ պետական կամ ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր |
Վարկառու |
ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձ ուսանողը, ընդ որում 16-ից 18 տարեկան ուսանողի դիմելու |
Վարկի արժույթ |
ՀՀ դրամ |
Վարկի նվազագույն ժամկետ |
12 ամիս |
Վարկի առավելագույն ժամկետ |
Ուսումնառության ժամկետ գումարած 6 տարի, սակայն ոչ ավել, քան 10 տարի |
Վարկի գումար |
Առավելագույնը 4,000,000 ՀՀ դրամ` ուսումնառության ամբողջ ընթացքում, |
Վարկի անվանական տարեկան տոկոսադրույք /հաստատուն/ |
9%, որից պետությունը սուբսիդավորում է 2%-ը՝ բոլոր ուսանողների համար, իսկ 3%-ը՝ |
Վարկի փաստացի տարեկան տոկոսադրույք |
9.4% |
Վարկի տրամադրման միջնորդավճար |
Չի պահանջվում |
Վարկի սպասարկման միջնորդավճար |
Չի պահանջվում |
Մարման եղանակ |
Ամսական անուիտետային վճարներ, ընդ որում՝ Ուսումնառության ընթացքում կարող են |
Վարկի տրամադրման եղանակ |
Վարկի գումարի անկանխիկ փոխանցում ՈՒՀ-ից ներկայացվող տեղեկանքում նշված ՈՒՀ-ի |
Ժամկետանց մայր գումարի տույժ |
0,1% օրական |
Ժամկետանց տոկոսագումարի տույժ |
0,13 % օրական |
Վարկի վաղաժամկետ մարում |
Վարկառուն իրավունք ունի ժամկետից շուտ կատարելու վարկի ամբողջական կամ մասնակի մարում |
Ապահովվածություն |
Վարկառուի ընտանիքի անդամի(ների), խնամակալի(ների) կամ այլ անձանց երաշխավորությունը, ում |
Ապահովագրություն |
Չի պահանջվում |
Այլ պահանջներ |
Ուսումնառության ընդհատման* դեպքում վարկը համարվում է ոչ որակավորված, Վարկառու չեն կարող դառնալ այն ուսանողները, որոնց՝ սույն ծրագրի շրջանակներում նախկինում տրամադրված վարկը Ընկերության կողմից ճանաչվել է ոչ որակավորված, |
*Ուսումնառության ընդհատում չի համարվում ՀՀ ՊՆ ԶՈւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու տարիները: ! Նախքան պայմանագրի կնքումը Բանկը Ձեզ և երաշխավորին կտրամադրի սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկը, որում ներկայացված են Ձեզ տրամադրվելիք վարկի էական պայմանները։ ! ! Սույն պայմաններով չկարգավորվող դեպքերը կարգավորվում են Բնակարան Երիտասարդներին ՎՎԿ ՓԲԸ Սպառողական վարկերի վերաֆինանսավորման կարգով և Ուսանողական վարկերի պայմաններով |
|
Ծանոթություն
- Վարկի տոկոսները հաշվարկվում են վարկի մնացորդի նկատմամբ՝ ելնելով տարում 365 օրվա հաշվարկից:
- Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանվում են առանձին Հավելվածներով:
- Վարկը տրամադրվում է Բանկի բոլոր մասնաճյուղերում բացառությամբ «Զվարթնոց» և «Տիգրան Մեծ» մասնաճյուղերի:
- Վարկը համապատասխան կազմակերպության կողմից չվերաֆինանսավորվելու պարագայում անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել և սահմանվել 21% և Բանկն իրավունք ունի վարկի վաղաժամկետ մարում պահանջել։
- Վարկի տրամադրման դրական որոշման կայացման գործոններն են.
Վարկառուի/երաշխավորի համապատասխանությունը սույն փաստաթղթով սահմանված պահանջներին,
Վարկառուն/երաշխավորը դիմումի ընդունման օրվա դրությամբ չպետք է ունենա ժամկետանց պարտավորություններ (վարկ, վարկային գիծ, օվերդրաֆտ, տրված երաշխավորություն և այլն),
դիմումի ընդունման օրվան նախորդող 1 տարվա ընթացքում (365 օր) վարկառուի/երաշխավորի ժամկետանց պարտավորությունների գծով օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը,
դիմումի ընդունման օրվան նախորդող երկու տարվա ընթացքում երաշխավորը չի ունեցել անհուսալի դասակարգված վարկային պարտավորություններ։ - Վարկի մերժման գործոններն են.
Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր,
Վարկառուի/ Երաշխավորի անհամապատասխանությունը սույն փաստաթղթով սահմանված պահանջներին, - Պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացում, վարկառուին տեղեկացում մինչև 1 աշխատանքային օրվա ընթացքում:
- Վարկի տրամադրման որոշման վավերականության առավելագույն ժամկետը սահմանվում է 30 աշխատանքային օր։
- Վարկի տրամադրում՝ դրական որոշումը կայացնելուց հետո մինչև 1 աշխատանքային օրվա ընթացքում:
- Վարկի մարման նպատակով մուտքագրված ցանկացած գումար որպես կանոն Բանկի կողմից ուղղվում է մուտքագրման պահին առկա՝ Հաճախորդի կողմից Բանկի Վարկային պայմանագրի ուժով վճարման ենթակա գումարների, այդ թվում՝ տույժերի, սպասարկման վճարների, տոկոսների, Վարկի գումարի մարմանը: Բանկն իրավունք ունի Հաճախորդի հետ կնքվող պայմանագրում վճարման ենթակա գումարների այլ հերթականություն սահմանել:
ՀԱՃԱԽՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐԿԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ՄԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՄԱՄԱՍՆՈՐԵՆ ՆՎԱԶԵՑՎՈՒՄ ԵՆ՝ ՎԱՐԿԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՏՈԿՈՍՆԵՐԸ, ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐՆԵՐԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ ( ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ) ԻՍԿ ՏՈՒՅԺԵՐԸ/ՏՈՒԺԱՆՔՆԵՐԸ (ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ) ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎ/ԿԱՄ ԱՅԼ ԳՈՐ
ԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐՆԵՐԸ, ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԱՑՎԱԾ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ, ԳՈՐԾԱՐՔԻ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ, ԳՐԱՎԱԴՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԴԻԱՑ 3-ՐԴ ԱՆՁԱՆՑ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԵՆ։
- Ոչ ֆինանսական ծառայությունների սակագները, այդ թվում քաղվածքների, պայմանագրերի կրկնօրինակների, բանկային հաշիվների բացման և այլ տեղեկությունների տրամադրման պայմանները հրապարակված են Բանկի պաշտոնական կայքում` www.fastbank.am, ինչպես նաև տեղադրված են Բանկի գործունեության վայրերում։
- Լիցենզիա ստացած և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների ցանկին կարող եք ծանոթանալ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջում՝ https://escs.am/am/news/6661։
- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՆԿԸ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է
ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ։ ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ։ - ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ։ ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵՐԲ ԳՐԱՎ ԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԸ ՊԱԿԱՍ Է ԳՐԱՎՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՊԱՀԱՆՋԻ ԵՎ ԳՐԱՎ ԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐԻՑ, ԱՊԱ ՎԱՐԿԱՏՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՊԱԿԱՍ ԳՈՒՄԱՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻՑ։
- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՏԵՂԱԴՐՎԱԾ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔՈՒՄ (www.fastbank.am)։
- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱՆԿԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ։ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ
Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ։
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԲԱՆԿԻ ՀԵՏ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԴԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ՝ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՄ ԿԱՊԻ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՈՎ: - ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ ԵՎ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Սույն թվականի հունվարի 4-ից Բանկի մասնաճյուղերում դրամային վարկերի մինչև 100,000 ՀՀ դրամը ներառյալ յուրաքանչյուր կանխիկ մարման համար/ներառյալ վարկի ամբողջական մարումը/ կգանձվի 300 ՀՀ դրամ միջնորդավճար։
Հարգե՛լի հաճախորդ,
Բանկի կողմից Ձեզ վարկ տրամադրելու վերաբերյալ որոշումը կայացվում է՝ հաշվի առնելով տվյալ պահին Ձեր վարկային պատմությունը և Բանկի կողմԻց կիրառվող սքորինգային համակարգում ձևավորված Ձեր վարկարժանության գնահատականը (սքորը)։
Վարկային պատմությունը ցույց է տալիս, թե Դուք ինչպե՞ս եք կատարել և շարունակում կատարել Ձեր բոլոր ֆինանսական պարտավորությունները:
Ձեր վարկային պատմության մեջ ներառվում են միայն վարկային պատմության վերաբերյալ հարցման պահից վերջին 5 տարվա տվյալները (ստացած վարկերը՝ դրանց քանակը և գումարը, յուրաքանչյուր վարկի տեսակը և ժամկետները, վարկից բխող մարումների կատարումը, այլ մարդկանց տրամադրված երաշխավորությունները, ժամկետանց վարկերի առկայությունը, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքները):
Օրինակ՝ Եթե Ձեր վարկային պատմության վերաբերյալ հարցում է կատարվում 2023 թվականի մայիսին, ապա Ձեր վարկային պատմությունում կարտացոլվի տեղեկատվություն միայն 2018 թվականի մայիսից սկսած:
Վարկային պատմության մանրամասն տեղեկատվության համար կարող եք անցնել հետևալ հղումներով՝
Հարգե՛լի հաճախորդ,
Երբ դուք դիմում եք վարկի համար, Բանկը մինչև Ձեզ վարկ տրամադրելու որոշում կայացնելը գնահատում է, թե որքանո՞վ եք դուք պատասխանատու որպես վարկառու:
Եթե դուք ձևավորել եք «լավ վարկային պատմություն», ապա Բանկը հավանական է, որ ավելի հեշտ, արագ և ավելի բարենպաստ պայմաններով Ձեզ կտրամադրի Ձեր պահանջած վարկը:
Հարգե՛լի հաճախորդ,
Լավ վարկային պատմություն ձևավորելու համար անհրաժեշտ է՝
- Պատշաճ կերպով, ճիշտ ժամանակին վճարել Ձեր վարկի տոկոսներն ու մայր գումարի մարումները:
- Մտածեք այլ անձի համար երաշխավոր դառնալուց առաջ:
- Մի դարձեք վատ վարկային պատմություն ունեցող անձի համար երաշխավոր:
Եթե Դուք կարծում եք, որ Ձեր վարկային պատմության մեջ կան թերի կամ սխալ տվյալներ, ապա կարող եք դիմել ԱՔՌԱ վարկային բյուրո, որպեսզի պարզեք, թե ինչ տվյալներ են պահվում այնտեղ ձեր մասին, և որն է սխալ կամ թերի տեղեկատվության աղբյուրը։ ԱՔՌԱ վարկային բյուրոին կարող եք դիմել՝ ներկայացնելով գրավոր դիմում՝ www.acra.am կայքում սահմանված կարգով, կապի միջոցներով։
Ձեր վարկային պատմության մեջ սխալ կամ թերի տվյալների ուղղման նպատակով կարող եք նաև գրավոր դիմել Բանկին՝ ներկայացնեկով բողոք-պահանջի հայտ՝
- Առձեռն Բանկի Գլխամասային գրասենյակում կամ Բանկի ցանկացած մասնաճյուղում
- Փոստով՝ 0047, Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Նորք- Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6
- Էլ. նամակ ուղարկելով [email protected]
Հարգե՛լի հաճախորդ,
ԱՔՌԱ վարկային բյուրոյից տարին մեկ անգամ վարկային զեկույց ստանալն անվճար է:
Կարող եք տարին մեկ անգամ առցանց եղանակով ԱՔՌԱ վարկային բյուրոյի կայքից (www.acra.am) վերցնել Ձեր վարկային զեկույցը և ստուգել Ձեր վարկային վարքագիծը: Սխալներ նկատելու դեպքում դիմեք վարկատու կազմակերպությանը՝ դրանք շտկելու նպատակով:
ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Վարկառուի կողմից վարկային պարտավորթյունները չկատարելու դեպքում Երաշխավորն է պարտավորվում մարել պարտավորթյունները։
Վարկառուի կողմից պարտավորությունները չկատարելու և վարկը ժամկետանց դառնալու դեպքում վատանալու է երաշխավորի վարկային պատմությունը, ընդհուպ երաշխավորը կարող է զրկվել գույքից:
Երաշխավորի հետ հաղորդակցումը իրականացվում է վերջինիս կողմից ընտրված եղանակով:
Բանկը պարտավորվում է՝
- Երաշխավորին տրամադրել վարկային, երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ:
- Երաշխավորին 7 օր առաջ ծանուցել իր երաշխավորած վարկի պայմանագրի պայմանների փոփոխության մասին:
- Երաշխավորին 1 օր առաջ հիշեցնել իր երաշխավորած վարկի առկա պարտավորության վերաբերյալ:
- Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո երաշխավորին տեղեկացնել այդ մասին:
Երաշխավորն իրավունք ունի՝
- Ցանկացած ժամանակ Բանկից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին:
- Վարկառուից հետ ստանալու իր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:
Վարկային հաշվիչ
Ամսական վճարի չափ
0.00 AMD
էջը թարմացվել է 02/02/2024, 09։00