Ֆասթ Բանկի մասին
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալու և օնլայն էկոհամակարգ ստեղծելու և զարգացնելու, հաճախորդներին անհատական վարքագծային մոտեցում ցուցաբերելուն և թվային հարթակում նոր ապրելակերպ ձևավորելուն միտված բանկ է, որը դեռ գտնվում է այդպիսին լինելու իր տրանսֆորմացիոն ճանապարհին։
Վերջնանպատակը ֆինանսական ծառայությունների որակի բարձրացման միջոցով հաճախորդների ֆինանսական կյանքի պարզության և հարթ ընթացքի ապահովումն է։
#1 Բանկն աշխատում է 24/7 աշխատանքային գրաֆիկով և ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում
#2 Մեզ վստահում են ավելի քան 140,000 ակտիվ հաճախորդներ
#3 Ֆինանսական մի շարք ցուցանիշներով գրավում է առաջատար դիրքեր բանկային համակարգում
#4 Ֆասթ Կրեդիտ բրենդը, որն ընկած է Ֆասթ Բանկի ձևավորման հիմքում, այսօր ներկայացված է Անգլիայում և
Ուկրաինայում և սա շարունակական միտում ունի
Առաջինն է ՀՀ բանկային համակարգում, որ ներդրեց առանց թղթի սպասարկման, հաճախորդի հետ կնքվող պայմանագրերի լիովին թվայնացման գործընթացը։
Ֆասթ Բանկի պատմությունը՝
01/04/1994
Ֆասթ Բանկի պատմությունը սկսվում է 1994թ․-ի ապրիլի 1-ից, երբ Երևան քաղաքի Աբովյան 37 հասցեում բացվեց «Ֆասթ Կրեդիտ» ՍՊԸ-ի առաջին մասնաճյուղը, որն այն ժամանակ գործում էր որպես գրավատուն:
14/10/2011
2011 թ.-ի հոկտեմբերի 14-ին գրանցվում է «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ-ն՝ որպես վարկային կազմակերպություն։
09/11/2022
2022թ․ նոյեմբերի 9-ին Ֆասթ Կրեդիտը ձեռք է բերում ՀՀ կենտրոնական բանկի՝ բանկային գործունեություն ծավալելու լիցենզիա և գրանցվում է որպես «Ֆասթ Բանկ» ՓԲԸ՝ ժառանգելով Ֆասթ Կրեդիտի հարուստ փորձը, հաճախորդների մեծ բազա, որակյալ բիզնես և IT թիմ, ակտիվների մեծ ծավալ (ավելի քան 70մլրդ ՀՀ դրամ) և այլ կարևորագույն ձեռքբերումներ։
Վավերապայմաններ
Ամբողջական անվանումը՝
«Ֆասթ Բանկ» փակ բաժնետիրական ընկերություն
Կրճատ անվանումը՝
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ
Իրավաբանական հասցեն՝
0047, Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան,
Նորք Մարաշ, Գ․ Հովսեփյան 32/6
ՀՎՀՀ՝ 02251606
LEI: 894500AD87D7G5EHKK27
SWIFT/BIC Code: FCAOAM22
Վավերապայմաններ
Կոնտակտային կենտրոնի հեռախոսահամարը՝
(+37410) 510 000
Էլեկտրոնային հասցեն՝
Փոստային հասցեն՝
0047, Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան,
Նորք Մարաշ, Գ․ Հովսեփյան 32/6
էջը թարմացվել է 10/11/2022, 14։00