Ֆասթը բանկ է նորի, թվայինի և հնարավորությունների մասին։
Այստեղ կատարվող յուրաքանչյուր գործողություն, կայացված ցանկացած որոշում միտված է քո կյանքի որակը բարելավելուն և քո ֆինանսական նպատակների խոչընդոտները հարթելուն։ Քո հարմարավետությունն առաջնահերթություն ընդունելով՝ մենք ընտրել ենք սպասարկման 24/7 գրաֆիկն ինչպես օնլայն հարթակներում, այնպես էլ մեր մասնաճյուղերում։
Բիզնես էթիկայի կանոնները
Լավագույնը դառնալու ճանապարհին մենք ձգտում ենք պահպանել բիզնես էթիկայի կանոններն ինչպես մեր կազմակերպության ներսում, այնպես էլ հաճախորդների և գործընկերների հետ հարաբերություններում՝ գործելով ազնվությամբ, հարգանքով և պրոֆեսիոնալիզմով, խթանելով վստահության և գերազանցության մշակույթը:
Թիմի յուրաքանչյուր անդամ հետևում է ընդունված աշխատանքային էթիկայի կանոններին, ու թեև մենք խրախուսում ենք ազատ ոճն ու խթանում բանկային ոչ ավանդական միջավայրը, այնուամենայնիվ, բոլորը իրենց գործողություններում և մասնագիտական պարտականությունները կատարելիս հետևողական են վարվելաձևի կանոնների պահպանմանը։
Ֆասթի աշխատակիցների բիզնես էթիկայի կանոններին կարող եք ծանոթանալ ստորև։
Մեր առաքելությունը
-
Բանկինգը դարձնել թափանցիկ, պարզ, հասանելի և միևնույն ժամանակ վստահելի
-
Նորարար լուծումների միջոցով ապահովել բարձրակարգ սպասարկում, ֆինանսական կայունություն և ԼԻՆԵԼ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՊԱՀԱՆՋՄՈՒՆՔԻՑ ՄԵԿ ՔԱՅԼ ԱՌԱՋ
Մեր արժեքները
Լինել նորարար և շարունակ սովորել
Աշխարհի լավագույն փորձը բերել Հայաստան։ Ներդնելով նորարարական լուծումներ՝ դառնալ միջազգային չափանիշներին համապատասխանող բանկ։
Լինել հուսալի գործընկեր
Ապահովել զարգացման կայուն միջավայր յուրաքանչյուր հաճախորդի, գործընկերոջ և աշխատակցի համար։
Լինել հաճախորդակենտրոն
Ֆասթի գործունեության կենտրոնում հաճախորդն է և նրա ֆինանսական կարիքների բավարարման համար լավագույն պայմանների մշակումը։
Լինել համարձակ
Ցանկացած մարտահրավեր դարձնել հաջողության նոր բանալի, իսկ խոչընդոտները՝ հնարավորություն։
Գործել թափանցիկ
Թափանցիկությունն ընդունել որպես սկզբունք և ցանկացած հարաբերության մեջ ընտրել բաց հաղորդակցման ճանապարհը։
էջը թարմացվել է 10/11/2022, 14։00