Վահե Բադալյան
Խորհրդի նախագահ
Ծնվել է 1970թ․ ապրիլի 30-ին։
1993թ․-ին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը:
1989թ․-ից սկսած ծավալում է ձեռնարկատիրական գործունեություն մի շարք ուղղություններով՝ իրականացնելով բազմաթիվ ներդրումներ ֆինանսների, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։ Իր կողմից հիմնած ընկերություններն իրենց գործունեությունը ծավալում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհի տարբեր երկրներում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Լատվիա, Սերբիա, Կիպրոս, Ուկրաինա և այլն։
Վահե Բադալյանի կողմից հիմնադրված ընկերությունների կառավարման հիմքում ընկած է սոցիալական պատասխանատվության սկզբունքը, մասնավորապես՝ նպաստել սոցիալական, բնապահպանական և տնտեսական արժեքների աճին՝ այդպիսով կայուն դրական ազդեցություն գործելով թե՛ հասարակության, թե՛ բիզնեսի վրա։
Ֆինանսներ
1994թ․-ին ՀՀ-ում հիմնադրել է «Ֆասթ Կրեդիտ» ՍՊԸ-ն։ Ընկերությունը 2011թ․-ին վերափոխում է գործունեության տեսակը՝ դառնալով վարկային կազմակերպություն։ Հանդիսանալով ամենախոշոր վարկային կազմակերպությունը ՀՀ-ում՝ 2021թ․ օգոստոսին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ստանում է բանկային գործունեություն ծավալելու նախնական հավանություն և անցնելով տրանսֆորմացիոն փուլը՝ 2022թ․-ի նոյեմբերի 9-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ձեռք է բերում բանկային գործունեության լիցենզիա։
2016թ․ Մեծ Բրիտանիայիում հիմնադրել է «Ֆասթ Կրեդիտ» վարկային ընկերությունը, որն իր 7 մասնաճյուղերով, տարիներ շարունակ մրցունակ դիրքեր է զբաղեցնում վարկային ոլորտում։ 2022թ․-ի ընթացքում ավարտին է հասցրել Մեծ Բրիտանիայիում «Էլեկտրոնային փողերի կարգավորման ինստիտուտ»-ով (EMI - electronic money institution) փոխանցումների և այլ գործարքների իրականացման լիցենզիայի ստացման գործընթացը։
2020թ․-ին Մեծ Բրիտանիայիում բացել է FJewellery զարդերի խանութների ցանցը, որն այսօր ունի 7 խանութ-սրահ և 4000-ից ավելի տեսականի։ Զարդերի վաճառքն իրականացվում է ոչ միայն գործող խանութներում, այլև առցանց ինտերնետային կայքի միջոցով։ Կայքն ապահովում է զարդերի վաճառքն ու առաքումը ոչ միայն Մեծ Բրիտանիայում, այլև աշխարհի ցանկացած երկրում։ Ընկերությունը նախաձեռնել է նաև ոսկու արտադրության, վաճառքի և արտահանման գործունեություն դեպի բրիտանական շուկա։
2018թ.-ին հիմնադրել է «Ֆասթ Շիֆթ» ընկերությունը, որը մատուցում է վճարահաշվարկային ծառայություններ՝ ապահովելով արագ և անվտանգ դրամական փոխանցումներ 24/7 ռեժիմով։ «Ֆասթ Շիֆթ»-ը ունի ավելի քան 1000 վճարային տերմինալների ցանց և տրամադրում է ավելի քան 300+ վճարման եղանակներ տարբեր ոլորտների համար՝ մեկ API ինտեգրման միջոցով:
2021թ.-ին հիմնադրել է «Fast Credit UKRAINE» ընկերությունը, որն ունի ֆինանսական ընկերության լիցենզիա՝ հնարավորություն ունենալով իրականացնել ֆակտորինգի, լիզինգային ծառայությունների և տարատեսակ վարկերի տրամադրում, ինչպես նաև ավարտին է հասցրել Ուկրաինայում վճարահաշվարկային լիցենզիայի ստացումը։
Տեղեկատվական տեխնոլոգիաներ
2012թ․-ին Մեծ Բրիտանիայում հիմնադրել է «ՍոֆտԿոնստրակտ» ընկերությունը, որը Հայաստանում տեխնոլոգիական հեղափոխության առաջատարներից է։ Այն ավելի քան տասը տարի տեղական և միջազգային շուկաներին տրամադրում է նորարար և մրցունակ տեխնոլոգիական լուծումներ: Ընկերությունը մասնաճյուղեր ունի աշխարհի 15 երկրում: Ընկերությունն ակտիվորեն օգտագործում է արհեստական բանականության (AI) և մեքենայական ուսուցման (ML) տեխնոլոգիաները:
Համահիմնադիր է մի շարք ընկերությունների, որոնք ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ՀՀ տարածքից դուրս առաջարկում են տարատեսակ ծրագրային լուծումներ, արհեստական բանականության գործիքներ, առցանց համաժողովների կազմակերպման հարթակներ, կայքերի ստեղծման և ձևավորման գործիքներ և ծառայություններ (Hoory, Finconstruct, Bet Construct, UCraft.mi, FeedConstruct, Panda MR և այլն)։
Այլ բիզնես ոլորտներ
1995թ․-ին հիմնադրել է «Բադալյան Եղբայրներ» ՍՊԸ-ն, ինչպես նաև տարիների ընթացքում նաև մի քանի այլ ընկերություններ, որոնց միջոցով ծավալվում է խոշոր գյուղատնտեսական, ռեստորանային և հյուրանոցային գործունեություն (Կովկաս ռեստորանային համալիր, Կովկաս Ագրո և այլն)։
Վահե Բադալյանը, հիմնադրելով «Վահագն Բադալյան» բարեգործական հիմնադրամը, մշտապես ներգրավված է եղել հայրենիքի պաշտպանությանն ուղղված ու սոցիալական նշանակության ծրագրերում (սահմանամերձ շրջաններում գտնվող դպրոցների վերանորոգում, սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցություն, ստարտափերի ֆինանսավորում, և այլն)։
Վահե Բադալյանը ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր:
Դանիել Հիլեր
Խորհրդի անդամ
Ծնվել է 1947թ․ մայիսի 12-ին։
Սովորել է Փարիզ-Դոֆին /Paris-Dauphine/ համալսարանում՝ ստանալով Կառավարման դիպլոմ, իսկ Փարիզ-Ասաս /Paris-Assas/ համալսարանում՝ իրավագիտություն։
Ունի որակավորված հաշվապահների դիպլոմ (Diploma of Chartered Accountants)։
Հանդիսացել է մի շարք ընկերություններում (Ֆրանսիա, Հայաստան, Ուկրաինա, Ռուսաստան, Բելառուսիա, Վրաստան, և այլն) խորհրդատվական և աուդիտորական առաքելություն իրականացնող թիմերի ղեկավար։ Այդ ընկերությունների թվին են պատկանում տարբեր երկրների առաջատար բանկեր, կենտրոնական բանկեր, ուղևորափոխադրման ընկերություններ և այլն։
Ունի փորձառություն Աֆրիկյան շուկայում, որտեղ հատուկ խորհրդատվություն է իրականացրել տարբեր ընկերությունների համար, մասնավորապես ինֆլացիայի և դևալվացիայի հետևանքների, գնման և սեփականաշնորհման վերաբերյալ։
Ունի հատուկ փորձառություն նաև տարբեր բանկերի ղեկավար պաշտոններում, որոնցից կարելի է ընդգծել Ֆրանսիայի Հարավ-Արևմտյան Credit Mutuel բանկի գլխավոր տնօրենի պաշտոնը, Փարիզի Ազգային բանկի նախկին դուստր ընկերության` «BIAO Կամերուն»-ի (Կամերունի առաջին բանկի) գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը։
Ունի աշխատանքային հարուստ փորձ աշխարհի լավագույն ֆինանսաբանկային և խորհրդատվական ընկերություններում։ Գրանթ Թորնթոնի հայաստանյան և ֆրանսիական մասնաճյուղերում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ, այդ թվում հանդիսացել է աուդիտի տնօրեն։ Անդամակցում է մի շարք միջազգային ասոցիացիաների, այդ թվում հանդիսանում է Հաշվապահների միջազգային ֆեդերացիայի և Ֆրանսիայի հաշպահական տարբեր ասոցիացիաների անդամ։
2022թ․ մայիս-նոյեմբեր ամիսներին «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում ստանձնել է Խորհրդի անդամի պաշտոնը:
2022թ․ նոյեմբերի 9-ից «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ում ստանձնել է Խորհրդի անդամի պաշտոնը:
Վահան Վարդանյան
Խորհրդի անդամ
Ծնվել է 1972թ․ հունիսի 8-ին: 1989-1994թթ. սովորել է Հայաստանի ազգային ինժիներական ինստիտուտում՝ մասնագիտանալով համակարգչագիտության, կառավարչական տեղեկատվության և վերահսկման համակարգերի ոլորտում:
1995-1997թթ․ սովորել է Բենթլի համալսարանի ՄաքՔալլումի բիզնես դպրոցում՝ ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում։
2009թ․ ուսանել է մենեջմենթի խորացված ծրագիր Հարվարդի բիզնես դպրոցում։
1997-2004թթ․ աշխատել է ԲեարինգՓոինթ (նախկինում՝ Քեյ Փի Էմ Ջի Քընսալթինգ) ընկերությունում որպես Ֆինանսական ծառայությունների ինտեգրացման ղեկավար։
2004-2011թթ․ զբաղեցրել է գործադիր տնօրենի, տեղեկատվական տեխնոլոգիաների գլխավոր պատասխանատուի, այնուհետև գործադիր տնօրենի առաջատար կատարողական խմբի համաղեկավարի պաշտոնները Ռենեսանս կապիտալ ընկերությունում։
2011-2013թթ․ աշխատելով Մոսկվայի բորսա MICEX-RTS-ում՝ հանդիսացել է գործադիր տնօրեն, ՏՏ գլխավոր պատասխանատու, գործադիր մարմնի անդամ։
2013-2017թթ․ աշխատել է ՄակՔինզի ընկերությունում որպես տնօրեն (գործընկեր)։
2017թ․-ից մինչ այժմ «Նաիրիան» ՓԲԸ-ում զբաղեցնում է Խորհրդի անդամի պաշտոնը։
2021թ․-ից մինչ այժմ «Դա Վինչի Կապիտալ» ընկերությունում հանդես է գալիս որպես վենչուրային գործընկեր, իսկ «Կերպակ»-ում՝ որպես հիմնադիր, գլխավոր-գործադիր տնօրեն։
2022թ․ մայիսից «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում ստանձնել է Խորհրդի անդամի պաշտոնը:
2022թ․ նոյեմբերի 9-ից «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ում ստանձնել է Խորհրդի անդամի պաշտոնը:
Արմեն Քթոյան
Խորհրդի անդամ
Ծնվել է 1978թ․ սեպտեմբերի 5-ին, ք․ Հրազդանում:
1995–2000թթ․ սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Ինժեներատնտեսագիտական ֆակուլտետում՝ ստանալով տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորում:
2000–2003թթ․ որպես ասպիրանտ սովորել է «Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտ»-ում՝ «Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ» մասնագիտությամբ:
2003թ․ Տնտեսական հետազոտությունների ինստիտուտի մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է Տնտեսագիտության թեկնածուի կոչում։
2001-2007թթ․ աշխատել է «Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտ»-ում՝ որպես օգնական-հետազոտող, այնունետև գլխավոր մասնագետ և բաժնի պետ։
2004թ․ «ՀՀ պետական սեփականության կառավարման հայեցակարգի» մշակման շրջանակներում եղել է գիտական խմբի ղեկավար։ Նախագծի թեման` «Տնտեսության արդյունավետ կառուցվածքի ձևավորման խնդիրները»։
2005-2007թթ․ եղել է «Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտ»-ի 060 մասնագիտական խորհրդի անդամ, գիտական քարտուղար:
2009թ. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում զբաղեցրել է Գիտելիքահեն տնտեսության, ինովացիաների և ձեռնարկատիրության խթանման վարչության պետի պաշտոնակատարի պաշտոնը:
2011թ. աշխատել է «Ալֆա պլյուս քոնսալթինգ» ՍՊԸ-ում՝ որպես ավագ փորձագետ:
2015-2016թթ․ եղել է Տնտեսագիտական հետազոտությունների ստորաբաժանման ղեկավար ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում:
2017թ․ սեպտեմբեր-ապրիլ ամիսներին հանդիսացել է ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի դոցենտ:
2016-2017թթ․ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում եղել է հետազոտական ծրագրի ղեկավար – ավագ հետազոտող:
2017-2019թթ․ «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ում իրականացրել է կրթական ծրագրերի համակարգող-փորձագետի գործառույթներ:
2017-2019թթ․ եղել է Հետազոտական թեմայի ղեկավար ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում:
2018-2019թթ․ Կոնրադ Ադենաուեր Հիմնադրամում (Հայաստան) զբաղեցրել է փորձագետի պաշտոնը:
2021թ. հոկտեմբերից մինչև 2022թ․ հունվար ԵՄ ֆինանսավորմամբ, ՀՀ ԱՍՀ նախարարության պատվերով, որպես ավագ փորձագետ, կատարել է Հայաստանում սոցիալական բնակապահովության քաղաքականության զարգացման ծրագրի հայեցակարգային հիմնադրույթների մշակում:
2022թ. փետրվարից մինչև 2022թ․ հունիս «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ ֆինանսավորմամբ, ՀՀ ԱՍՀ նախարարության պատվերով, որպես փորձագետ, իրականացրել է ՀՀ-ում սոցիալական բնակապահովության ընդհանրական համակարգի ներդրման ռազմավարության մշակում:
2007թ․ մինչ օրս դասավանդում է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում։
2022թ․ մայիս-նոյեմբեր ամիսներին «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում ստանձնել է Խորհրդի անդամի պաշտոնը:
2022թ․ նոյեմբերի 9-ից ստանձնել է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ում Խորհրդի անդամի պաշտոնը:
Սվետլանա Կարապետյան
Խորհրդի անդամ
Ծնվել է 1987թ․ օգոստոսի 27-ին, ք․ Երևանում:
2005-2009թթ․ սովորել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի Իրավագիտություն ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի կոչում:
2009-2011թթ․ սովորելով նույն համալսարանի Միջազգային գործարար իրավունքի ֆակուլտետում, ստացել է մագիստրոսի կոչում:
2009թ․ ուսնակության միջազգային ծրագրով աշխատել է ԲՆՊ Պարիբաս (BNP PARIBAS/Ֆրանսիա) առևտրային բանկում՝ որպես բիզնես և խնդրահարույց վարկերի ուղղությունների իրավաբան:
2010-2013թթ․ աշխատել է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ում` որպես Խնդրահարույց ակտիվների բաժնի իրավաբան, այնուհետև՝ ավագ իրավաբան:
2013-2022թթ․ աշխատել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում` որպես Բիզնես ուղղությունների իրավական սպասարկման բաժնի ավագ իրավաբան, այնույետև՝ նույն բաժնի ղեկավար:
2022թ․ հունվար-նոյեմբեր ամիսներին «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում ստանձնել է Խորհրդի անդամի պաշտոնը:
2022թ․ նոյեմբերի 9-ից «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ում ստանձնել է Խորհրդի անդամի պաշտոնը:
Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր։
Լիլիա Մովսիսյան
Խորհրդի անդամ
Ծնվել է 1973 թ., Երևանում։
1997 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխանիկական ֆակուլտետը՝ ստանալով Կիրառական մաթեմատիկոս և մեխանիկայի մասնագետի կոչում։
1998-2003թթ. աշխատել է Կրեդիտ-Երևան Բանկում որպես աուդիտոր, ավագ աուդիտոր, ներքին աուդիտի ղեկավար:
2008-2009թթ․ աշխատել է «Armcollection» ՓԲԸ-ում որպես Վերստուգող հանձնաժողովի անդամ:
2003-2018թթ․ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում զբաղեցրել է հետևյալ պաշտոնները.
2009 - 2018թթ.՝ Գլխավոր հաշվապահ, Տնօրինության անդամ
2008 - 2009թթ.՝ ֆինանսական տնօրենի տեղակալ
2007 - 2008թթ.՝ Պլանավորման և վերլուծության բաժնի ղեկավար
2006 - 2008թթ.՝ Համապատասխանության և ֆինանսական վերահսկողության վարչության պետ
2005 - 2006թթ.՝ Վերստուգող հանձնաժողովի նախագահ
2003 - 2005թթ.՝ Հաշվետվությունների բաժնի ղեկավար
2015-2018թթ.եղել է «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի խորհրդի անդամ:
2018-2022թթ․ զբաղեցրել է «ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Գլխավոր հաշվապահի, Տնօրինության անդամի պաշտոնը։
2023թ․-ից մինչև այսօր աշխատում է Գրանթ Թորնթոն Հայաստանում՝ որպես մենեջեր,
2024թ․-ի հուլիսին նշանակվել է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի Խորհրդի անդամ։
էջը թարմացվել է 20/06/2024, 12։00