ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՇԻՎՆԵՐ
Ուժի մեջ է մտնում 10․09․2024, 10։00
Հաճախորդ |
14 տարին լրացած ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ Ֆիզիկական անձ 1 |
||
Բանկային հաշվի բացում և սպասարկում |
AMD/USD/EUR/RU/GBP/CNY/GEL/AED |
սակագին չի սահմանվում |
|
Տարեկան սպասարկում |
AMD/USD/EUR/RU/GBP/CNY/GEL/AED |
սակագին չի սահմանվում |
|
Նվազագույն մնացորդ |
AMD/USD/EUR/RU/GBP/CNY/GEL/AED |
չի սահմանվում |
|
Հաշվի բացման ժամկետ |
Հաշվի բացման դիմումը ներկայացնելու օրվա ընթացքում |
||
Կանխիկով գործարքներ 2 |
|||
Կանխիկ միջոցների մուտքագրում հաշվին մասնաճյուղի դրամարկղում |
✓ AMD/ GEL/AED |
սակագին չի սահմանվում |
|
✓ USD |
- մինչև 1996թ․-ը թողարկված USD թղթադրամներ չեն ընդունվում - 1996թ․-ից մինչև 2006թ․-ի թողարկման 100 USD անվանական արժեքով թղթադրամները՝
- այլ թղթադրամի դեպքում սակագին չի սահմանվում |
||
✓ EUR |
- 500 EUR անվանական արժեքով թղթադրամի դեպքում 2% - այլ թղթադրամի դեպքում սակագին չի սահմանվում |
||
✓ RU |
2% |
||
✓ GBP |
5% |
||
Միջոցների կանխիկացում3 | ✓ AMD | 0,1% նվազագույնը 100 AMD | |
✓ USD/EUR |
1% նվազագույնը 1000 AMD |
||
✓ RU/ GEL/ AED |
Սակագին չի կիրառվում |
||
✓ GBP |
5% նվազագույնը 1000 AMD |
||
Հնամաշ թղթադրամների ընդունում և փոխանակում |
Համաձայն Բանկում գործող «Այլ ծառայությունների սակագների» |
||
Փոխանցումներ |
|||
Հանձնարարականը մասնաճյուղում ներկայացնելու դեպքում |
|||
Ներբանկային փոխանցումներ |
AMD/USD/EUR/RU/GBP/CNY/GEL/AED |
200 AMD |
|
Միջբանկային փոխանցումներ ՀՀ տարածքում |
✓ AMD (այդ թվում ՀՀ պետական և տեղական բյուջեներ)) /USD/EUR |
200 AMD |
|
Հանձնարարականը Ինտերնետ/Մոբայլ բանկինգով ներկայացնելու դեպքում |
սակագին չի կիրառվում |
||
Անճշտությունների ուղղում վճարման հանձնարարականի տվյալներում հաճախորդի դիմումի համաձայն |
սակագին չի սահմանվում (swift-ի դեպքում՝ համաձայն «Ֆիզիկական և իրավաբանական անձ/ անհատ ձեռնարկատեր հաճախորդների կողմից արտարժույթայիմ միջազգային փոխանցումների իրականացման պայմանների և սակագների») |
||
Գործող հաշվի վերաբերյալ քաղվածքների տրամադրում բանկի մասնաճյուղում |
սակագին չի սահմանվում |
||
Փակված հաշվի վերաբերյալ քաղվածքի տրամադրում բանկի մասնաճյուղում |
1000 ՀՀ դրամ 5 |
||
Հաշիվների վերաբերյալ տեղեկանքների տրամադրում բանկի մասնաճյուղում |
Համաձայն «Այլ ծառայությունների սակագների» |
||
Հաշվի օրական մնացորդի նկատմամբ կիրառվող տարեկան (պարզ) տոկոսադրույք և տոկոսային եկամտաբերություն 6 |
Արժույթ |
Տարեկան (պարզ) տոկոսադրույք |
APY (տոկոսային եկամտաբերություն) |
AMD |
3% |
3,04% |
|
USD |
0,5% |
0,5% |
|
EUR |
0,1% |
0,1% |
|
RU |
0,5% |
0,5% |
|
GBP/CNY/GEL/AED |
0% |
0% |
|
! Ծանոթություն 1 14-ից 18 տարեկան ֆիզ․ անձի դիմելու դեպքում անհրաժեշտ է նաև ծնողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: 2 Սակագնի կիրառման ժամանակ հիմք է ընդունվում տվյալ պահին գործող ՀՀ ԿԲ փոխարժեքը: Չինական յուան (CNY) արժույթով հաշիվներով իրականացվում են միայն անկանխիկ գործարքներ, կանխիկ գործարքներ չեն իրականացվում։ 3 Սակագինը չի տարածվում՝
4 Փոխանցման հաշվի արժույթը տարբեր լինելու դեպքում իրականացվում է փոխարկում Բանկի սահմանած փոխարժեքով:
5 Ներառյալ ԱԱՀ 6 Տոկոսագումարը կապիտալացվում և վճարվում է յուրաքանչյուր ամիս՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսի 15-ը: |
- Բանկային հաշիվները բացվում են ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի, Չինական յուան,Վրացական լարի և Ֆունտ ստերլինգ արժույթներով։
- Բանկային հաշիվները սպասարկվում են համաձայն Բանկում գործող «Ընթացիկ բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագներ»-ի (այսուհետ՝ Սակագներ), որը ներկայացվում է սույն տեղեկատվական ամփոփագրին կից Հավելված 1-ում:
- Հաշվի օրական մնացորդի նկատմամբ Բանկը կարող է հաշվեգրել տոկոս` տվյալ ժամանակահատվածի համար Բանկում գործող Սակագներով և պայմանագրով սահմանված չափով, ընդ որում` օրական մնացորդ է համարվում տվյալ գործառնական օրվա ավարտին Հաշվի փաստացի մնացորդը: Հաշվում առկա գումարի վրա տոկոսները հաշվարկվում են գումարը Բանկ մուտք լինելու օրվանից մինչև այն հաճախորդին վերադարձնելու կամ հաճախորդի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի օրացուցային օրերի համար: Հաճախորդի բանկային հաշվում առկա դրամական միջոցների նկատմամբ յուրաքանչյուր օրվա տոկոսադրույքը հաշվարկվում է սահմանված տոկոսադրույքի 1/365 հարաբերակցությամբ, իսկ նահանջ տարվա համար 1/366 հարաբերակցությամբ։ Տոկոսները հաշվարկվում են դրամական միջոցների չօգտագործված փաստացի մնացորդի նկատմամբ։
- Եթե Բանկում ունեցած հաշիվների մնացորդների դիմաց հաշվեգրվում են տոկոսներ, ապա տոկոսագումարը հաշվեգրվում է յուրաքանչյուր ամիս։ Հաշվեգրված տոկոսագումարները վճարվում են բանկային հաշվի արժույթով և կապիտալացվում են (փոխանցվում են) հաճախորդի նույն հաշվեհամարին մինչև հաջորդ ամսվա 15-ը։
- Բանկն իրավունք ունի փոփոխելու ցպահանջ ավանդների և բանկային հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
- Բանկն իրավունք ունի հաճախորդի պահանջով վերջինիս բանկային հաշվից կանխիկ դրամական միջոցների տրամադրումն իրականացնել հաճախորդից համապատասխան հանձնարարականը ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրը (բացառությամբ՝ շաբաթ և կիրակի օրերի), եթե պահանջվող գումարը գերազանցում է 5 մլն ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը։
- Կանոններում, Պայմաններում և Սակագներում փոփոխությունների դեպքում, Բանկը պարտավորվում է փոփոխություններն ուժի մեջ մտնելուց 7 աշխատանքային օր առաջ ծանուցել Հաճախորդին դրանց վերաբերյալ՝ Բանկի և Հաճախորդի միջև կնքված համապատասխան պայմանագրով ընտրված հաղորդակցման եղանակով: Տարեկան տոկոսային եկամտաբերության վրա ազդեցություն ունեցող փոփոխությունների դեպքում, Բանկը պարտավոր է ծանուցել Հաճախորդին դրանց վերաբերյալ ՝ Բանկի և Հաճախորդի միջև կնքված համապատասխան պայմանագրով ընտրված հաղորդակցման եղանակով տարեկան տոկոսային եկամտաբերության փոփոխման օրվանից առնվազն 15 օր առաջ :
- Հաճախորդի բանկային հաշվին մուտքագրված տոկոսագումարը ենթակա է հարկման եկամտային հարկով` ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով 10% տոկոսադրույքով:
- Բանկն իրավունք ունի միակողմանիորեն դադարեցնել բանկային հաշվի սպասարկումը և փակել հաշիվն առանց հաճախորդի համաձայնության, եթե Հաճախորդի հաշվին առկա դրամական միջոցները 12 (տասներկու) հաջորդական ամիսների ընթացքում չեն բավականացնում հաշիվը սպասարկելու, Սակագներով սահմանված վճարները գանձելու համար կամ զրոյական մնացորդով հաշվով չեն իրականացվել որևիցե գործարքներ: Սույն կետի իմաստով հաշվով գործառնություններ չեն համարվում Բանկի կողմից հաշվի սպասարկման վճարի կամ Բանկի առջև Հաճախորդի այլ պարտավորությունների դիմաց դրամական միջոցների գանձման, ինչպես նաև դատարանի վճռի հիման վրա հաշվից միջոցների բռնագանձման դեպքերը։
- Հաճախորդը կարող է փակել բանկային հաշիվը Կանոններով սահմանված դեպքերում, Բանկի կողմից հաշվի փակման դիմումը ներկայացնելու օրը։ Տվյալ դեպքում Հաճախորդը կարող է ստանալ հաշվում առկա դրամական միջոցները կանխիկ կամ անկանխիկ եղանակով փոխանցել դրանք այլ հաշվի՝ վճարելով Սակագներով սահմանված միջնորդավճարը։
- Հաճախորդն ինքնուրույն տնօրինում է իր Հաշվում առկա դրամական միջոցները: Բանկն իրավունք չունի Հաշվում եղած դրամական միջոցները տնoրինելու Հաճախորդի իրավունքները uահմանափակել, բացի oրենքով, Կանոններով և համապատասխան պայմանագրերով նախատեuված դեպքերի։
- Հաշիվը տնօրինելու իրավունքը կարող է սահմնափակվել կամ հաշվից միջոցները բռնագանձվել առանց հաճախորդին նախապես տեղեկացնելու՝ ՀՀ դատական և այլ իրավասու մարմինների որոշմամբ, ինչպես նաև Բանկի կողմից, եթե հաճախորդը խախտում է Բանկի առջև ստանձնած վարկային կամ այլ պարտավորությունները։ Հաշվի ապօրինի օգտագործման դեպքերում անհրաժեշտ է տեղեկացնել Բանկին` զանգահարելով (+374 10) 51 00 00 շուրջօրյա հեռախոսահամարով, կամ դիմելով Բանկին՝ Բանկում գործող և պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված կապի այլ միջոցներով: Ապօրինի օգտագործման մասին տեղեկացնելու դեպքում հաշիվը կարգելափակվի և Բանկը Հաճախորդի դիմումի հիման վրա կուսումնասիրի գործարքի մանրամասները և, անհրաժեշտության դեպքում, կսկսի գործարքի բողոքարկման գործընթացը:
- Սույն ամփոփագրով չկարգավորված հարցերը կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ, «Ֆասթ Բանկ» ՓԲԸ բանկային և ավանդային հաշվիների բացման և վարման (սպասարկման) ընդհանուր կանոններով և հաճախորդի հետ կնքված պայմանագրով։
- Բանկը՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին (նման պահանջի առկայության դեպքում)։
- Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
- APY՝ տվյալ ավանդատեսակի համար հաշվարկված ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունն է: APY ցույց է տալիս, թե որքան կկազմի ավանդի տարեկան եկամտաբերությունը հաճախորդի կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և ստացված տոկոսագումարները մայր գումարին ավելացնելու (կապիտալացման) արդյունքում: Հաշվարկվում է համաձայն ՀՀ ԿԲ կողմից սահմանված կարգի։
- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՅԻՔ ԴՈՒՔ` ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՎԱՍՏԱԿԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԵՏԵՎՅԱԼՆ Է․
APY=(1+ r/ո)ո-1,
որտեղ`
APY - տարեկան տոկոսային եկամտաբերությունն է:
r - տարեկան պարզ տոկոսադրույքն է:
ո - մեկ տարվա ընթացքում տոկոսագումարների կապիտալացման հաճախականությունն է:
Օրինակ ` «Ժամկետային ավանդ՝ տոկոսագումարների ամսական կապիտալացմամբ».
Ենթադրենք առաջարկվում է ավանդատեսակ հետևյալ պայմաններով՝ ա. Ավանդի գործողության ժամկետ՝ 1 տարի (365 օր)
բ. Տարեկան պարզ տոկոսադրույք՝ 7%
գ. Տոկոսների կապիտալացումների հաճախականությունը ամսական՝ տարվա ընթացքում 12 անգամ, յուրաքանչյուր ամսվա ժամանակահատվածի վերջում:
Ելնելով վերոնշյալ օրինակի պայմաններից և օգտվելով բանաձևից՝ կստանանք տարեկան տոկոսային եկամտաբերության չափը.
APY = (1 + 0.07/12)12 - 1, որտեղից՝
APY = 0.072290 * 100 = 7.23%
18․ Ավանդը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից՝ համաձայն «ֆիզիկական անձանց ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի:
19. Պայմանագրի գործողության ընթացքում կողմերի միջև ծագած վեճերը և տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով։ Բանակցությունների միջոցով համաձայնության չգալու դեպքում վեճը լուծվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Հաճախորդն հնարավորություն ունի Բանկի նկատմամբ ունեցած բողոք-պահանջները ներկայացնել ֆինանսական համակարգի հաշտարարին։
20. Տեղեկացնում ենք, որ Բանկը կնքել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր այն պահանջներով, որոնց ընդհանուր չափը չի գերազանցում 100,000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը և գործարքի ընդհանուր գումարը չի գերազանցում 500,000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը։
Ծառայության վերաբերյալ ամբողջական տվյալներին կարող եք ծանոթանալ www.fastbank.am կայքում, ինչպես նաև զանգահարելով միասնական տեղեկատվական ծառայություն՝ (+37410) 510000 հեռախոսահամարով։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ
Փաստաթղթեր
Բանկային հաշվի տեղեկատվական ամփոփագիր-ֆիզիկական անձ
Ֆիզիակական անձանց հաշվի բացման դիմում-պայմանագրի տիպօրինակ
Բանկային և ավանդային հաշիվների բացման և վարման (սպասարկման) ընդհանուր կանոններ
Փաստաթղթերի ցանկ-ֆիզիկական անձ
Փաստաթղթերի ցանկ-Կառուցապատողի հատուկ հաշիվ
ԾԱՆՈՒՑՈՒՄ Ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
Ուժի մեջ է մտնում 22․07․2024, 09։00
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ/ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԱՅԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐԸ |
||
SWIFT ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ |
||
Հաճախորդ |
Բանկում հաշվետեր ֆիզիկական և իրավաբանական անձ/անհատ ձեռնարկատեր |
|
Բանկային հաշվի բացում և սպասարկում |
Համաձայն բանկում գործող սակագների |
|
USD EUR CNY GEL AED
|
OUR 0․1% min 7,000 ՀՀ դրամ, max 30,000 ՀՀ դրամ |
|
BEN 4,000 ՀՀ դրամ |
||
GOUR ի հավելումն OUR սակագնի լրացուցիչ 7,000 ՀՀ դրամ |
||
RU |
OUR 2,000 ՀՀ դրամ |
|
Փոխանցումների որոնում, փոխանցման կարգավիճակի ստուգում |
7,500 ՀՀ դրամ |
|
Փոխանցումները հավաստող հաղորդագրության, փաստաթղթի կրկնօրինակի տրամադրում մինչև 3 ամիս վաղեմության |
Անվճար |
|
Փոխանցումները հավաստող հաղորդագրության, փաստաթղթի կրկնօրինակի տրամադրում 3 ամսից ավել վաղեմության |
3000 ՀՀ դրամ |
|
Փոխանցումների տվյալների փոփոխություն կամ չեղյալ համարում |
25,000 ՀՀ դրամ |
|
Հաճախորդի դիմումի համաձայն վճարման հանձնարարականի տվյալների փոփոխումը և չեղյալ համարումը նախքան Բանկի կողմից փոխանցման փաստացի կատարումը |
Անվճար |
|
SEPA ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՍՏԱՑՈՒՄ |
||
Հաճախորդ |
Բանկում EUR արժույթով հաշվետեր ֆիզիկական անձ |
|
IBAN հաշվի բացում և սպասարկում |
Սակագին չի կիրառվում |
|
IBAN հաշվի արժույթը |
EUR |
|
IBAN հաշվի բացման ժամկետ |
Անժամկետ |
|
IBAN հաշվով մեկ փոխանցման առավելագույն սահմանաչափ |
1,000 EUR |
|
IBAN հաշվով մեկ ամսվա ընթացքում փոխանցումների առավելագույն սահմանաչափ |
5,000 EUR |
|
Փոխանցումների ստացման (հաշվեգրման) միջնորդավճար |
Սակագին չի կիրառվում |
|
! Ծանոթություն Սակագնի կիրառման ժամանակ հիմք է ընդունվում տվյալ պահին գործող ՀՀ ԿԲ փոխարժեքը: |
||
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Միջազգային փոխանցումները հնարավոր է կատարել ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի, Չինական յուան, Վրացական լարի և ԱՄԷ դիրհամ արժույթներով։
- Բանկը միջազգային փոխանցումներն իրականացնում է անկանխիկ եղանակով գործարքի կատարման արժույթին համապատասխան բանկային հաշվով։
- SWIFT համակարգով փոխանցումների ծառայությունը հնարավորություն է տալիս Ֆասթ Բանկ ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) հաճախորդներին բանկային հաշվով իրականացնել և ստանալ միջազգային փոխանցումներ, իսկ IBAN հաշվով ստանալ փոխանցումներ SEPA համակարգի երկրների բանկերից։
- Յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում՝ մինչև ժամը 15։30 ներկայացված վճարման հանձնարարականները կամ ստացված միջազգային փոխանցումների հաշվեգրումներըՖասթ Բանկի կողմից կատարվում են նույն բանկային օրը, իսկ ժամը 15։30-ից հետո ներկայացված վճարման հանձնարարականները կամ ստացված միջազգային փոխանցումների հաշվեգրումները՝ հաջորդ բանկային օրը։
- Միջազգային փոխանցումների իրականացման ժամանակ թղթակից բանկի ընտրությունը կամ փոփոխությունը կատարվում է Բանկի կողմից ինքնուրույն առանց հաճախորդին տեղյակ պահելու՝ առաջնորդվելով Բանկի հետ համագործակցող բանկերի ցանկով։
- Բանկն իրավունք ունի փոխանցման կատարումը մերժել, եթե վերջինս չի համապատասխանում իր կամ թղթակցային կազմակերպության ներքին իրավական ակտերին կամ միջազգային օրենսդրության պահանջներին, ինչպես նաև Բանկը պատասխանատվություն չի կրում թղթակից բանկերի կամ միջնորդ բանկերի կողմից գործարքը մերժելու, կասեցնելու կամ սառեցնելու, սանկցիաների կիրառման պատճառով գումարը շահառուի բանկային հաշվին չկրեդիտագրելու կամ կրեդիտագրման ժամկետների համար։
- Բանկը պատասխանատվություն չի կրում հաճախորդի կողմից տրված թերի կամ սխալ տվյալներով հանձնարարականների հետևանքով առաջացած ուշացումների, սխալների և վնասների համար, ինչպես նաև գործարքների չեղյալացման, թղթակից կամ միջնորդ բանկերի կողմից գործարքների մերժման արդյունքում առաջացած լրացուցիչ ծախսերի (պահումների) համար։
- Փոխանցումների իրականացման համար, ինչպես նաև հետո Բանկի և/կամ թղթակից բանկի կողմից կարող են պահանջվել լրացուցիչ տեղեկություններ, փաստաթղթեր, գումարի ծագման կամ փոխանցման հիմնավորման վերաբերյալ։
- «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով Բանկը կարող է հաճախորդից՝ «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին (նման պահանջի առկայության դեպքում)։
- Միջազգային փոխանցման չեղյալականացման համար Բանկին վճարված միջնորդավճարը ենթակա չէ հետ վերադարձման, այդ թվում թղթակից բանկի կողմից հայտի մերժման դեպքում։ Եթե փոխանցումը չեղյալացվել է մինչև Բանկի կողմից կատարելը, հաճախորդին վերադարձվում է նաև փոխանցման կատարման համար գանձված միջնորդավճարը, իսկ փոխանցման միջոցների վերադարձը իրականացվում է նույն բանկային օրը։
- Եթե փոխանցված միջոցներն արդեն վճարված են շահառուին, ապա Բանկը պատասխանատվություն չի կրում գումարների վերադարձման համար։ Փոխանցված միջոցները շահառուի կողմից չստանալու դեպքում փոխանցված դրամական միջոցների հետ վերադարձման համար Բանկը պատասխանատվություն չի կրում։ Այն դեպքում, երբ գումարը դեռ չի կրեդիտագրվել շահառուի հաշվին և հաճախորդը դիմել է Բանկին գործարքը չեղյալ համարելու համար, տվյալ դեպքում գործում են փոխանցումը չեղյալ համարելու կանոնները։
- Փոխանցումների տվյալների փոփոխության և գործարքը չեղյալ համարելու վերաբերյալ ստացված դիմումներին Բանկի կողմից ընթացք է տրվում առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում։
Ծառայության վերաբերյալ ամբողջական տվյալներին կարող եք ծանոթանալ www.fastbank.am կայքում, ինչպես նաև զանգահարելով միասնական տեղեկատվական ծառայություն՝ (+37410) 510000 հեռախոսահամարով։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ
Փաստաթղթեր
MONEYTUN ԱՐԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
Ուժի մեջ է մտնում 05․08․2024, 09։00
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ MONEYTUN ԱՐԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ |
||
ՓՈԽԱՆՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ |
ՀՀ-ից ԱՄՆ և ԱՄՆ-ից ՀՀ |
|
ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ |
ԱՄՆ-ի Կալիֆորնիայի և Նևադայի նահանգներ |
|
ՓՈԽԱՆՑՄԱՆ ՈՒՂԱՐԿՄԱՆ ԱՐԺՈՒՅԹ |
ԱՄՆ դոլար |
|
ՓՈԽԱՆՑՄԱՆ ՍՏԱՑՄԱՆ ԱՐԺՈՒՅԹ |
ԱՄՆ դոլար կամ ՀՀ դրամ |
|
ՓՈԽԱՆՑՄԱՆ ՎՃԱՐՄԱՆ ԵՂԱՆԱԿ |
Կանխիկ կամ անկանխիկ՝ շահառուի բանկային կամ քարտային հաշվին |
|
ՄԵԿ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԳՈՒՄԱՐ |
10 – 10,000 ԱՄՆ դոլար |
|
ԱՄՍԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐ |
10,000 ԱՄՆ դոլար |
|
ՓՈԽԱՆՑՄԱՆ ՈՒՂԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ |
Փոխանցվող գումարի 2%, նվազագույնը 2 ԱՄՆ դոլար |
|
ՓՈԽԱՆՑՄԱՆ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ |
Չի կիրառվում |
|
! Ծանոթություն Սակագինը գանձվում է ՀՀ դրամով, սակագնի կիրառման ժամանակ հիմք է ընդունվում տվյալ պահին Բանկում գործող անկանխիկ վաճառքի փոխարժեքը։ |
||
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Moneytun համակարգով արագ դրամական փոխանցումներն իրականացվում են ֆիզիկական անձ հաճախորդների միջև:
- Փոխանցում նախաձեռնողի կողմից ներկայացվող անհրաժեշտ տվյալներ՝
- Անձը հաստատող փաստաթուղթ․
- Երկրի, նահանգի և քաղաքի անվանումը, որտեղ պետք է փոխանցվեն դրամական միջոցները․
- Գումարը և միջնորդավճարը․
- Շահառուի անունը, ազգանունը, որոնք նշված են անձը հաստատող փաստաթղթում։
- Փոխանցում ստացողի կողմից ներկայացվող անհրաժեշտ տվյալներ՝
- Անձը հաստատող փաստաթուղթ․
- Փոխանցման ունիկալ/հսկիչ կոդը (6-12 նիշ)․
- Փոխանցողի անուն, ազգանունը և/կամ փոխանցված գումարի չափը և արժույթը:
- Յուրաքանչյուր փոխանցման համար Բանկը հաճախորդին տրամադրում է փոխանցման կատարումը հաստատող անդորրագիր։ Չտրամադրված դրամական փոխանցումների վաղեմության ժամկետը կազմում է 90 օր։
- Դրամական միջոցների փոխանցման/ստացման կատարման առավելագույն ժամկետը մինչև 10 րոպե է, բացառությամբ այն դեպքերի, երբ Բանկի կամ Moneytun համակարգի կողմից իրականացվում է լրացուցիչ ստուգում:
- Moneytun համակարգով դրամական փոխանցումներն իրականացվում են Բանկի բոլոր մասնաճյուղերում 24/7 ռեժիմով` առանց հանգստյան և տոն օրերի (բացառությամբ «Հին Նորք», «Մովսես Խորենացի» և «Գորիս» մասնաճյուղերի)։
- Փոխանցման վավերապայմանների փոփոխությունը Բանկի կողմից կատարվում է վավերապայմանների փոփոխման դիմումի փոխանցողի անձնագրի տվյալների հիման վրա՝ առանց լրացուցիչ միջնորդավճարի գանձման։ Վավերապայմանների փոփոխությունը կատարվում է միայն ստացող կողմի անձնական տվյալներում:
- Փոխանցման չեղյալացումը կատարվում է չեղյալացման դիմումի և փոխանցողի անձնագրի տվյալների հիման վրա, առանց լրացուցիչ միջնորդավճարի գանձման, փոխանցման իրականացման նույն բանկային օրվա ընթացքում, փոխանցված գումարի և միջնորդավճարի վերադարձմամբ:
- Փոխանցման հետվերադարձ կատարվում է հետվերադարձի դիմումի և փոխանցողի անձնագրի տվյալների հիման վրա, առանց լրացուցիչ միջնորդավճարի գանձման:
- Վավերապայմանների փոփոխությունը, չեղյալացումը, հետվերադարձը կատարվում են Moneytun համակարգի կողմից սահմանված կարգով։
- Վավերապայմանների փոփոխությունը, չեղյալացումը, հետվերադարձը ենթակա է կատարման միայն չվճարված փոխանցումների դեպքում:
- Եթե փոխանցված միջոցներն արդեն վճարված են շահառուին, ապա Բանկը պատասխանատվություն չի կրում գումարների վերադարձման համար։ Փոխանցված միջոցները շահառուի կողմից չստանալու դեպքում փոխանցված միջոցների հետ վերադարձման համար Բանկը պատասխանատվություն չի կրում։
- Բանկն իրավունք ունի փոխանցման կատարումը մերժել, եթե վերջինս չի համապատասխանում իր կամ համագործակցող կազմակերպության ներքին իրավական ակտերին կամ միջազգային օրենսդրության պահանջներին, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում համագործակցող կազմակերպության կողմից գործարքը մերժելու, կասեցնելու կամ սառեցնելու, գումարի հետվերադարձի, սանկցիաների կիրառման պատճառով գումարը շահառուին տրամադրելու կամ տրամադրման ժամկետների համար։
- Բանկը պատասխանատվություն չի կրում հաճախորդի կողմից տրված սխալ տվյալներով փոխանցման վնասների համար։
- Փոխանցումների իրականացման համար, ինչպես նաև հետո Ֆասթ Բանկի և/կամ համագործակցող կազմակերպության կողմից կարող են պահանջվել լրացուցիչ տեղեկություններ, փաստաթղթեր, գումարի ծագման կամ փոխանցման հիմնավորման վերաբերյալ։
- «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով Բանկը կարող է հաճախորդից՝ «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ։
- Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելելhttps://moneytun.com/։ Բանկը պատասխանատվություն չի կրում հղված կայքի բովանդակության ստույգության, արժանահավատության, դրանում տեղադրված գովազդների, տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար։
Ծառայության վերաբերյալ ամբողջական տվյալներին կարող եք ծանոթանալ www.fastbank.am կայքում, ինչպես նաև զանգահարելով միասնական տեղեկատվական ծառայություն՝ (+37410) 510000 հեռախոսահամարով։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ
Փաստաթղթեր
UBPay ԱՐԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
Ուժի մեջ է մտնում 07․10․2024, 09։00
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ UBPAY ԱՐԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐԸ |
||
ՓՈԽԱՆՑՄԱՆ ՈւՂԱՐԿՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ |
ՀՀ-ից դեպի Ռուսաստան, ՀՀ տարածքում |
|
ՓՈԽԱՆՑՄԱՆ ՍՏԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ |
Ռուսաստանից, Կիպրոսից, Հունաստանից, Իսրայելից, Ուզբեկստանից, Ղրղստանից դեպի ՀՀ, ՀՀ տարածքում |
|
ՓՈԽԱՆՑՄԱՆ ՈՒՂԱՐԿՄԱՆ ԱՐԺՈՒՅԹ |
Դեպի Ռուսաստան՝ ՀՀ դրամ և ՌԴ ռուբլի ՀՀ տարածքում՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի |
|
ՓՈԽԱՆՑՄԱՆ ՍՏԱՑՄԱՆ ԱՐԺՈՒՅԹ |
Ռուսաստանից՝ ՌԴ ռուբլի, ՀՀ դրամ Այլ երկրներից՝ ԱՄՆ դոլար, Եվրո ՀՀ տարածքում՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի |
|
ՓՈԽԱՆՑՄԱՆ ՎՃԱՐՄԱՆ ԵՂԱՆԱԿ |
Կանխիկ կամ անկանխիկ՝ շահառուի բանկային կամ քարտային հաշվին[1] |
|
ՄԵԿ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԳՈՒՄԱՐ |
1,000 - 5,000,000 ՀՀ դրամ 2 - 10,000 ԱՄՆ դոլար 2 - 10,000 Եվրո 100 - 500,000 ՌԴ ռուբլի |
|
ԱՄՍԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐ |
20,000,000 ՀՀ դրամ 50,000 ԱՄՆ դոլար 50,000 Եվրո 5,000,000 ՌԴ ռուբլի |
|
ՓՈԽԱՆՑՄԱՆ ՈՒՂԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ |
Նույն արժույթային զույգով փոխանցման դեպքում՝ փոխանցվող գումարի 1% Տարբեր արժույթային զույգով փոխանցման դեպքում՝ 0% |
|
ՓՈԽԱՆՑՄԱՆ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ |
Չի կիրառվում |
|
! Ծանոթություն Փոխանցման համար կիրառվող սակագինը գանձվում է ՀՀ դրամով, սակագնի կիրառման ժամանակ հիմք է ընդունվում տվյալ պահին Բանկում գործող անկանխիկ վաճառքի փոխարժեքը։
[1] Անկանխիկ ստացման դեպքում կիրառվում է «Ֆիզիկական անձանց ընթացիկ բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմաններ և սակագներ»-ով սահմանված տվյալ արժույթով հաշվին կանխիկ միջոցների մուտքի սակագինը։ |
||
-
- UBpay համակարգով արագ դրամական փոխանցումներն իրականացվում են ֆիզիկական անձ հաճախորդների միջև:
- Փոխանցում նախաձեռնողի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթեր/տվյալներ՝
- Անձը հաստատող փաստաթուղթ․
- Ուղարկողի անունը, ազգանունը, հեռախոսահամարը․
- Շահառուի անունը, ազգանունը, որոնք նշված են շահառուի անձը հաստատող փաստաթղթում․
- Երկրի անվանումը, ուր պետք է փոխանցվեն դրամական միջոցները․
- Գումարը և արժույթը․
- Փոխանցման նպատակը։
- Փոխանցում ստացողի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթեր/տվյալներ՝
- Անձը հաստատող փաստաթուղթ․
- Ստացողի անունը, ազգանունը, հեռախոսահամարը․
- Փոխանցման ունիկալ/հսկիչ կոդը (12-16 նիշ)․
- Փոխանցողի անուն, ազգանունը և/կամ փոխանցված գումարի չափը և արժույթը:
- Տարբեր արժույթային զույգով փոխանցման դեպքում փոխարկման փոխարժեքը սահմանվում է UBPay համակարգի կողմից։
- Յուրաքանչյուր փոխանցման համար Բանկը հաճախորդին տրամադրում է փոխանցման կատարումը հաստատող անդորրագիր։ Չստացված դրամական փոխանցումների վաղեմության ժամկետը կազմում է 180 օր։
- Դրամական միջոցների փոխանցման/ստացման կատարման առավելագույն ժամկետը մինչև 10 րոպե է, բացառությամբ այն դեպքերի, երբ Բանկի կամ UBPAy համակարգի կողմից իրականացվում է լրացուցիչ ստուգում:
- UBPay համակարգով դրամական փոխանցումներն իրականացվում են Բանկի բոլոր մասնաճյուղերում 24/7 ռեժիմով (բացառությամբ «Հին Նորք», «Մովսես Խորենացի» և «Գորիս» մասնաճյուղերի)՝ առանց հանգստյան և տոն օրերի։
- Փոխանցման վավերապայմանների փոփոխությունը Բանկի կողմից կատարվում է վավերապայմանների փոփոխման դիմումի և փոխանցողի անձը հաստատող փաստաթղթի հիման վրա՝ առանց լրացուցիչ միջնորդավճարի գանձման։ Վավերապայմանների փոփոխությունը կատարվում է միայն Ստացողի անվան, ազգանունի կամ հայրանունի/երկրորդ անվան տվյալներում:
- Դրամական փոխանցման չեղարկում կարող է նախաձեռնվել, եթե Դրամական փոխանցման ուղարկման գործառնության նախաձեռնման պահից չի անցել 180 օր:
- Փոխանցման չեղարկումը կատարվում է չեղարկման դիմումի և փոխանցողի անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, առանց լրացուցիչ միջնորդավճարի գանձման, չեղարկման դիմումի նույն բանկային օրվա ընթացքում, փոխանցված գումարի վերադարձմամբ: Այն դեպքում, երբ Հաճախորդը դիմում է Բանկին փոխանցման չեղարկման համար փոխանցման իրականացումից հետո 24 ժամվա ընթացքում, Բանկը հաճախորդին է վերադարձնում փոխանցման միջնորդավճարը, հակառակ դեպքում միջնորդավճարը չի վերադարձվում Հաճախորդին։
- Ստացողի կողմից դրամական փոխանցման գումարը 180 օրում չստանալու դեպքում Ուղարկողը կարող է նախաձեռնել Դրամական փոխանցման վերադարձ։
- Փոխանցման վերադարձ կատարվում է վերադարձի դիմումի և փոխանցողի անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, առանց լրացուցիչ միջնորդավճարի գանձման: Դրամական փոխանցումների վերադարձի դեպքում միջնորդավճարը չի վերադարձվում Հաճախորդին։
- Վավերապայմանների փոփոխությունը, չեղարկումը, հետվերադարձը կատարվում են UBPay համակարգի կողմից սահմանված կարգով։
- Վավերապայմանների փոփոխությունը, չեղարկումը, հետվերադարձը ենթակա է կատարման միայն չվճարված փոխանցումների դեպքում:
- Եթե փոխանցված միջոցներն արդեն վճարված են շահառուին, ապա Բանկը պատասխանատվություն չի կրում գումարների վերադարձման համար։ Փոխանցված միջոցները շահառուի կողմից չստանալու դեպքում փոխանցված միջոցների հետ վերադարձման համար Բանկը պատասխանատվություն չի կրում։
- Բանկն իրավունք ունի փոխանցման կատարումը մերժել, եթե վերջինս չի համապատասխանում իր կամ համագործակցող կազմակերպության ներքին իրավական ակտերին, ՀՀ կամ միջազգային օրենսդրության պահանջներին, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում համագործակցող կազմակերպության կողմից գործարքը մերժելու, կասեցնելու կամ սառեցնելու, գումարի հետվերադարձի, սանկցիաների կիրառման պատճառով գումարը շահառուին տրամադրելու կամ տրամադրման ժամկետների համար։
- Բանկը պատասխանատվություն չի կրում հաճախորդի կողմից տրված սխալ տվյալներով փոխանցման կատարման և/կամ դրա հետևանքով առաջացած վնասների համար։
- Փոխանցումների իրականացման համար, ինչպես նաև հետո Ֆասթ Բանկի և/կամ համագործակցող կազմակերպության կողմից կարող են պահանջվել լրացուցիչ տեղեկություններ, փաստաթղթեր, գումարի ծագման կամ փոխանցման հիմնավորման վերաբերյալ։
- «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով Բանկը կարող է հաճախորդից՝ «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ։
- Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել ubpay.am։ Բանկը պատասխանատվություն չի կրում հղված կայքի բովանդակության ստույգության, արժանահավատության, դրանում տեղադրված գովազդների, տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար։
Ծառայության վերաբերյալ ամբողջական տվյալներին կարող եք ծանոթանալ www.fastbank.am կայքում, ինչպես նաև զանգահարելով միասնական տեղեկատվական ծառայություն՝ (+37410) 510000 հեռախոսահամարով։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ
Փաստաթղթեր
ԷՍՔՐՈՈՒ ՀԱՇԻՎՆԵՐ
Ուժի մեջ է մտնում 08․05․2023, 09։00
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԷՍՔՐՈՈՒ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԲԱՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐ |
|
Հաճախորդ |
Էսքրոու հաշվետեր - 14 տարին լրացած Ֆիզիկական անձ1 Շահառու- ֆիզիկական կամ իրավաբանական անձ, անհատ ձեռներեց |
Հաշվի բացման նպատակ |
Անշարժ գույքի կամ տրանսպորտային միջոցների (այսուհետ՝ Գույք) ձեռքբերման գումարի կամ դրա մի մասի մուտքագրում հաշվին՝ որպես գործարքի կատարման երաշխիք: |
Արժույթը |
Պայմանավորված է գործարքի արժույթով2 |
Հաշվով գործարքների նվազագույն չափ |
Չի սահմանվում |
Հաշվով գործարքների առավելագույն չափ |
Պայմանավորված է գործարքի պահանջներով |
Բանկային հաշվի բացում և սպասարկման միանվագ միջնորդավճար3 |
Էսքրոու գործարքի գումարի 0.15%, նվազագույնը` 20,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 500․000 ՀՀ դրամ |
Հաշվի ժամկետ |
ժամկետը պայմանավորված է Էսքրոու գործարքի ժամկետով |
Էսքրոու պայմանագրում պայմանների փոփոխություն |
10,000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր լրացուցիչ համաձայնագիր կնքելու համար |
Հաշվի փակում |
Սակագին չի կիրառվում՝ փակվում է Բանկի կողմից Էսքրոու Պայմանագրի ավարտից հետո |
Հաշվի օրական մնացորդի նկատմամբ կիրառվող տարեկան (պարզ) տոկոսադրույք |
0% |
Հաշվով կատարվող գործառնությունների սակագները (ներառյալ գումարի մուտքագրում4, ելքագրում, փոխանցում և այլն) |
Համաձայն Բանկում գործող «Ֆիզիկական անձանց ընթացիկ հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների» |
1 14-ից 18 տարեկան ֆիզ․ անձի դիմելու դեպքում անհրաժեշտ է նաև ծնողների կամ հոգաբարձուի համաձայնությունը 2 ՀՀ դրամ և Բանկի կողմից ընդունելի այլ արժույթներով Ձեռք բերվող Գույքի դիմաց վճարումն իրականացվում է բացառապես ՀՀ դրամով: Այլ արժույթներով Գույքի դիմաց վճարումն իրակակացվում է միայն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում: Այն դեպքում, երբ որպես գործարքի ապահովման միջոց մուտք է արվել արտարժույթ, ապա Էսքրոու պայմանագրով նախատեսված փաստաթղթերի ներկայացման դեպքում Շահառուին գումարը փոխանցելիս իրականացվում է արտարժույթի փոխարկում՝ տվյալ պահին Բանկի կողմից հրապարակված փոխարժեքներով: 3 Էսքրոու հաշվի բացումը և սպասարկումը ներառում է՝
Միջնորդավճարը գանձվում է Էսքրո հաշվի բացման ժամանակ կանխիկ կամ անկանխիկ հաճախորդի այլ հաշիվներից և ենթակա չէ վերադարձման, եթե էսքրոու հաշվով գործարքի կողմերը հրաժարվում են գործարքից: |
- Բանկի կողցմից բացվող Էսքրոու հաշիվը մեկանգամյա գործարքի (այսուհետ՝ Գործարք) կատարման համար նախատեսված հատուկ բանկային հաշիվ է, որի վրա դեպոնացվում են անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների առքուվաճառքի դիմաց հաշվետիրոջ կողմից Շահառուին վճարման ենթակա միջոցները՝ որպես Գործարքի կատարման երաշխիք:
- Բանկը Էսքրոու հաշվից միջոցները անկանխիկ վճարում է Շահառուին միայն Էսքրոու հաշվի բացման պայմանագրով պահանջվող փաստաթղթերը Բանկ ներկայացման դեպքում:
- Բանկը Էսքրոու հաշվից միջոցները անկանխիկ վերադարձնում է հաշվետիրոջը Էսքրոու հաշվի բացման պայմանագրով սահմանված դեպքերում և կարգով:
- էսքրոու հաշիվների բացման, վարման և սպասարկման վերաբերյալ կողմերի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Բանկի և հաշվետիրոջ միջև կնքվող Էսքրոու հաշվի բացման պայմանագրով։
- Բանկը երաշխավորումէ.
- էսքրոու հաշվին միջոցների դեպոնացումը,
- էսքրոու հաշվից միջոցների ժամանակին վճարումը շահառուին` պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման փաստաթղթային հիմնավորման (ներկայացման) դեպքում:
- Էսքրոու հաշիվները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել հաճախորդի պարտավորությունների դիմաց՝ բացառությամբ, եթե՝
- կապված են ՀՀ օրենսդրությամբ, նորմատիվ իրավական ակտերով, Պայմանագրով և Կարգով նախատեսված ուղղություններից, դեպքերից, պայմաններից կամ գործառնություններից բխող պարտավորությունների հետ, կամ
- այդ միջոցները էսքրոու հաշվում եղած դրամական միջոցներն օգտագործելու համար Բանկի կողմից հաճախորդին վճարված տոկոսներից ձևավորված միջոցներ են, կամ
- այդ միջոցները ՀՀ քրեական օրենսգրքի 190 հոդվածի 5-րդ կետով նախատեսված գույք են, կամ
- լրացել է Պայմանագրով սահմանված ժամկետը:
- Հաճախորդի հաշվից միջոցների դուրսգրումը/փոխանցումը Շահառուին կատարվում է համապատասխան փաստաթղթերը Բանկ ներկայացնելուց հետո մինչև 3 աշխատանքային օրվա ընթացքում:
- Էսքրոու հաշվի միջոցները երաշխավորվում ենՖիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին ՀՀ օրենքի համաձայն:
Ծառայության վերաբերյալ ամբողջական տվյալներին կարող եք ծանոթանալ www.fastbank.am կայքում, ինչպես նաև զանգահարելով միասնական տեղեկատվական ծառայություն՝ (+37410) 510000 հեռախոսահամարով։
Փաստաթղթեր
ՄԻԱՆՎԱԳ ՀԱՇԻՎՆԵՐ
Ուժի մեջ է մտնում 01․01․2024, 09։00
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԻ ԲԱՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐ | ||||||||
Հաճախորդ |
14 տարին լրացած ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ շահառու Ֆիզիկական անձ 1 |
|||||||
Հաշվի բացման նպատակ |
Միանվագ վճարների (նպաստների) ստացում |
|||||||
Հաշվի արժույթ |
AMD |
|||||||
Բանկային հաշվի բացում և սպասարկում |
սակագին չի սահմանվում |
|||||||
Տարեկան սպասարկում |
սակագին չի սահմանվում | |||||||
Նվազագույն մնացորդ |
չի սահմանվում |
|||||||
Հաշվի բացման ժամկետ |
Միանվագ դրամակավ վճարի ստացման պահանջ – դիմում ներկայացնելու օրվա ընթացքում | |||||||
Հաշվի գործողության ժամկետ |
Մինչև հաշվին առկա դրամական միջոցները ամբողջությամբ դուրս գրվելը |
|||||||
Միջոցների կանխիկացում |
սակագին չի սահմանվում |
|||||||
Հաշվի օրական մնացորդի նկատմամբ կիրառվող տարեկան (պարզ) տոկոսադրույք և տոկոսային եկամտաբերություն |
|
|||||||
Հաշվով կատարվող այլ գործառնությունների |
Համաձայն Բանկում գործող «Ֆիզիկական անձանց ընթացիկ հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների» |
Ծանոթություն
Շահառու՝ անձ, ում տվյալները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ներառվել են Միանվագ դրամական վճարների ստացման ցուցակում, որը ուղարկվում է Բանկին ՀՀ իրավական ակտերով սահմանված լիազոր մարմնի կողմից։
14-ից 18 տարեկան ֆիզ․ անձի դիմելու դեպքում անհրաժեշտ է նաև ծնողների կամ հոգաբարձուի համաձայնությունը:
1. Միանվագ դրամական վճարների հաշիվը (այսուհետ՝ Հաշիվ) բացվում է ՀՀ դրամ արժույթով և նախատեսված է մուտքագրելու միայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված միանվագ բնույթ կրող (այդ թվում՝ որոշակի ժամկետով տրվող) նպաստների և դրամական այլ վճարների գումարները։ Հաճախորդի կողմից որևէ այլ միջոցի մուտք հաշվին չի թույլատրվում։
2. Անձը հաճախորդի Հաշվի տիրոջ իրավունքներ ձեռք է բերում բանկին այդ իրավունքների վրա հիմնված առաջին իսկ դիմում - պահանջը ներկայացնելու պահից և դրամական միջոցները հասանելի են դառնում նույն աշխատանքային օրվա ընթացքում: Եթե միանվագ դրամական վճարների հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում, անձը չի ներկայացնում սույն մասում նշված դիմում - պահանջը, ապա հաշվին առկա միջոցները ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով և ժամկետում վերադարձվում են ՀՀ պետական բյուջե։
3. Յուրաքանչյուր միանվագ դրամական վճարի համար հաճախորդի անվամբ բացվում է նոր (առանձին) բանկային հաշիվ։
4. Հաշիվները սպասարկվում են համաձայն Բանկում գործող «Ֆիզիկական անձանց Միանվագ դրամական վճարների հաշվի բացման և սպասարկման պայմաններ և սակագներ»-ի (այսուհետ՝ Սակագներ), որը ներկայացվում է սույն տեղեկատվական ամփոփագրին կից Հավելված 1-ում:
5. Հաշվի օրական մնացորդի նկատմամբ Բանկը կարող է հաշվեգրել տոկոս` տվյալ ժամանակահատվածի համար Բանկում գործող Սակագներով և պայմանագրով սահմանված չափով, ընդ որում` օրական մնացորդ է համարվում տվյալ գործառնական օրվա ավարտին Հաշվի փաստացի մնացորդը: Հաշվում առկա գումարի վրա տոկոսները հաշվարկվում են գումարը Բանկ մուտք լինելու օրվանից մինչև այն հաճախորդին վերադարձնելու կամ հաճախորդի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի օրացուցային օրերի համար: Հաճախորդի Հաշվում առկա դրամական միջոցների նկատմամբ յուրաքանչյուր օրվա տոկոսադրույքը հաշվարկվում է սահմանված տոկոսադրույքի 1/365 հարաբերակցությամբ, իսկ նահանջ տարվա համար 1/366 հարաբերակցությամբ։ Տոկոսները հաշվարկվում են դրամական միջոցների չօգտագործված փաստացի մնացորդի նկատմամբ։
6. Եթե Բանկում ունեցած հաշիվների մնացորդների դիմաց հաշվեգրվում են տոկոսներ, ապա տոկոսագումարը հաշվեգրվում է յուրաքանչյուր ամիս։ Հաշվեգրված տոկոսագումարները վճարվում են բանկային հաշվի արժույթով և կապիտալացվում են (փոխանցվում են) հաճախորդի նույն հաշվեհամարին մինչև հաջորդ ամսվա 15-ը։
7. Բանկն իրավունք ունի փոփոխելու ցպահանջ ավանդների և բանկային հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
8. Կանոններում, Պայմաններում և Սակագներում փոփոխությունների դեպքում, Բանկը պարտավորվում է փոփոխություններն ուժի մեջ մտնելուց 7 աշխատանքային օր առաջ ծանուցել Հաճախորդին դրանց վերաբերյալ՝ Բանկի և Հաճախորդի միջև կնքված համապատասխան պայմանագրով ընտրված հաղորդակցման եղանակով: Տարեկան տոկոսային եկամտաբերության վրա ազդեցություն ունեցող փոփոխությունների դեպքում, Բանկը պարտավոր է ծանուցել Հաճախորդին դրանց վերաբերյալ ՝ Բանկի և Հաճախորդի միջև կնքված համապատասխան պայմանագրով ընտրված հաղորդակցման եղանակով տարեկան տոկոսային եկամտաբերության փոփոխման օրվանից առնվազն 15 օր առաջ :
9. Հաճախորդի Հաշվին մուտքագրված տոկոսագումարը ենթակա է հարկման եկամտային հարկով` ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով 10% տոկոսադրույքով:
10. Հաշվին առկա դրամական միջոցները ամբողջությամբ դուրս գրվելուց հետո առանց հաճախորդի համաձայնության Բանկը միակողմանիորեն դադարեցնում է Հաշվի սպասարկումը և փակում։
11. Հաճախորդն ինքնուրույն տնօրինում է իր Հաշվում առկա դրամական միջոցները: Բանկն իրավունք չունի Հաշվում եղած դրամական միջոցները տնoրինելու Հաճախորդի իրավունքները uահմանափակել, բացի oրենքով, Կանոններով և համապատասխան պայմանագրերով նախատեuված դեպքերի։
12. Հաշիվները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել հաճախորդի պարտավորությունների դիմաց կամ հաճախորդի սնանկության դեպքում հանդիսանալ պարտավորությունների կատարման համար լուծարային միջոց, բացառությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 928.9-րդ հոդվածում նշված դեպքի։ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ
13. Հաշվի ապօրինի օգտագործման դեպքերում անհրաժեշտ է տեղեկացնել Բանկին` զանգահարելով (+374 10) 51 00 00 շուրջօրյա հեռախոսահամարով, կամ դիմելով Բանկին՝ Բանկում գործող և պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված կապի այլ միջոցներով: Ապօրինի օգտագործման մասին տեղեկացնելու դեպքում հաշիվը կարգելափակվի և Բանկը Հաճախորդի դիմումի հիման վրա կուսումնասիրի գործարքի մանրամասները և, անհրաժեշտության դեպքում, կսկսի գործարքի բողոքարկման գործընթացը:
14. Սույն ամփոփագրով չկարգավորված հարցերը կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ, «Ֆասթ Բանկ» ՓԲԸ բանկային և ավանդային հաշվիների բացման և վարման (սպասարկման) ընդհանուր կանոններով և հաճախորդի հետ կնքված պայմանագրով։
15. Բանկը՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին (նման պահանջի առկայության դեպքում)։
16. Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
17. APY՝ տվյալ ավանդատեսակի համար հաշվարկված ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունն է: APY ցույց է տալիս, թե որքան կկազմի ավանդի տարեկան եկամտաբերությունը հաճախորդի կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և ստացված տոկոսագումարները մայր գումարին ավելացնելու (կապիտալացման) արդյունքում: Հաշվարկվում է համաձայն ՀՀ ԿԲ կողմից սահմանված կարգի։
18. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՅԻՔ ԴՈՒՔ` ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՎԱՍՏԱԿԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԵՏԵՎՅԱԼՆ Է․
APY=(1+ r/ո)ո-1,
որտեղ`
APY - տարեկան տոկոսային եկամտաբերությունն է:
r - տարեկան պարզ տոկոսադրույքն է:
ո - մեկ տարվա ընթացքում տոկոսագումարների կապիտալացման հաճախականությունն է:
Օրինակ ` «Ժամկետային ավանդ՝ տոկոսագումարների ամսական կապիտալացմամբ».
Ենթադրենք առաջարկվում է ավանդատեսակ հետևյալ պայմաններով՝ ա. Ավանդի գործողության ժամկետ՝ 1 տարի (365 օր)
բ. Տարեկան պարզ տոկոսադրույք՝ 7%
գ. Տոկոսների կապիտալացումների հաճախականությունը ամսական՝ տարվա ընթացքում 12 անգամ, յուրաքանչյուր ամսվա ժամանակահատվածի վերջում:
Ելնելով վերոնշյալ օրինակի պայմաններից և օգտվելով բանաձևից՝ կստանանք տարեկան տոկոսային եկամտաբերության չափը.
APY = (1 + 0.07/12)12 - 1, որտեղից՝
APY = 0.072290 * 100 = 7.23%
19. Ավանդը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից՝ համաձայն «ֆիզիկական անձանց ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի:
20. Պայմանագրի գործողության ընթացքում կողմերի միջև ծագած վեճերը և տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով։ Բանակցությունների միջոցով համաձայնության չգալու դեպքում վեճը լուծվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Հաճախորդն հնարավորություն ունի Բանկի նկատմամբ ունեցած բողոք-պահանջները ներկայացնել ֆինանսական համակարգի հաշտարարին։
21. Տեղեկացնում ենք, որ Բանկը կնքել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր այն պահանջներով, որոնց ընդհանուր չափը չի գերազանցում 100,000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը և գործարքի ընդհանուր գումարը չի գերազանցում 500,000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը։
Ծառայության վերաբերյալ ամբողջական տվյալներին կարող եք ծանոթանալ www.fastbank.am կայքում, ինչպես նաև զանգահարելով միասնական տեղեկատվական ծառայություն՝ (+37410) 510000 հեռախոսահամարով։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ
Փաստաթղթեր
էջը թարմացվել է 04/11/2024, 09։00