Հաճախ տրվող հարցեր
Ավանդ ներդնելու համար պարզապես անհրաժեշտ է մոտենալ Ֆասթ Բանկի 24/7 գրաֆիկով աշխատող ցանկացած մասնաճյուղ՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը:
Ավանդ ներդնելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր և սոցիալական քարտ կամ ID քարտ։
Ավանդատու կարող են լինել ինչպես ՀՀ ռեզիդենտները, այնպես էլ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք։
Ֆասթ Բանկում ավանդ հնարավոր է ներդնել հետևյալ արժույթներով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո և ՌԴ ռուբլի։
Ավանդի դիմաց հաշվեգրված տոկոսագումարները վճարվում են հետևյալ եղանակներով՝ ամսական կամ ավանդի ժամկետի վերջում։
Ֆասթ Բանկում ավանդների վերադարձելիությունը երաշխավորվում է ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից՝ համաձայն «Ֆիզիկական անձանց ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի։
Այո, Ֆասթ Բանկի ավանդները համալվող են և հնարավոր է իրականացնել պայմանագրի գործողության ողջ ընթացքում։
Այո, ավանդը վերադարձվում է ավանդատուին ժամկետից շուտ նրա պահանջի դեպքում, սակայն պայմանագրի ժամկետից շուտ ավանդը վերադարձնելու դեպքում կատարվում է տոկոսների վերահաշվարկ՝ տվյալ պահին բանկում գործող համապատասխան արժույթի համար սահմանված ցպահանջ միջոցների դիմաց հաշվեգրվող դրույքաչափերով։
Ավանդատուին վճարվելիք տոկոսագումարներից գանձվում է 10% եկամտային հարկ՝ համաձայն ՀՀ հարկային օրենսդրության պահանջների:
էջը թարմացվել է 16/04/2023, 14։00