Հաճախ տրվող հարցեր
Սպառողական վարկը կարելի է օգտագործել սպառողական նպատակներով և այլ ընթացիկ ծախսեր հոգալու համար։
Ֆասթ Բանկում սպառողական վարկերը տրամադրվում են հաճախորդների տարբեր սեգմենտներին տարբեր սահմանաչափերով և ժամկետներով ու, կախված դրանցից, հնարավոր է ստանալ անգրավ, գրավով կամ երաշխավորությամբ վարկեր։
Անգրավ կամ ոսկու գրավով վարկ ստանալու համար անհրաժեշտ են անձնագիր և սոցիալական քարտ կամ ID քարտ: Այլ սպառողական վարկերի համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանված է բանկի պաշտոնական կայքէջում ՝ տվյալ վարկատեսակի բաժնում։
Այո, այլ բանկում գործող վարկ ունենալու դեպքում հնարավոր է ձևակերպել նոր վարկ։ Վարկի տրամադրման, ինչպես նաև տոկոսադրույքի և գումարի չափի վերաբերյալ որոշումը կայացվում է՝ հիմք ընդունելով բանկի կողմից սահմանված վարկունակության ցուցանիշները և վարկատեսակը:
Ֆասթ Բանկում սպառողական վարկերը տրամադրվում են հաճախորդների տարբեր սեգմենտներին տարբեր սահմանաչափերով և ժամկետներով։ Գումարի չափը և տոկոսադրույքը որոշվում են նշված կետերի, ինչպես նաև վարկունակության ցուցանիշների հիման վրա:
Ֆասթ Բանկում վարկերի տրամադրման և սպասարկման համար վճարներ չկան։ Անշարժ գույքի գրավով սպառողական վարկերի դեպքում կան անշարժ գույքի գրավադրման և գնահատման վճարներ, որոնց մեջ են մտնում նոտարական և կադաստրային վճարները։ Գույքի գնահատումը իրականացվում է բանկի հետ համագործակցող մասնագիտացած կազմակերպությունների կողմից՝ տվյալ կազմակերպության կողմից սահմանված սակագներին և դրույքներին համպատասխան:
- Կանխիկ՝ Ֆասթ Բանկի ցանկացած մասնաճյուղում, որոնք աշխատում են 24/7 աշխատանքային գրաֆիկով,
- Ֆասթ Շիֆթի և այլ տերմինալների միջոցով։
էջը թարմացվել է 16/04/2023, 14։00