ԵՐԱՇԽԻՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ
֏, $, €, ₽
երաշխիքի արժույթ
մինչև 36ամիս
երաշխիքի Ժամկետ
0,3%-1%
տրամադրման վճար
70% -100%
գումար/գրավ հարաբերակցություն
Ուժի մեջ է մտնում 30․01․2024
ԵՐԱՇԽԻՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
|
|||||||||
Երաշխիքի արժույթ |
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ԵՎՐՈ |
||||||||
Երաշխիքի տրամադրման վճար |
1․ Դրամական միջոցների գրավադրմամբ՝
*նվազագույնը 20,000 |
||||||||
2․ Այլ միջոցների գրավադրմամբ՝
|
|||||||||
Ապահովման միջոց/Գրավի առարկա |
· Դրամական միջոցներ · Անշարժ գույք · Ավտոմեքենա · Երաշխավորություն* |
||||||||
* մինչև 5․000․000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով երաշխիքների դեպքում առնվազն 2 ֆիզիկական անձանց (18-65 տարեկան) կամ իրավաբանական անձանց երաշխավորություններ, ովքեր չունեն գործող ժամկետանց պարտավորություններ: · Երաշխավորներից յուրաքանչյուրի վերջին մեկ տարում ունեցած ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը: · Երաշխավորներից առնվազն մեկը պետք է հանդիսանա անշարժ գույքի սեփականատեր կամ ապահովված լինի գրանցված աշխատավարձով։
|
|||||||||
Երաշխիքի գումար/գրավի արժեք հարաբերակցությունը |
Գրավի գնահատված արժեքի առավելագույնը 70%-ի չափով |
||||||||
Դրամական միջոցների գրավադրման դեպքում՝ · եթե երաշխիքի գումարը և գրավադրվող դրամական միջոցները տարբեր արժույթներով է՝ առավելագույնը 85%-ի չափով, · եթե նույն արժույթով է՝ առավելագույնը 100%-ի չափով, |
|||||||||
· Անշարժ գույք և/կամ տրանսպորտային միջոց*, · Վարկային Կոմիտեի որոշմամբ կարող են նախատեսվել նաև այլ ապահովման միջոցներ:
*Ավտոտրանսպորտային միջոց, որի արտադրման տարեթիվը գրավադրման պահին չպետք է լինի ավելի հին, քան՝ · ռուսական արտադրության ավտոմեքենաների համար՝ 5 տարի, · այլ երկրների արտարդրության ավտոմեքենաների համար՝ 10 տարի:
|
|||||||||
Երաշխիքի ժամկետ |
Մինչև 36 ամիս |
||||||||
Երաշխիքի պայմանների փոփոխություն |
25,000 ՀՀ դրամ Ժամկետի երկարաձգման կամ գումարի ավելացման դեպքում լրացուցիչ կգանձվի ավելացված ժամանակահատվածի/գումարի նկատմամբ հաշվարկված համապատասխան տրամադրման միջնորդավճար |
||||||||
Հաճախորդի հրահանգով երաշխիքի դադարեցում |
25,000 ՀՀ դրամ |
||||||||
Վճարում պահանջի դիմաց |
0․15%, նվազագույնը 50,000 ՀՀ դրամ |
||||||||
Երաշխիքի հաստատում երրորդ բանկի կողմից |
Ըստ պահանջի |
Ծանոթություն
Տոկոսադրույքով միջնորդավճարի սահմանման
|
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Սույն թվականի հուլիսի 1-ից Բանկի մասնաճյուղերում վարկերի մինչև 50,000 ՀՀ դրամը ներառյալ յուրաքանչյուր կանխիկ մարման համար կգանձվի 100 ՀՀ դրամ միջնորդավճար, բացառությամբ վարկի ամբողջական մարման դեպքում։
Հարգե՛լի հաճախորդ,
Բանկի կողմից Ձեզ վարկ տրամադրելու վերաբերյալ որոշումը կայացվում է՝ հաշվի առնելով տվյալ պահին Ձեր վարկային պատմությունը և Բանկի կողմԻց կիրառվող սքորինգային համակարգում ձևավորված Ձեր վարկարժանության գնահատականը (սքորը)։
Վարկային պատմությունը ցույց է տալիս, թե Դուք ինչպե՞ս եք կատարել և շարունակում կատարել Ձեր բոլոր ֆինանսական պարտավորությունները:
Ձեր վարկային պատմության մեջ ներառվում են միայն վարկային պատմության վերաբերյալ հարցման պահից վերջին 5 տարվա տվյալները (ստացած վարկերը՝ դրանց քանակը և գումարը, յուրաքանչյուր վարկի տեսակը և ժամկետները, վարկից բխող մարումների կատարումը, այլ մարդկանց տրամադրված երաշխավորությունները, ժամկետանց վարկերի առկայությունը, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքները):
Օրինակ՝ Եթե Ձեր վարկային պատմության վերաբերյալ հարցում է կատարվում 2023 թվականի մայիսին, ապա Ձեր վարկային պատմությունում կարտացոլվի տեղեկատվություն միայն 2018 թվականի մայիսից սկսած:
Հարգե՛լի հաճախորդ,
Երբ դուք դիմում եք վարկի համար, Բանկը մինչև Ձեզ վարկ տրամադրելու որոշում կայացնելը գնահատում է, թե որքանո՞վ եք դուք պատասխանատու որպես վարկառու:
Եթե դուք ձևավորել եք «լավ վարկային պատմություն», ապա Բանկը հավանական է, որ ավելի հեշտ, արագ և ավելի բարենպաստ պայմաններով Ձեզ կտրամադրի Ձեր պահանջած վարկը:
Հարգե՛լի հաճախորդ,
Լավ վարկային պատմություն ձևավորելու համար անհրաժեշտ է՝
- Պատշաճ կերպով, ճիշտ ժամանակին վճարել Ձեր վարկի տոկոսներն ու մայր գումարի մարումները:
- Մտածեք այլ անձի համար երաշխավոր դառնալուց առաջ:
- Մի դարձեք վատ վարկային պատմություն ունեցող անձի համար երաշխավոր:
Եթե Դուք կարծում եք, որ Ձեր վարկային պատմության մեջ կան թերի կամ սխալ տվյալներ, ապա կարող եք դիմել ԱՔՌԱ վարկային բյուրո, որպեսզի պարզեք, թե ինչ տվյալներ են պահվում այնտեղ ձեր մասին, և որն է սխալ կամ թերի տեղեկատվության աղբյուրը։ ԱՔՌԱ վարկային բյուրոին կարող եք դիմել՝ ներկայացնելով գրավոր դիմում՝ www.acra.am կայքում սահմանված կարգով, կապի միջոցներով։
Ձեր վարկային պատմության մեջ սխալ կամ թերի տվյալների ուղղման նպատակով կարող եք նաև գրավոր դիմել Բանկին՝ ներկայացնեկով բողոք-պահանջի հայտ՝
- Առձեռն Բանկի Գլխամասային գրասենյակում կամ Բանկի ցանկացած մասնաճյուղում
- Փոստով՝ 0047, Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Նորք- Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6
- Էլ. նամակ ուղարկելով [email protected]
Սքորը սքորինգային համակարգում ձևավորվող Հաճախորդի վարկարժանության գնահատականն է, որը ստացվում է հաճախորդի վերաբերյալ տարաբնույթ հասանելի տեղեկատվության վերլուծության և վիճակագրական մեթոդների կիրառման արդյունքում։ Սքոր գնահատականի հիման վրա կարող է որոշվել հաճախորդի վարկավորման հնարավոր սահմանաչափը, ժամկետը և այլ պայմաններ կոնկրետ վարկատեսակի համար։
Ֆասթ Բանկը վարկավորման գործընթացում կիրառում է սեփական սքորինգային համակարգը, որտեղ հավքագրվում և վերլուծվում են հաճախորդի վերաբերյալ տվյալներ տարբեր հասանելի տեղեկատվական աղբյուրներից, այդ թվում՝ ԱՔՌԱ վարկային բյուրո, ԷԿԵՆԳ, ՆՈՐՔ և այլտեղեկատվական բազաներ։ Սքորինգային ալգորիթմը հիմնված է մի շարք առանցքային պարամետրերի վրա, որոնց թվում են հաճախորդի վարկային պատմությունը և ֆինանսական վարքագիծը, վարկային ծանրաբեռնվածությունը, եկամուտները և այլ գործոններ։
ՍՔՈՐ գնահատականը բարելավելու համար վարկառուն կարող է`
- մարել կամ նվազեցնել ժամկետանց վարկերի քանակը, գումարը, հետագայում բացառելով նույնիսկ մեկ օրվա կտրվածքով ժամկետանց պարտավորությունների գոյացումը,
- նվազեցնել տրված երաշխավորությունների քանակը և գումարը,
- ապահովել տրված երաշխավորությունների մասով ժամկետանց գումարների ամբողջական մարումը,
- նվազեցնել առկա վարկերի քանակն ու մնացորդները՝ դրանք մարելով մասամբ կամ լիովին:
Մանրամասներ՝
Հարգե՛լի հաճախորդ,
ԱՔՌԱ վարկային բյուրոյից տարին մեկ անգամ վարկային զեկույց ստանալն անվճար է:
Կարող եք տարին մեկ անգամ առցանց եղանակով ԱՔՌԱ վարկային բյուրոյի կայքից (www.acra.am) վերցնել Ձեր վարկային զեկույցը և ստուգել Ձեր վարկային վարքագիծը: Սխալներ նկատելու դեպքում դիմեք վարկատու կազմակերպությանը՝ դրանք շտկելու նպատակով:
ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Վարկառուի կողմից վարկային պարտավորթյունները չկատարելու դեպքում Երաշխավորն է պարտավորվում մարել պարտավորթյունները։
Վարկառուի կողմից պարտավորությունները չկատարելու և վարկը ժամկետանց դառնալու դեպքում վատանալու է երաշխավորի վարկային պատմությունը, ընդհուպ երաշխավորը կարող է զրկվել գույքից:
Երաշխավորի հետ հաղորդակցումը իրականացվում է վերջինիս կողմից ընտրված եղանակով:
Բանկը պարտավորվում է՝
- Երաշխավորին տրամադրել վարկային, երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ:
- Երաշխավորին 7 օր առաջ ծանուցել իր երաշխավորած վարկի պայմանագրի պայմանների փոփոխության մասին:
- Երաշխավորին 1 օր առաջ հիշեցնել իր երաշխավորած վարկի առկա պարտավորության վերաբերյալ:
- Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո երաշխավորին տեղեկացնել այդ մասին:
Երաշխավորը իրավունք ունի՝
- Ցանկացած ժամանակ Բանկից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին:
- Վարկառուից հետ ստանալու իր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:
Վարկային հաշվիչ
Ամսական վճարի չափ
0.00 AMD
էջը թարմացվել է 09/08/2023, 00։00