Վահե Բադալյան
50%
Ծնվել է 1970թ․ ապրիլի 30-ին։
1993թ․-ին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը:
1989թ․-ից սկսած ծավալում է ձեռնարկատիրական գործունեություն մի շարք ուղղություններով՝ իրականացնելով բազմաթիվ ներդրումներ ֆինանսների, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։ Իր կողմից հիմնած ընկերություններն իրենց գործունեությունը ծավալում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհի տարբեր երկրներում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Լատվիա, Սերբիա, Կիպրոս, Ուկրաինա և այլն։
Վահե Բադալյանի կողմից հիմնադրված ընկերությունների կառավարման հիմքում ընկած է սոցիալական պատասխանատվության սկզբունքը, մասնավորապես՝ նպաստել սոցիալական, բնապահպանական և տնտեսական արժեքների աճին՝ այդպիսով կայուն դրական ազդեցություն գործելով թե՛ հասարակության, թե՛ բիզնեսի վրա։
Ֆինանսներ
1994թ․-ին ՀՀ-ում հիմնադրել է «Ֆասթ Կրեդիտ» ՍՊԸ-ն։ Ընկերությունը 2011թ․-ին վերափոխում է գործունեության տեսակը՝ դառնալով վարկային կազմակերպություն։ Հանդիսանալով ամենախոշոր վարկային կազմակերպությունը ՀՀ-ում՝ 2021թ․ օգոստոսին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ստանում է բանկային գործունեություն ծավալելու նախնական հավանություն և անցնելով տրանսֆորմացիոն փուլը՝ 2022թ․-ի նոյեմբերի 9-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ձեռք է բերում բանկային գործունեության լիցենզիա։
2016թ․ Մեծ Բրիտանիայիում հիմնադրել է «Ֆասթ Կրեդիտ» վարկային ընկերությունը, որն իր 7 մասնաճյուղերով տարիներ շարունակ մրցունակ դիրքեր է զբաղեցնում վարկային ոլորտում։ 2022թ․-ի ընթացքում ավարտին է հասցրել Մեծ Բրիտանիայիում «Էլեկտրոնային փողերի կարգավորման ինստիտուտ»-ով (EMI - electronic money institution) փոխանցումների և այլ գործարքների իրականացման լիցենզիայի ստացման գործընթացը։
2020թ․-ին Մեծ Բրիտանիայիում բացել է FJewellery զարդերի խանութների ցանցը, որն այսօր ունի 7 խանութ-սրահ և 4000-ից ավելի տեսականի։ Զարդերի վաճառքն իրականացվում է ոչ միայն գործող խանութներում, այլև առցանց ինտերնետային կայքի միջոցով։ Կայքն ապահովում է զարդերի վաճառքն ու առաքումը ոչ միայն Մեծ Բրիտանիայում, այլև աշխարհի ցանկացած երկրում։ Ընկերությունը նախաձեռնել է նաև ոսկու արտադրության, վաճառքի և արտահանման գործունեություն դեպի բրիտանական շուկա։
2018թ.-ին հիմնադրել է «Ֆասթ Շիֆթ» ընկերությունը, որը մատուցում է վճարահաշվարկային ծառայություններ՝ ապահովելով արագ և անվտանգ դրամական փոխանցումներ 24/7 ռեժիմով։ «Ֆասթ Շիֆթ»-ը ունի ավելի քան 1000 վճարային տերմինալների ցանց և տրամադրում է ավելի քան 300+ վճարման եղանակներ տարբեր ոլորտների համար՝ մեկ API ինտեգրման միջոցով:
2021թ.-ին հիմնադրել է «Fast Credit UKRAINE» ընկերությունը, որն ունի ֆինանսական ընկերության լիցենզիա՝ հնարավորություն ունենալով իրականացնել ֆակտորինգի, լիզինգային ծառայությունների և տարատեսակ վարկերի տրամադրում, ինչպես նաև ավարտին է հասցրել Ուկրաինայում վճարահաշվարկային լիցենզիայի ստացումը։
Տեղեկատվական տեխնոլոգիաներ
2012թ․-ին Մեծ Բրիտանիայում հիմնադրել է «ՍոֆտԿոնստրակտ» ընկերությունը, որը Հայաստանում տեխնոլոգիական հեղափոխության առաջատարներից է։ Այն ավելի քան տասը տարի տեղական և միջազգային շուկաներին տրամադրում է նորարար և մրցունակ տեխնոլոգիական լուծումներ: Ընկերությունը մասնաճյուղեր ունի աշխարհի 15 երկրում: Ընկերությունն ակտիվորեն օգտագործում է արհեստական բանականության (AI) և մեքենայական ուսուցման (ML) տեխնոլոգիաները:
Համահիմնադիր է մի շարք ընկերությունների, որոնք ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ՀՀ տարածքից դուրս առաջարկում են տարատեսակ ծրագրային լուծումներ, արհեստական բանականության գործիքներ, առցանց համաժողովների կազմակերպման հարթակներ, կայքերի ստեղծման և ձևավորման գործիքներ և ծառայություններ (Hoory, Finconstruct, Bet Construct, UCraft.mi, FeedConstruct, Panda MR և այլն)։
Այլ բիզնես ոլորտներ
1995թ․-ին հիմնադրել է «Բադալյան Եղբայրներ» ՍՊԸ-ն, ինչպես նաև տարիների ընթացքում նաև մի քանի այլ ընկերություններ, որոնց միջոցով ծավալվում է խոշոր գյուղատնտեսական, ռեստորանային և հյուրանոցային գործունեություն (Կովկաս ռեստորանային համալիր, Կովկաս Ագրո և այլն)։
Վահե Բադալյանը, հիմնադրելով «Վահագն Բադալյան» բարեգործական հիմնադրամը, մշտապես ներգրավված է եղել հայրենիքի պաշտպանությանն ուղղված ու սոցիալական նշանակության ծրագրերում (սահմանամերձ շրջաններում գտնվող դպրոցների վերանորոգում, սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցություն, ստարտափերի ֆինանսավորում, և այլն)։
Վահե Բադալյանը ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր:
Վիգեն Բադալյան
50%
Ծնվել է 1975թ․ հունվարի 17-ին:
1995թ․-ին ավարտել է Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանը։
1989թ․-ին սկսել է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ հոր՝ Ռոմիկ Բադալյանի և եղբոր՝ Վահե Բադալյանի հետ միասին՝ իրականացնելով մի շարք ներդրումներ տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։ Իր կողմից հիմնած ընկերություններն իրենց գործունեությունը ծավալում են ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Լատվիա, Սերբիա, Կիպրոս, Ուկրաինա և այլն։
Վիգեն Բադալյանի կողմից հիմնադրված ընկերությունների կառավարման հիմքում ընկած է սոցիալական պատասխանատվության սկզբունքը, մասնավորապես՝ նպաստել սոցիալական, բնապահպանական և տնտեսական արժեքների աճին՝ այդպիսով կայուն դրական ազդեցություն գործելով թե՛ հասարակության, թե՛ բիզնեսի վրա։
Վիգեն Բադալյանի ընդհանուր գործունեության մեջ մեծ տեղ է հատկացված բարեգործական գործունեությանը։ Մասնավորապես, իր միջոցներով իրականացվում է հանուն հայրենիքի պաշտպանության զոհված ազատամարտիկների և զինծառայողների ընտանիքների աջակցության ծրագիրը։ Բադալյանները Թալինի, Հաղարծինի, Թեղուտի և Ջերմուկի դպրոցներում հիմնել են համակարգչային դասարաններ։
1994թ․-ի ապրիլի 1-ին բացվել է «Ֆասթ Կրեդիտ» ընկերության առաջին մասնաճյուղը։ Ընկերությունը, հանդիսանալով ՀՀ խոշորագույն և առաջատար վարկային կազմակերպություններից մեկը, 2022թ․-ի նոյեմբերի 9-ին ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ ստացել է բանկային գործունեություն ծավալելու լիցենզիա։
2003թ․-ի մարտի 26-ին հիմնադրել է «Կովկաս պանդոկ» ռեստորանը, այնուհետև 2012թ․-ին՝ «Կովկաս» հյուրանոցա-ռեստորանային համալիրը։
2003թ․-ին հիմնադրել է «Վիվառո Բեթ» ընկերությունը։
2012թ․-ին Մեծ Բրիտանիայում հիմնադրել են «ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունը, որն իր մեջ ներառում է «ԲեթԿոնստրակտ», «Յուքրաֆթ.մի», «ՖինԿոնստրակտ» և «Սթարթիթափ.սենթր» բրենդերն ու բիզնեսները։
«Յուքրաֆթ.մի»-ն ստարտափ է, որը հնարավորություն է տալիս ցանկացած անհատի ստեղծել կայքեր։ «ՖինԿոնստրակտը» ֆինանսական ոլորտի ծրագրային ապահովումներ ստեղծող ընկերություն է։ 2014թ․-ից «Ֆասթ Կրեդիտ» ընկերությունը, իսկ այժմ Ֆասթ Բանկն աշխատում է «ՖինԿոնստրակտ» ընկերության ստեղծած ծրագրերով։ «Սթարթիթափ.սենթրը» իրենից ներկայացնում է ստարտափերի ֆինանսավորման ծրագիր։
Վիգեն Բադալյանը ամուսնացած է, ունի չորս որդի և մեկ դուստր:
էջը թարմացվել է 10/11/2022, 14։00