Ֆասթ Բանկում կարող եք կնքել հետևյալ ապահովագրական պայմանագրերը*՝
ԿԱՍԿՈ ապահովագրություն
Բանկը համագործակցում է ապահովագրական ոլորտի մի շարք առաջատար ընկերությունների հետ` իր հաճախորդներին առաջարկելով ապահովագրական ծառայություններ, որոնք կարելի է ձևակերպել մեր բոլոր մասնաճյուղերում:
Սակագներ՝
«Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ
ՀՀ, ԼՂՀ՝ 2.5% ՀՀ, Իրան՝ 2.8-3 % ԱՊՀ, Վրաստան՝ 3.5%
«Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ
ՀՀ՝ 2.5-3.2 % , ԱՊՀ, Վրաստան՝ 4 %
Գույքի ապահովագրություն
Գույքի ապահովագրության շրջանակում Բանկը ապահովագրում է ցանկացած բնակելի շինություն՝ բացառությամբ վթարային վիճակում գտնվող շինությունների։ Շինության վիճակի մասին տեղեկությունները նշվում են գույքի գնահատման ակտում։ Սույն ապահաովագրության շրջանում ապահովագրական պայմանագիրը կնքվում է որոշակի անբարենպաստ իրադարձությունների տեղի ունենալու դեպքի համար, որի հետևանքով կարող է վնասվել Ձեր գույքը։
- Ապահովագրական վճար հաշվարկվում է գույքի շուկայական արժեքի 0,15% չափով։
- Գույքի ապահովագրության պայմանագրերը կնքվում են որպես կանոն 1 տարի ժամկետով և պարտադիր երկարացվում են մինչև վարկային պարտավորության ավարտը։
Դժբախտ պատահարների ապահովագրություն
Ապահովագրական գումարի չափը հիփոթեքային վարկերի դեպքում հավասար է վարկի մայր գումարին: Ապահովագրական վճարը հաշվարկվում է ապահովագրական գումարի 0,15% չափով (նվազագույնը` 1000 դրամ): Դժբախտ պատահարներից ապահովագրության պայմանագրերը կնքվում են որպես կանոն 1 տարի ժամկետով և պարտադիր երկարացվում են մինչև վարկային պարտավորության ավարտը։
Դժբախտ պատահարներից ապահովագրությունն ուժի մեջ է մտնում կնքման օրը հաջորդող օրվա ժ. 00-ից /Ապահովադրի ցանկության կարղ է ավելի ուշ սկսվել/։ Պայմանգրի գործողությունը դադարում է պայմանագրի ժամկետի վերջում կամ Ապահովագրողի կողմից իր պարտավորությունները լրիվ ծավալով կատարելուց հետո:
*Պայմանագրերը կնքվում են Բանկի կողմից տրամադրվող վարկերի շրջանակներում
Սակագներին ավելի մանրամասնկարող եք ծանոթանալ ապահովագրական ընկերությունների պաշտոնական կայքէջերում՝
էջը թարմացվել է 10/11/2022, 14։00