Լավագույն բանկը միասին կառուցելու համար փնտրում ենք նորարար գաղափարներ ունեցող ու ոլորտում փոփոխություններ բերող առաջադեմ էնտուզիաստների։
Ֆասթում դու կլինես ավանդական բանկային ստանդարտներից դուրս` համագործակցային այնպիսի բաց միջավայրում, որտեղ յուրաքանչյուրն իր տեղում մեծ նպատակի կարևոր մաս է կազմում։
Միացի՛ր մեզ անկախ նրանից՝ նոր ես սկսում բանկային կարիերադ, թե ոլորտի փորձառուներից ես։
Մրցույթին մասնակցելու կանոններ
Թափուր աշխատատեղերի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական (պարտադիր 3x4 չափի լուսանկարով) հայերեն կամ անգլերեն լեզուներով https://fcc.peopleforce.io/careers հասցեին՝ նամակի թեմա (subject) դաշտում պարտադիր նշելով թափուր հաստիքի անվանումը, որի համար դիմում եք: Ստացված յուրաքանչյուր ինքնակենսագրական մանրամասն ուսումնասիրվում է ՄՌԿ բաժնի ու համապատասխան ստորաբաժանման կողմից, և հաշվի առնելով տվյալ թափուր հաստիքի համար սահմանված պահանջները՝ նախնական ընտրված թեկնածուները հրավիրվում են հարցազրույցի: Ելնելով հաստիքի էությունից՝ կարող է անցկացվել նաև թեստավորում և/կամ հանձնարարվել համապատասխան մասնագիտական առաջադրանքներ։
Լավագույն բանկը կառուցում են լավագույնները
- Աշխատանքային հնարավորություններ սկսնակ մասնագետների համար
- Առողջության ապահովագրություն
- Մասնագիտական թրեյնինգներ
- Անձնային, մասնագիտական զարգացում և կարիերայի աճ
- Առողջ աշխատանքային միջավայր
- Արտոնյալ պայմաններ կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների և պրոդուկտների համար
- Կորպորատիվ միջոցառումներ
- Զեղչեր և արտոնություններ կազմակերպության հետ համագործակցող մի շարք ընկերություններում
- Անգլերենի անվճար ուսուցում
- Ֆուտբոլային թիմերում մասնակցություն
- Յոգայի անվճար դասընթացներ և ֆիթնես սրահի անվճար այցելություն
էջը թարմացվել է 10/11/2022, 14։00