ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎՈՎ ՎԱՐԿԵՐ
15,5%
անվանական տոկոսադրույք
100մլն ֏
առավելագույն գումար
84 ամիս
առավելագույն ժամկետ
Չի կիրառվում
վաղաժամկետ մարման տույժ
մինչև70%
գույքի գնահատված լիկվիդային արժեք
Ուժի մեջ է մտնում 26․02․2024
Անշարժ գույքի գրավով վարկ |
|||
Տեսակը |
Փաստաթղթավորված եկամուտների հիմնավորմամբ |
Չփաստաթղթավորված եկամուտների հիմնավորմամբ |
Առանց եկամուտների հիմնավորման |
Վարկի նպատակը |
Սպառողական |
||
Վարկի արժույթ |
ՀՀ դրամ |
||
Վարկի ժամկետ |
24-120 ամիս |
24 -84 ամիս |
|
Վարկի գումար |
2,500,000 - 100,000,000 ՀՀ դրամ |
2,500,000 - 80,000,000 ՀՀ դրամ |
2,500,000 - 30,000,000 ՀՀ դրամ |
Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք (հաստատուն)
|
24-36 ամիս- 15․5 % 85-120 ամիս - 17.0 % (ճշգրտվող) |
24-36 ամիս- 17 % 85-120 ամիս - 19.0 % (ճշգրտվող) |
24-36 ամիս- 17.5 % 37-60 ամիս- 18.5 % 61-84 ամիս- 19.5 % (հաստատուն) |
Եթե վարկ/գրավ հարաբերակցությունը 50%-ից ցածր է, ապա տոկոսադրույքը 0,5%-ի չափով ցածր է սահմանվում առաջարկվող տարեկան անվանական տոկոսադրույքից (Բացառությամբ Առանց եկամուտների հիմնավորմամբ պայմանի) |
|||
Վարկի տարեկան փաստացի |
24-36 ամիս- 16.7-20.3% |
24-36 ամիս- 18.5-22.1% |
24-36 ամիս- 19.2-22.8% 37-60 ամիս- 20.3-22.8% 61-84 ամիս- 21.4-23.1% (հաստատուն) |
Գրավի առարկա |
անշարժ գույք |
||
Գրավադրվող անշարժ գույքին ներկայացվող նվազագույն պահանջներ
|
Բանկի կողմից սահմանված անշարժ գույքի գրավի վերաբերյալ ընդունելիության չափանիշներին համապատասխան |
1․ Պետք է ունենա 100 տոկոս փաստացի ավարտվածության աստիճան: |
|
Անշարժ գույքի գրավի գտնվելու վայրը
|
Բանկի կողմից անշարժ գույքի գրավի վերաբերյալ ընդունելի բնակավայրեր |
Գոտի 1 - ք․ Երևան (բացառությամբ Նուբարաշեն, Վարդաշեն, Սարի թաղ, Կոնդ, Նոր Խարբերդ և Նորագյուղ թաղամասերի, Կրիվոյի փ․, Ֆրիկի փ․ տները), ք․ Աբովյան, ք․ Գյումրի, ք․ Դիլիջան, ք․ Ծաղկաձոր, ք․ Վանաձոր, Առինջ, Արգավանդ, Զովունի |
|
Վարկի տրամադրման վճար |
Չի պահանջվում |
||
Վարկի սպասարկման ամսական վճար |
Չի պահանջվում |
||
Մարման եղանակ |
Անուիտետային՝ |
||
Ժամկետանց մայր գումարի տույժ |
0.1% օրական |
||
Ժամկետանց տոկոսագումարի տույժ |
0.13% օրական |
||
Վարկի վաղաժամկետ մարում |
Վարկառուն իրավունք ունի ժամկետից շուտ կատարելու վարկի ամբողջական կամ մասնակի մարում |
||
Վարկ/ Գրավ առավելագույն արժեք |
Գրավի իրացվելի արժեքի առավելագույնը 70%-ի չափով |
Գրավի իրացվելի արժեքի առավելագույնը 50%-ի չափով Գոտի 1-ում, |
|
Գրավի գնահատում |
Գրավը ենթակա է գնահատման Ֆասթ Բանկ ՓԲԸ-ի հետ համագործակցող գույքի գնահատում իրականացնող անկախ գործակալության կողմից և/կամ Բանկի աշխատակցի կողմից` կախված վարկի գումարի չափից։ |
||
Ապահովագրություն |
Չի պահանջվում |
||
Երաշխավորություն |
Ֆիզիկական անձի/Իրավաբանական անձի (Վարկը հաստատող լիազոր մարմնի որոշմամբ) |
||
Վարկառու |
18-65 տարին լրացած ֆիզիկական անձինք |
||
Գրավատու |
Գրավատուն պետք է լինի վարկառուն կամ վերջինիս հետ համատեղ տնտեսություն վարող անձ։ |
1. Երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունները և դրանց վճարներն են.
2. Անկախ սույն պայմաններում նշված 3-րդ անձանց վճարների դրույքաչափերից, վերջիններիս կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարները կարող են փոփոխվել: 3. Վարկի տոկոսները հաշվարկվում են վարկի աշխատող (ոչ ժամկետանց) մնացորդի նկատմամբ՝ ելնելով տարում 365 օրվա հաշվարկից: 4. Վարկը տրամադրվում է անկանխիկ, միանվագ եղանակով: 5. Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանվում է առանձին Հավելվածով: 6. Վարկը տրամադրվում է Կազմակերպության Գլխամասային գրասենյակում, «Շրջանային», «Ավան», «Դավթաշեն», «Կոմիտաս», «Էրեբունի», «Հարավ-Արևմտյան», «Արմավիր», «Արտաշատ», «Մասիս», «Գորիս», «Գյումրի», «Վանաձոր», «Աբովյան», «Հրազդան», «Էջմիածին», «Մարտունի», «Աշտարակ», «Իջևան», «Վեդի», «Արթիկ», «Կապան» , «Եղեգնաձոր» մասնաճյուղերում: 7. Վարկի տրամադրման դրական որոշման կայացման գործոններն են. § Վարկառուի և Գրավի համապատասխանությունը սույն փաստաթղթով սահմանված պահանջներին, § Վարկառուն հայտի ներկայացման օրվա դրությամբ չպետք է ունենա ժամկետանց պարտավորություններ և դիմելու պահին նախորդող 12 ամիսների ընթացքում ժամկետանց պարտավորությունների հանրագումարը չպետք է գերազանցի 60 օրը: 8. Վարկի մերժման գործոններն են. § Վարկառուի և/կամ Գրավի անհամապատասխանությունը սույն փաստաթղթով սահմանված պահանջներին: 9. Պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացում, վարկառուին տեղեկացում մինչև 3 աշխատանքային օրվա ընթացքում: 10. Վարկի տրամադրում՝ պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո մինչև 2 աշխատանքային օրվա ընթացքում: 11. Վարկի մարման նպատակով մուտքագրված ցանկացած գումար որպես կանոն Կազմակերպության կողմից ուղղվում է մուտքագրման պահին առկա՝ Հաճախորդի կողմից Կազմակերպությանը Վարկային պայմանագրի ուժով վճարման ենթակա գումարների, այդ թվում՝ տույժերի, սպասարկման վճարների, տոկոսների, Վարկի գումարի մարմանը: Կազմակերպությունն իրավունք ունի Հաճախորդի հետ կնքվող պայմանագրում վճարման ենթակա գումարների այլ հերթականություն սահմանել: 12.Հաճախորդի կողմից վարկի վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում են վարկի տոկոսագումարները, առկայության դեպքում նաև սպասարկման վճարները, եթե վերջինս հաշվեգրվում է օրական կտրվածքով, իսկ 3-րդ անձանց կատարված վճարները ենթակա չեն նվազեցման: 13.Ոչ ֆինանսական ծառայությունների սակագները, այդ թվում քաղվածքների, պայմանագրերի կրկնօրինակների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանները հրապարակված են Կազմակերպության պաշտոնական կայքում` www.fastbank.am, ինչպես նաև տեղադրված են Կազմակերպության գործունեության վայրերում։ 14. ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ, ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԸ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ։ 15.ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ։ ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ։ 16. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՏԵՂԱԴՐՎԱԾ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔՈՒՄ (www.fastbank.am)։ 17.ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ։ 18. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ ԵՎ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է։ 19. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՅՍ ՎԱՐԿԱՏԵՍԱԿՆ ՈՒՆԻ ԲԱՐՁՐ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ: ՈՒՍՏԻ, ՆԱԽԱՊԵՍ ԴԻՏԱՐԿԵՔ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԿԱ ՆՄԱՆԱՏԻՊ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ՎԱՐԿԸ ՄԱՐԵԼՈՒ ՁԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։ |
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Սույն թվականի հունվարի 1-ից Բանկի մասնաճյուղերում դրամային վարկերի մինչև 100,000 ՀՀ դրամը ներառյալ յուրաքանչյուր կանխիկ մարման համար/ներառյալ վարկի ամբողջական մարումը/ կգանձվի 300 ՀՀ դրամ միջնորդավճար։
Հարգե՛լի հաճախորդ,
Բանկի կողմից Ձեզ վարկ տրամադրելու վերաբերյալ որոշումը կայացվում է՝ հաշվի առնելով տվյալ պահին Ձեր վարկային պատմությունը և Բանկի կողմԻց կիրառվող սքորինգային համակարգում ձևավորված Ձեր վարկարժանության գնահատականը (սքորը)։
Վարկային պատմությունը ցույց է տալիս, թե Դուք ինչպե՞ս եք կատարել և շարունակում կատարել Ձեր բոլոր ֆինանսական պարտավորությունները:
Ձեր վարկային պատմության մեջ ներառվում են միայն վարկային պատմության վերաբերյալ հարցման պահից վերջին 5 տարվա տվյալները (ստացած վարկերը՝ դրանց քանակը և գումարը, յուրաքանչյուր վարկի տեսակը և ժամկետները, վարկից բխող մարումների կատարումը, այլ մարդկանց տրամադրված երաշխավորությունները, ժամկետանց վարկերի առկայությունը, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքները):
Օրինակ՝ Եթե Ձեր վարկային պատմության վերաբերյալ հարցում է կատարվում 2023 թվականի մայիսին, ապա Ձեր վարկային պատմությունում կարտացոլվի տեղեկատվություն միայն 2018 թվականի մայիսից սկսած:
Հարգե՛լի հաճախորդ,
Երբ դուք դիմում եք վարկի համար, Բանկը մինչև Ձեզ վարկ տրամադրելու որոշում կայացնելը գնահատում է, թե որքանո՞վ եք դուք պատասխանատու որպես վարկառու:
Եթե դուք ձևավորել եք «լավ վարկային պատմություն», ապա Բանկը հավանական է, որ ավելի հեշտ, արագ և ավելի բարենպաստ պայմաններով Ձեզ կտրամադրի Ձեր պահանջած վարկը:
Հարգե՛լի հաճախորդ,
Լավ վարկային պատմություն ձևավորելու համար անհրաժեշտ է՝
- Պատշաճ կերպով, ճիշտ ժամանակին վճարել Ձեր վարկի տոկոսներն ու մայր գումարի մարումները:
- Մտածեք այլ անձի համար երաշխավոր դառնալուց առաջ:
- Մի դարձեք վատ վարկային պատմություն ունեցող անձի համար երաշխավոր:
Եթե Դուք կարծում եք, որ Ձեր վարկային պատմության մեջ կան թերի կամ սխալ տվյալներ, ապա կարող եք դիմել ԱՔՌԱ վարկային բյուրո, որպեսզի պարզեք, թե ինչ տվյալներ են պահվում այնտեղ ձեր մասին, և որն է սխալ կամ թերի տեղեկատվության աղբյուրը։ ԱՔՌԱ վարկային բյուրոին կարող եք դիմել՝ ներկայացնելով գրավոր դիմում՝ www.acra.am կայքում սահմանված կարգով, կապի միջոցներով։
Ձեր վարկային պատմության մեջ սխալ կամ թերի տվյալների ուղղման նպատակով կարող եք նաև գրավոր դիմել Բանկին՝ ներկայացնեկով բողոք-պահանջի հայտ՝
- Առձեռն Բանկի Գլխամասային գրասենյակում կամ Բանկի ցանկացած մասնաճյուղում
- Փոստով՝ 0047, Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Նորք- Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6
- Էլ. նամակ ուղարկելով [email protected]
Սքորը սքորինգային համակարգում ձևավորվող Հաճախորդի վարկարժանության գնահատականն է, որը ստացվում է հաճախորդի վերաբերյալ տարաբնույթ հասանելի տեղեկատվության վերլուծության և վիճակագրական մեթոդների կիրառման արդյունքում։ Սքոր գնահատականի հիման վրա կարող է որոշվել հաճախորդի վարկավորման հնարավոր սահմանաչափը, ժամկետը և այլ պայմաններ կոնկրետ վարկատեսակի համար։
Ֆասթ Բանկը վարկավորման գործընթացում կիրառում է սեփական սքորինգային համակարգը, որտեղ հավքագրվում և վերլուծվում են հաճախորդի վերաբերյալ տվյալներ տարբեր հասանելի տեղեկատվական աղբյուրներից, այդ թվում՝ ԱՔՌԱ վարկային բյուրո, ԷԿԵՆԳ, ՆՈՐՔ և այլ տեղեկատվական բազաներ։ Սքորինգային ալգորիթմը հիմնված է մի շարք առանցքային պարամետրերի վրա, որոնց թվում են հաճախորդի վարկային պատմությունը և ֆինանսական վարքագիծը, վարկային ծանրաբեռնվածությունը, եկամուտները, վարկերի գծով վճարումների ժամանակին կատարելը, ինչպես նաև պարբերաբար կատարվող հարցումները։
ՍՔՈՐ գնահատականը բարելավելու համար վարկառուն կարող է`
- մարել կամ նվազեցնել ժամկետանց վարկերի քանակը, գումարը, հետագայում բացառելով նույնիսկ մեկ օրվա կտրվածքով ժամկետանց պարտավորությունների գոյացումը,
- նվազեցնել տրված երաշխավորությունների քանակը և գումարը,
- ապահովել տրված երաշխավորությունների մասով ժամկետանց գումարների ամբողջական մարումը,
- նվազեցնել առկա վարկերի քանակն ու մնացորդները՝ դրանք մարելով մասամբ կամ լիովին:
Մանրամասներ՝
Հարգե՛լի հաճախորդ,
ԱՔՌԱ վարկային բյուրոյից տարին մեկ անգամ վարկային զեկույց ստանալն անվճար է:
Կարող եք տարին մեկ անգամ առցանց եղանակով ԱՔՌԱ վարկային բյուրոյի կայքից (www.acra.am) վերցնել Ձեր վարկային զեկույցը և ստուգել Ձեր վարկային վարքագիծը: Սխալներ նկատելու դեպքում դիմեք վարկատու կազմակերպությանը՝ դրանք շտկելու նպատակով:
ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Վարկառուի կողմից վարկային պարտավորթյունները չկատարելու դեպքում Երաշխավորն է պարտավորվում մարել պարտավորթյունները։
Վարկառուի կողմից պարտավորությունները չկատարելու և վարկը ժամկետանց դառնալու դեպքում վատանալու է երաշխավորի վարկային պատմությունը, ընդհուպ երաշխավորը կարող է զրկվել գույքից:
Երաշխավորի հետ հաղորդակցումը իրականացվում է վերջինիս կողմից ընտրված եղանակով:
Բանկը պարտավորվում է՝
- Երաշխավորին տրամադրել վարկային, երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ:
- Երաշխավորին 7 օր առաջ ծանուցել իր երաշխավորած վարկի պայմանագրի պայմանների փոփոխության մասին:
- Երաշխավորին 1 օր առաջ հիշեցնել իր երաշխավորած վարկի առկա պարտավորության վերաբերյալ:
- Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո երաշխավորին տեղեկացնել այդ մասին:
Երաշխավորը իրավունք ունի՝
- Ցանկացած ժամանակ Բանկից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին:
- Վարկառուից հետ ստանալու իր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:
Վարկային հաշվիչ
Ամսական վճարի չափ
0.00 AMD
էջը թարմացվել է 01/03/2023, 14։00