«Ֆասթ Կրեդիտ» ընկերությունը ստանձնել է Արամ Խաչատրյան համերգասրահի եւ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան սանհանգույցների վերանորոգման եւ արդիականացման պատրաստակամությունը։
Երկու շենքերի սանհանգույցների վերանորոգումն իրականացվում է հայկական ոճով՝ օգտագործելով բացառապես հայկական քարեր՝ չխախտելով շենքերի ընդհանուր ճարտարապետական տեսքը: Նախկինում սանհանգույցները չեն ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հարմարություններ, նախագիծը լուծելու է նաեւ այդ խնդիրը:
Հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծած Արամ Խաչատրյան համերգասրահն իր գործունեության ողջ ընթացքում հյուրընկալել է համաշխարհային հռչակ վայելող մենակատարների եւ նվագախմբերի, ինչը ենթադրում եւ պարտավորեցնում է ունենալ ոչ միայն հյուրընկալ եւ գեղեցիկ դահլիճ, այլեւ վերանորոգված եւ ներկայանալի ենթակառուցվածքներ։
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը եւս ուներ արտասահմանյան հռչակավոր երաժիշտներին, ինչպես նաեւ մշտական հանդիսատեսին պատշաճ պայմաններում հյուրընկալելու խնդիր՝ կապված սանհանգույցների ոչ բարվոք վիճակի հետ: Շուտով Ֆասթ Կրեդիտի աջակցության շնորհիվ այդ խնդիրները երկու կառույցներում էլ լուծված կլինեն։ Ֆասթ Կրեդիտի Խորհրդի նախագահ Վահե Բադալյանը նշում է, որ շարունակելու է մշտապես դիտարկել Հայաստանի մշակութային ոլորտի խնդիրները և մեր աջակցությունը շարունակական բնույթ է կրելու։
Շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են, սանհանգույցները շուտով կհանձնվեն շահագործման: