«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ-ն գործարկել է ոսկայ զարդերի վաճառքի էլեկտրոնային աճուրդի կայք և դրան զուգահեռ գործունեություն ծավալող Աճուրդի կենտրոն:Էլեկտրոնային աճուրդը նպատակ ունի ապահովելու գործընթացի թափանցիկություն և մատչելիություն, ինչպես նաև ապահովում է ծառայության հասանելիություն հաճախորդենրի առավել լայն շրջանակի համար:
Աճուրդի էլեկտրոնային տարբերակով անցկացումը մասնակիցների համար ստեղծելու է հեռավար տարբերակով աճուրդներին մասնակցելու հնարավորություն և հարմարավետություն։
Գրանցվելով կայքում, օգտատերերը կկարողանան մասնակցել հայտարարվող աճուրդներին և ձեռք բերել մրցունակ գներով ոսկյա զարդեր։ Աճուրդային գործընթացին չկա մարդկային որևէ միջամտություն:
Ոսկյա իրերը տեսնելու համար աճուրդի մասնակիցները կարող են այցելել ոչ միայն կայք, այլև ք․Երևան, Ալեք Մանուկյան 7/123 հասցեում գտնվող գրասենյակ, որտեղ մասնագետները կպատասխանեն նաև նրանց հետաքրքրող հարցերին, ինչպես նաև կօգնեն մասնակցել աճուրդներին անմիջապես տեղում։Աճուրդի կենտրոնն աշխատում է 10։00-17։00՝ բոլոր աշխատանքային օրերին։
Էլեկտրոնային աճուրդի կայքի հղումներն են՝ https://fcachurd.am/ և http://www.fcauction.am/։ Կայքում գրանցվելու մասին վիդեոուղեցույցը հասանելի է ինչպես Ֆասթ Կրեդիտի սոցիալական հարթակներում, այնպես էլ Ընկերության պաշտոնական յութուբյան ալիքում։
Մանրամասները տեսանյութում՝