Ֆասթ Կրեդիտը 2022 թվականի հուլիսի 13-ից՝ 5 աշխատանքային օր տևողությամբ, նախատեսում է տեղաբաշխել 11.5% դրամային և 6.25% դոլարային եկամտաբերությամբ պարտատոմսեր։
Ֆասթ Կրեդիտը գրանցել է ծրագրային ազդագիր՝ 𝟏 մլրդ ՀՀ դրամ և 𝟏𝟎 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային, ոչ փոխարկելի պարտատոմսերի թողարկման համար։
Առաջին տեղաբաշխումը նախատեսվում է իրականացնել 2022թ․ հուլիսի 13-19-ը՝ 5 աշխատանքային օր տևողությամբ՝ 500 մլն ՀՀ դրամ և 3 մլն ԱՄՆ դոլար ծավալով։ Կազմակերպությունը տեղաբաշխելու է 5,000 (հինգ հազար) հատ դրամային և 30,000 (երեսուն հազար) հատ դոլարային պարտատոմս: Արժեկտրոնները կվճարվեն եռամսյա պարբերականությամբ։ Մեկ դրամային պարտատոմսի անվանական արժեքն է 100,000 ՀՀ դրամ, իսկ դոլարայինը՝ 100 ԱՄՆ դոլար:
ԹՈՂԱՐԿՎՈՂ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
ՀՀ դրամ | ԱՄՆ դոլար | |
Դասը |
Անվանական արժեկտրոնային |
|
Անվանական արժեք |
100,000 ՀՀ դրամ | 100 ԱՄՆ դոլար |
Տվյալ սերիայի թողարկման ընդհանուր ծավալը |
500,000,000 ՀՀ դրամ | 3,000,000 ԱՄՆ դոլար |
Թողարկվող պարտատոմսերի քանակ |
5000 հատ | 30000 հատ |
Շրջանառության ժամկետ |
24 ամիս | 24 ամիս |
Արժեկտրոնային տարեկան տոկոսադրույք |
11․5% | 6․25% |
Արժեկտրոնների վճարման պարբերականություն |
Եռամսյակային | Եռամսյակային |
Թողարկող |
«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ |
|
Տեղաբաշխող |
«Դայմենշն» ՓԲԸ |
Պարտատոմսերից ստացված եկամուտները ազատված են եկամտային հարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից:
Պարտատոմսերի ազդագրի էլեկտրոնային տարբերակին (գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 24.06.2022թ-ի թիվ 1/294Ա որոշմամբ), հիմնական պայմաններին ու այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։