ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նոյեմբերի 9-ի որոշմամբ «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն ստացել է բանկային գործունեության լիցենզիա և այսուհետ ներկայանալու է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ անվանմամբ։
Ֆինանսական ոլորտում ունենալով ավելի քան 28 տարվա փորձ՝ բանկ դառնալու նպատակով, կազմակերպությունը վերջին տարիների ընթացքում ակտիվորեն իրականացրել է լայնածավալ տրանսֆորմացիոն միջոցառումներ` ֆինանսական, մարդկային ռեսուրսների ինտեգրման, ինչպես նաև ռիսկերի կառավարման ուղղությամբ։ Ներկայումս կազմակերպությունն ունի շուրջ 700 աշխատակից, 29 մասնաճյուղ ՀՀ ողջ տարածքում և ավելի քան 140 հազար հաճախորդների կայուն բազա։
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ն շարունակելու է տրանսֆորմացիոն գործընթացը և առաջիկայում իր հաճախորդներին առաջարկելու է թվային բանկին բնորոշ լուծումներ։