«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպության (ՈՒՎԿ) բրիտանական մասնաճյուղին՝ Fast Credit UK-ին կից գործող Fjewellery ոսկերչական խանութների ցանցը նպատակ ունի մոտ ապագայում համախմբել բոլոր մեծ ու փոքր արտադրողներին մեկ վայրում:
Կազմակերպությունը սրանով նպատակ ունեն իրականացնել նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդի ցանկությունները:
«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ»-ը բրիտանական շուկայում ներկայանում է 2016 թվականից, իսկ Fjewellery ոսկերչական խանութը Fast Credit UK-ին կից գործում է 2020 թվականից: Այն արդեն 5 մասնաճյուղ ունի Լոնդոնում, երկուսն էլ կառուցման փուլում են։ Ոսկերչական խանութների ցանցում ներակացված է 6000-ից ավելի տեսականի:
Fjewellery-ն սեփական ծրագրային ապահովումն ունի, որն իր մեջ է ներառում մեծ քանակությամբ զարդերի մշակման եւ ցուցակագրման նորարարական լուծումներ: Ավտոմատացված համակարգը հնարավորություն է տալիս մշակել եւ շատ արագ հաճախորդին ներկայացնել ավելի քան 300 զարդի մասին տեղեկատվություն:
«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ-ն իր գործունեության 28 տարիների ընթացքում քրտնաջան աշխատանքի եւ տրամադրած որակյալ ծառայությունների շնորհիվ շարունակում է զբաղեցնել ֆինանսաբանկային ոլորտում առաջատար դիրքեր, իսկ ընկերության համար բիզնես ռազմավարություն դարձած հաճախորդամետ մոտեցումն օր օրի ավելացնում է կազմակերպության տրամադրած ծառայություններից օգտվողների թիվը։
«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ»-ն ընդլայնում է գործունեությունը Մեծ Բրիտանիայում
24.05.2022