Սույն թվականի դեկտեմբերի 14-ին International Technical Alliance-ի կողմից «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ընկերությանը շնորհվել է ISO 27001:2013 տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի միջազգային ստանդարտին համապատասխանության հավաստագիր։
Հավաստագիրը վկայում է Ընկերությունում ֆինանսական պրոդուկտների և ծառայությունների, տվյալների բազաների, տեղեկատվության մշակման և պահպանման միջոցների, հաճախորդներին և մատակարարներին պատկանող տեղեկատվության անվտանգ կառավարման համակարգի առկայության մասին:
Հավատարիմ մնալով իր որդեգրած արժեքներին և սկզբունքներին՝ «Ֆասթ Կրեդիտ»-ը ևս մեկ քայլ առաջ կատարեց իր գործընկերների նկատմամբ հուսալիության, կայունության և վստահության ամրապնդման ուղղությամբ: