Ֆասթ Բանկն ամփոփել է ընթացիկ տարվա առաջին կիսամյակը դրական ֆինանսական հիմնական ցուցանիշներով, ինչը հաստատում է Բանկի զարգացման արագ և միևնույն ժամանակ կայուն տեմպերը։
2024 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Բանկի ակտիվները կազմել են 181 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 55%-ով (բացարձակ աճը՝ 64 մլրդ ՀՀ դրամ)։ Վարկային պորտֆելը կազմում է ընդհանուր ակտիվների 72.9%-ը՝ 132 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով` 44%-ով։ Սա պայմանավորված է վարկավորման բարձր տեմպերի և նոր պրոդուկտների ինտեգրման հետ։ Ակտիվներին զուգահեռ 82%-ով աճել են նաև Բանկի պարտավորությունները կազմելով՝ 115 մլրդ ՀՀ դրամ։ Նախորդ տարվա համեմատ ավանդային պորտֆելի և պարտատոմսերի ծավալները կազմել են՝ 71 մլրդ ՀՀ դրամ (աճ՝ 107%) և 12 մլրդ ՀՀ դրամ (աճ՝ 98%) համապատասխանաբար։
Ֆասթ Բանկն ընթացիկ տարում 24% ով ավելացրել է նաև կապիտալը, այն հասցնելով 67 մլրդ ՀՀ դրամի։ Ֆինանսական ցուցանիշների աճին զուգահեռ Բանկում աճել են նաև ակտիվ հաճախորդների, աշխատակիցների և մասնաճյուղերի քանակը։
2024թ. հունվար-հունիս ամիսների ցուցնիշներով Ֆասթ Բանկն ընդգրկվել է ՀՀ ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում։ Նշված ժամանակահատվածում Բանկը պետական բյուջե է փոխանցել 2,76 մլրդ ՀՀ դրամ և գտնվում է 56-րդ հորիզոնականում։
Մանրամասները՝ կից տեսանյութում։