Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Արարատ մարզի Վեդի քաղաքում գործող մասնաճյուղը։
Այն համապատասխանեցվել է ժամանակակից, թվային նորարար լուծումներով չափանիշներին։ Բանկում առկա են հերթի էլեկտրոնային կառավարման համակարգ, ավտոմատ ինքնասպասարկման սարքավորումներ, որոնք թույլ են տալիս իրականացնել կանխիկի մուտքագրում, կատարել վարկերի եւ կոմունալների վճարումներ:
«Սրահը հագեցած է նոր եւ ժամանակակից սարքավորումներով հաճախորդներին ավելի արագ եւ ավելի հարմարավետ սպասարկելու համար: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շարունակելու ենք աշխատել 24/7 գրաֆիկով, որպեսզի բանկային բոլոր ծառայությունները հասանելի լինեն ցանկացած պահի»,- ասել է Ֆասթ Բանկի Վեդի մասնաճյուղի կառավարիչ Լիլիթ Սարգսյանը:
«Ֆասթ Բանկը շարունակում է նոր մասնաճյուղերի բացումը եւ արդեն իսկ գործող մասնաճյուղերի վերաբրենդավորման գործընթացն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաեւ բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Վեդի քաղաքի մասնաճյուղը
04.02.2025