Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Հրազդան քաղաքում գործող մասնաճյուղը։ Երկհարկանի մասնաճյուղը համալրվել է ժամանակակից տեխնոլոգիաներով, ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները հաճախորդների սպասարկումը դյուրին եւ արագ կազմակերպելու համար։
Ֆասթ Բանկից հայտնում են, որ հաճախորդներն այստեղ կարող են կատարել միջազգային փոխանցումներ, օգտվել վարկատեսակներից, ներդնել ավանդ, ձեռք բերել պարտատոմսեր, կատարել վճարումներ, տարադրամի փոխարկում եւ այլն:
«Տարին ամփոփում ենք դրական փոփոխություններով եւ մեր մասնաճյուղի հաճախորդների համար լավ լուրերով: Այսուհետ հաճախորդները սպասարկվելու են ավելի հարմարավետ միջավայրում: Արագ եւ որակյալ սպասարկում ապահովելու համար մասնաճյուղը հագեցած է անհրաժեշտ բոլոր միջոցներով, եւ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա աշխատելու ենք 24/7 գրաֆիկով»,- ասել է Ֆասթ Բանկի «Հրազդան» մասնաճյուղի կառավարիչ Ռոբերտ Բադալյանը:
«Հրազդան մասնաճյուղի վերաբրենդավորումը նպատակ ունի մարզում շեշտադրել Ֆասթի Բանկի ներկայությունը՝ հաճախորդներին առաջարկելով նոր որակի սպասարկում: Բանկը վերջին ամիսներին ակտիվորեն իրականացնում է ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզային մասնաճյուղերի վերաբրենդավորման աշխատանքներ՝ նպատակ ունենալով բոլոր մասնաճյուղերում ապահովել հարմարավետ, բարձր որակի սպասարկում` հընթացս նաեւ մեծացնելով ծառայությունների շրջանակը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաեւ բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը: